Երևան
12 °C
«Բյուջեի կատարողականին լավագույն գնահատականը տվել է Էդմոն Մարուքյանը՝ անվանելով այն «ոսկե տարի», և դա ասել է մի քանի ամիս առաջ»։ Այս մասին այսօր 2019թ․-ի բյուջեի կատարողականի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Կառավարության կատարողականը միտված է եղել տարիներ շարունակ բարձիթողի արված խնդիրներին։ Դրանք եղել են թե՛ բանակի ոլորտում, թե՛ ճանապարհաշինության ոլորտում, թե՛ առողջապահության ոլորտում, թե՛ սոցիալական ոլորտում, թե՛ Բաքվից գաղթած ընտանիքների խնդիրները լուծելու ոլորտում, թե՛ երկրաշարժից տուժած ընտանիքների»,- նշեց նա։
Մակունցի ելույթին նախորդել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկաավար Էդմոն Մարուքյանի ելույթը, որի ընթացքում նա, որոշ պնդումներ առաջ քաշելով, քննադատել էր իշխանություններին։ Լիլիթ Մակունցը ելույթի ընթացքում պատասխանեց Մարուքյանի քննադատություններին։
«Ընդդիմությանը քննադատության եւ դիտարկումների համար շնորհակալություն եմ հայտնում, միաժամանակ չեմ կարող անհամաձայնություն չհայտնել մի քանի դրվագներով։ Նախ քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ։ Ինչո՞ւ է ԲՀԿ-ն բոյկոտում։ Միգուցե որովհետև համաձայն չէ իրավական գործընթացների առնչությամբ, միգուցե դրանով փորձում է «պատժել» քաղաքական իշխանություններին՝ լիարժեք հնարավորություն տալու համար իրավապահ մարմիններին լիարժեք քննել գործը՝ առանց անմեղության կանխավարկածը խախտելու»,- նշեց խմբակցության ղեկավարը։
Մակունցը նշեց, որ եթե ընդդիմադիր խմբակցությունը իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում է ընդդիմությանը ճնշել, ապա իրավական պետություն ստեղծելու առնչությամբ իր ձևակերպումներում ազնիվ չէ քաղաքացիների հետ։ «Ասում եք, որ տոտալ խախտումների միջոցով քաղաքական մեծամասնությունը ինչ-որ որոշումներ է ընդունում։ 2018թ․-ի դեկտեմբերին այնպես է ստացվել, որ քաղաքական մեծամասնությունը սահմանադրական մեծամասնություն է կազմել՝ ունենալով 88 ձայն։ Դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պատգամավորի իր խղճին, հավատամքին հետևելով՝ կայացնել որոշումներ: Հաճելի է, թե ոչ ընդդիմությանը, դա է իրականությունը»,- շարունակելով ելույթը՝ ասաց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ իշխանությունները ճնշում են ընդդիմադիր մամուլին․ «Ընդդիմադիր թերթերին լռեցնելու մասին եք խոսում, խնդրում եմ, մամուլ կարդացեք և տեսեք, թե քանի տոկոսն է այնտեղ իշխանության մեծամասնությանը գովերգում և քանի տոկոսն է, որ քննադատում է և քննադատում ոչ այնքան փաստերի հիման վրա, այլ ինչ-որ հորինված թեզերի և լրագրողական էթիկայի խախտումներով»,- ասաց նա։
Ընդդիմության վրա բռնություն գործադրելու հետ կապված պագամավորը նշեց, որ ընդդիմությունը ոչ թե կոնֆլիկտի զոհ է, այլ կոնֆլիկտի կողմ։ Եզրափակելով ելույթը՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ այժմ Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ, դժվարությունները պայմանավորված են միայն կորոնավիրուսի համավարակով։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նանե Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT