«ՍԴ նախագահի եւ անդամների դիմադրությունը անտեղի է»․ ո՞վ է դատավորը, որ ժամանակավորապես փոխարինելու է Հրայր Թովմասյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին ուղարկելու անհրաժեշտություն չկա։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն արդեն վաղը՝ հնարավորություն տալով ԱԺ նախագահին հրապարակել Սահմանադրության փոփոխությունները: Սա նշանակում է, որ արդեն հունիսի 26-ին հնարավոր է դադարած լինի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը:

Սահմանադրության փոփոխությունների համաձայն Թովմասյանը կդառնա ՍԴ անդամ: Միեւնույն ժամանակ, ըստ այդ փոփոխությունների, կդադարեն նաեւ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները:

Երեկ լրագրողների հետ զրույցում Գյուլումյանը պնդում էր, թե այս փոփոխությունները իրեն չեն վերաբերում: Ասում էր. «Ինձ վերաբերվել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ լինենք` հոկտեմբերի 1-ից, որովհետեւ պարտականությունների կատարմանը անցել եմ հոկտեմբերի 1-ին»:

«Իմ քայլը խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխություններում, սակայն, ասվում էր. «1. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է»:

Ընդհանուր տեւողությամբ արտահայտությունն, այս դեպքում, Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման մասին է, քանի որ նա ՍԴ անդամ է նշանակվել 1996 թվականից, պաշտոնավարել՝ մինչեւ 2003 թվականը, այնուհետեւ՝ 2014-ից կրկին նշանակվել է դատարանի անդամ: Ստացվում է, որ ընդհանուր տեւողությամբ Գյուլումյանը այս պաշտոնին է արդեն 13 տարի:

Այս հարցին այսօր անդրադարձավ նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը նախկինում ՍԴ աշխատակից է եղել:

Ասաց, որ Ալվինա Գյուլումյանի նշանակումը ՍԴ անդամի պաշտոնում, հետո լիազորությունների դադարեցումը, ապա վերստին նշանակումը բավական հետաքրքիր գործընթաց է եղել:  «Ես ՍԴ եկել եմ 2007-ին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր: Այդ դադարեցումը տեղի ունեցավ նիստով եւ նա չզլացավ վկայակոչել դեռեւս 1970 թվականին ընդունված Խորհրդային Հայաստանի օրենսգիրքը, եւ ասաց, որ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, ապա իշխանությունները պետք է ապահովեն վերադառնալու պահին նույն պաշտոնը կամ համարժեք պաշտոն:

Երբ նա վերադարձավ եւ նշանակվեց ՍԴ դատավոր, ինքն անձամբ աշխատավարձի հետ կապված վեճի ժամանակ փորձում էր հիմնավորել, որ ինքն ունեցել է պաշտոնի անընդհատություն: Այն ժամանակ հարմար էր ասել, որ պաշտոնի անընդհատություն է ունեցել, իսկ այս պարագայում ասում է, որ սա նոր մանդատ է… Ձեւակերպումը շատ հստակ է. եթե անձը պաշտոնավարել է X ժամանակահատված, այդ հատվածը կազմում է 12 տարուց ավելի, ապա լիազորությունները դադարեցվում են: Գաղափարը հետեւյալն է. մեկ անձը ՍԴ դատավորի պաշտոնում կարող է պաշտոնավարել մեկ մանդատ եւ այդ մանդատը 12 տարի է: Հիմա ընդհանուր առմամբ Գյուլումյանը պաշտոնավարել է 12 տարուց ավելի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՍԴ դատավորները հայտարարել են, որ կբողոքարկեն եւ կհասնեն մինչեւ Եվրոպական դատարան, նա արձագանքեց. «Յուրաքանչյուրի իրավունքն է սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին, այդ թվում ՄԻԵԴ: Բայց սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, իմ կարծիքով անընդունելի է: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, Հայաստանը պարտավորված կլինի այդ խախտումը վերացնել: Եթե չարձանագրի խախտում, հարցը կհամարվի փակված»:

Իրեն թոշակի ուղարկելու դեպքում իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին նախօրեին բարձրաձայնեց նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։ ԱԺ կողմից ընդունված փոփոխությունները չընդունելու մասին ակնարկեց նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հնարավո՞ր է արդյոք սցենար, որ ինչպես Հրայր Թովմասյանը, այնպես էլ ՍԴ 3 անդամները հրաժարվեն լքել իրենց պաշտոնը: Մեր այս եւ այլ հարցերին պատասխանել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը:

- Տիկին Բաղդասարյան, ՍԴ անդամները եւ նախագահը, որոնց վերաբերում են Սահմանադրության փոփոխությունները, հայտարարում են, թե չեն ընդունում Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները: Տպավորություն է, որ չեն պատրաստվում հեռանալ: Ի՞նչ է լինելու նման պարագայում:

- Իրավիճակը հետեւյալն է. փաստացի երբ որ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունները հրապարակվեն, կմտնեն ուժի մեջ: Սա նշանակում է, որ երկրի մայր օրենքով այդ անձինք իրենց պաշտոնավարումը դադարեցնում են: Ի՞նչ կարող է ենթադրել, եթե մարդիկ չեն ենթարկվում երկրի մայր օրենքին…եկեք այս հատվածը թողնեմ առանց մեկնաբանության: Ըստ էության այն հանգամանքը, որ իրենք չեն լքելու իրենց աշխատասենյակը, շարունակելու են պաշտոնավարել, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այն պահից սկսած, երբ 7-րդ գլխի համաձայն ՍԴ 3 դատավորի պաշտոնը թափուր կմնա, Ազգային ժողովը երկամսյա ժամկետում այդ պաշտոնների համար կանցկացնի փակ գաղտնի քվեարկություն: Ինչպես գիտեք, ըստ հաջորդականության Հանրապետության նախագահը, Կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր խորհուրդը առաջադրելու են թեկնածուներ: ԱԺ կողմից ընտրվելուց հետո այդ անդամները կգան լրացնելու թափուր տեղերը: Տվյալ անձանց դիմադրությունը ես համարում եմ անտեղի, որովհետեւ թափուր տեղեր առաջանալու պարագայում տրամաբանորեն այդ տեղերը լրացվելու են:

- Նկատի ունեմ եթե, օրինակ, պատկերացնենք սցենար, որ չեն լքում իրենց աշխատասենյակը, ի՞նչ է լինում, ներսում առճակատո՞ւմ է առաջանալու:

- Ես չեմ կարծում դեպքերը նման սցենարով կզարգանան: Որքանով ես եմ տեղյակ նախօրեին Սահմանադրական դատարանի անդամների հայտարարություններից՝ նրանք ասել են, որ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Որեւէ մեկը չի կարող այդ ամենին ընդդիմանալ, կարծում եմ ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, այդպես էլ ՍԴ անդամները, որոնք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կլինեն նախկին անդամներ, իրենք իրավական եղանակով կպայքարեն: Գոնե ողջամտությունը եւ տրամաբանությունը ենթադրում են, որ իրենց անհամաձայնություը կբերի ոչ թե առճակատման, այլ իրավական բողոքարկման:

- Իսկ ի՞նչ է լինում Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի թափուր տեղերի առաջանալու պարագայում. դրանք որքա՞ն ժամանակով կարող են թափուր մնալ, նիստերը ինչպե՞ս են անցկացվում:

-Ինչպես գիտեք, դադարում է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, որովհետեւ նոր Սահմանադրության կարգի խախտմամբ է նա ընտրվել, ընտրվել է Ազգային ժողովի կողմից, մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվեր դատավորների քվեարկությամբ եւ դատավորների կազմից: Հիմա իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը նախագահ չի ունենում: Այստեղ կարգավորումը հստակ է. եթե Սահմանադրական դատարանի նախագահի խնդիր է առաջանում, նրա լիազորություները ըստ օրենքի կատարում է փոխնախագահը (Ալվինա Գյուլումյան-խմբ․), իսկ եթե նախագահի եւ փոխնախագահի բացակայության խնդիր կա, այս դեպքում էլ պարտականություները ժամանակավորապես կատարում է տարիքով ամենաավագ դատավորը (ամենաավագը այդ պարագայում ՍԴ-ում մնում է Աշոտ Խաչատրյանը․ նա 58 տարեկան է-խմբ․)։

- Իսկ ՍԴ-ն այս ընթացքում նիստեր անցկացնելիս չի՞ ունենա քվորումի խնդիր. հավանաբար տեղյակ եք, որ երեկ աշխատակարգային նիստ էր հրավիրվել եւ որոշվել հուլիսի 7-ին վերսկսել Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Քվորում կապահովվի՞:

- Այս դեպքում մենք փաստացի ունենում ենք 3 անդամի բացակայություն, բայց քվորում մենք ունենում ենք, որովհետեւ 6 դատավոր մնում է: Բայց եթե դուք տվյալ գործով եք հարցնում, ապա ինչպես գիտեք, Վահե Գրիգորյանը չի մասնակցում այդ նիստերին (մինչ ՍԴ անդամ դառնալը նա նախկինում Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ է եղել,-խմբ.), այս պարագայում մենք կունենանք 5 դատավոր: Բայց ես մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, որ առաջարկվող Սահմանադրական փոփոխությունների 213 հոդվածի 3-րդ կետով նշվում է, որ թափուր մնալու դեպքում երկամսյա ժամկետում թափուր տեղերը լրացվում են: Եթե, դիցուք, փոփոխությունները հրապարակվեն ուրբաթ օրը, մինչեւ ամսի 7-ը կարող են որոշ տեղեր անգամ լրացվել: Ես հիմա չեմ ուզում ասել, որ նման սցենար կամ նման զարգացում կարող է լինել, որովհետեւ թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է սահմանադրական այլ ինստիտուտների: Բայց զուտ հիպոթետիկ եթե նայենք, չի բացառվում, որ այդ ընթացքում որոշ թափուր տեղեր լրացվեն: Ես չեմ կարծում, որ ՍԴ ճգնաժամը անպայման պետք է բերել եւ կապել ձեր նշած գործի հետ, որովհետեւ որքան էլ փորձեն որոշ շրջանակներ այդ ճգնաժամը ներկայացնել այդ լույսի ներքո, Ազգային ժողովի համար որպես օրենսդիր մարմին ՍԴ ճգնաժամը առաջացել էր շատ ավելի վաղ, քան Քոչարյանի գործն էր քննվում եւ դրա մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք:

- Այն, որ Սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ նիստին զուգահեռ ՍԴ-ն աշխատկարգային նիստ հրավիրեց եւ հենց այս գործի քննութան օր նշանակեց, իր մեջ որոշակի ակնարկներ չի՞ պարունակում:

- Երբ Ազգային ժողովի նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանը հապճեպ աշխատակարգային նիստ է հրավիրում եւ որոշում է նիստի օր նշանակել, սա ինչ-որ անհանգստության մասին խոսում է: Նկատենք, որ եւ Վենետիկի հանձնաժողովից եւ ՄԻԵԴ-ից ՍԴ-ն շատ ավելի վաղ էր ստացել իր հայցած կարծիքները այդ գործի վերաբերյալ, կարող էին նիստը նախապես հրավիրել եւ այդ պրոցեսը մի քիչ ավելի վաղ իրականացնել: Բայց այդ ամենը տեղի ունեցավ հանրության աչքի առաջ, երբ Ազգային ժողովը երկուշաբթի նախաձեռնեց Սահմանադրության փոփոխությունների հետ կապված արտահերթ նստաշրջանը: Այստեղ առանց որեւէ ենթատեքստի էլ շատ պարզ երեւում է, որ Սահմանադրական դատարանի որոշ անդամներ եւ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը ակնհայտորեն ինչ-որ քաղաքական գիծ են շահարկում, ինչը Սահմանադրական դատարանի անդամի համար անթույլատրելի է:

- Տիկին Բաղդասարյան, «Լուսավոր Հայաստան»-ն այսօր հայտարարեց, որ չի միանում Սահմանադրական փոփոխությունների օրինականությունը վիճարկելու հարցով ՍԴ-ին ուղղված ԲՀԿ դիմումին, սպասում է ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությունն ավարտվի, հետո դիմի: Ըստ ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ես չէի ուզենա մենկաբանել խորհրդարանական մեկ այլ խմբակցության մոտեցումը եւ ասել՝ ինչով է դա պայմանավորված: Ընդհամենը փորձենք նկատել, որ գոնե այս պարագայում «Լուսավոր Հայաստան»-ը հետեւեց Սահմանադրության այն դրույթներին, որով փոփոխությունների ենթարկված նորմը, ինչպես գիտեք, վիճարկել հնարավոր չէր: Այս մասին հստակորեն նշվում է Սահմանադրության 168-րդ հոդվածում: Այդ հոդվածում սահմանվում է, թե որ դեպքերում կարելի է դիմել Սահմանադրական դատարան: Այսինքն՝ օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Կառավարության  եւ վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար: Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ընդդիմությունը իրապես չէր կարող դիմել ՍԴ: 169-րդ հոդվածը հստակ նշում է, թե որ դեպքերում կարող են 1/5-ով դիմել ՍԴ: Որքանով ես տեղյակ եմ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշմանը, նրանք դիմելու են՝ վիճարկելու Սահմանադրական մարմինների միջեւ դրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Այսինքն 168-ի 4-րդ մասով են դիմելու: Բայց այստեղ էլ ես խնդիր եմ տեսնում, որովհետեւ երկու մարմինների՝ Ազգային ժողովի եւ Նախագահի ինստիտուտի միջեւ որեւէ վեճ չկա: Թեեւ մամուլում շրջանառվում է, որ որոշակի լիազորություններ ուղղակի նախագահից վերցրել է Ազգային ժողովը, բայց դա այդպես չէ, որովհետեւ որեւէ տեղ չեք տեսնի այդ լիազորությունը, որ սահմանադրական փոփոխությունները նախագահը պետք է ստորագրեր: Իսկ եթե չկա այդ լիազորությունը, տրամաբանորեն ԱԺ-ն չէր էլ կարող վերցնել: Ընդամենը փոփոխություն է կատարվել ԱԺ կանոնակարգ օրենքում, որը բացառապես վերաբերում է Ազգային ժողովին: Նախագահի լիազրությունները որեւէ կերպ չին կարող ընդլայնվել տվյալ օրենքով: ՀՀ նախագահի լիազրությունները հստակորեն նշվում եւ ամրագրվում են ՀՀ Սահմանադրությամբ: Մենք ՀՀ նախագահի մասով Սահմանադրության մեջ փոփոխություն չենք կատարել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5329 դիտում

Քեզ մոտ տաքսու վարորդ աշխատելը և քաղաքականությամբ զբաղվելը նույն կերպ անբնական է ստացվում. Մանավազյան

Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել

ԿԳԲ գործակալ լինելը ցմահ է. Կտրիճ Ներսիսյանը ևս այդ ցանցի մեջ կարող է լինել. Բագրատ Առաքելյան. տեսանյութ

Սեքսաքաղց են, ասում են՝ գիտեք հեշտ է առանց կնոջ, պատկերացնում եք՝ ոնց են արդարացնում շնությունը. տեսանյութ

Ազգային ժողովի այգու փոխարեն՝ Կիրանցի հիմնական դպրոց. ամանորյա տոնական միջոցառումն այս տարի տեղափոխվեց Տավուշ

Ինչ հարցերի է անդրադարձել ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

ՀՀ պաշտոնյաներից մեկի կինը ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է հափշտակել

Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը

Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ

Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Գյումրիում կին է ընկել գնացքի տակ

Իշխանասար. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում, երկկողմ հարաբերությունները զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին

Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան

Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար. ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. հանդիպման մանրամասները

Թե բա՝ ադրբեջանական բենզին չենք գնելու. ելույթներից առաջ հագուստներդ փորձաքննեք՝ «կարճ միացում» չտա թեզերի հետ

«Քվանտա» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում դասախոսում է հրավիրյալ պրոֆեսորը Պատրասի համալսարանից. տեսանյութ

Բավարարվել է Վոլոդյա Գրիգորյանի հոր սեփականաշնորհած հողամասը Փարաքարին վերադարձնելու դատախազության պահանջը

Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին առևտրի և ներդրումների նախարարի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառելու, փողերի լվացմանն օժանդակելու վարույթով մեղադրյալի գործը դատարանում է

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը

Իրենց խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, մարդիկ գերի են օտարերկրյա գործակալություններին. Խաչատրյան

Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում. ՏիկՏոկ-ում տարածվող տեղեկությունը կեղծ է

Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը. հանդիպել են Գալյանն ու Իզաբել Ժեգուզոն

Գեղաշեն գյուղի «Նոր-Ագրո» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գևորգ Պապոյանն ու Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում

Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի 4 կայարան ամբողջությամբ նոր շարժասանդուղքներ ունի. տեսանյութ

Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի. Բաղդասարյանը՝ Մայր Աթոռ գնալու մասին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 22-ին

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

КГБ-ի գործակալ Եզրասին արդարացնողները նույն «օֆիսի» աշխատողներն են ու արդարացնում են իրենք իրենց. Ղազարյան

Ավելի լավ է՝ ես մենակով հաց ու սոխ ուտեմ, քան ձեզ հետ գամ ֆուա-գրա ուտելու. Եղոյանը՝ ընդդիմությանը

Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ սանրում է բեղերը. տեսանյութ

Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են, սա է իրական Հայաստանը. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում 12-ամյա աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրենի վրա. տեսանյութ