Զգուշացնում եմ` անախտանիշ, թեթև կորոնավիրուսային հիվանդներին չի թույլատրվում դեքսամետազոն ընդունել. բժիշկ Վարդապետյան

Դեռևս ս. թ. ապրիլի 23-ին armtimes.com-ում հրապարակված կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ գիտաբժշկական  ծավալուն հոդվածում համարձակություն էի ունեցել հայտնել արհեստական շնչառության ցածր արդյունավետության, փոխարենը արյան փոխներարկման և հիպերբարիկ օքսիգենացիայի (թթվածնաբուժություն) առավել բարձր արդյունավետության մասին։ «Համարձակ» կանխատեսում-եզրահանգումս հիմնված էր կորոնավիրուսային հիվանդության ախտածագման մեխանիզմների վերաբերյալ ամենատարբեր վարկածների ու տեսակետների խոր ուսումնասիրության վրա։

Այս անգամ` կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում դեքսամետազոն դեղի դերի մասին։

Կորոնավիրուսային հիվանդությունն առավել ծանր է ընթանում քրոնիկ հիվանդությունների, հատկապես շաքարային դիաբետի դեպքում։ COVID-19-ից մահացության բարձր հաճախականություն է դիտվում  դիաբետի բարձիթողի, դեկոմպենսացված վիճակների ժամանակ։

Բորբոքային, ինֆեկցիոն-վիրուսային հիվանդությունները նպաստում են արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակությանը (հիպերգլիկեմիա), ինչն էլ իր հերթին նպաստում է նշված հիվանդությունների ծանր ընթացքին։ Կորոնավիրուսային վարակը այն հզոր հրահրիչն է (պրովոկատոր), որը հանգեցնում է ածխաջրային փոխանակման խաթարումների.

  • Շաքարային դիաբետի կոմպենսացված, կայունացված վիճակից անցում դեկոմպենսացված բարձիթողի վիճակի։
  • Թաքնված (լատենտ) ձևերի, նախադիաբետի, ինսուլինառեզիստենտության վիճակներից շաքարային դիաբետի դրսևորում։
  • Միջազգային բժշկագիտական տեղեկագրերում նկարագրվում է COVID-19-ի առկայության առաջին իսկ օրերից հաճախակի, գրեթե մասսայական արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, նախկինում  նման շեղումներ երբևէ չունեցած անձանց մոտ։

Կորոնավիրուսով ախտահարված իմ ծանոթներից շատերն էին զարմացած ահազանգում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի մասին։

Շաքարային դիաբետով, մետաբոլիկ սինդրոմով, ճարպակալմամբ հիվանդների մոտ գլյուկոզայի մակարդակի կարգավորումը կորոնավիրուսային հիվանդության ընթացքը մեղմելու ամենակարևոր նախապայմանն է։ COVID-19-ը համեմատաբար թեթև ընթացք է ունենում կոմպենսացված շաքարային դիաբետի դեպքում։

Այսքանից հետո տեղին եմ համարում զգուշացնել` այն դեղամիջոցները, պրեպարատները, որոնց կողմնակի ազդեցություններից է գլյուկոզայի պարունակության բարձրացումն արյան մեջ, կարող են խորացնել COVID-19-ի ծանր ընթացքը շաքարային դիաբետով հիվանդների մոտ։

Դեքսամետազոնը հակաբորբոքային, իմունադեպրեսսիվ ազդեցությամբ օժտված պրեպարատ է, որը թափանցելով կենտրոնական նյարդային համակարգ՝ կանխում է ուղեղի այտուցը։ Ինչպես տեսնում ենք, կենսական անհրաժեշտության ու նաեւ մատչելի դեղամիջոց է։ Գրագետ բժշկին հայտնի է դեքսամետազոնի արտահայտված հիպերգլիկեմիկ  ազդեցությունը։ Ուստի շաքարային դիաբետով հիվանդների մոտ COVID-19-ի բուժման ժամանակ պետք է զգուշանալ դեքսամետազոնի նշանակումից, օգտագործել միայն կենսական անհրաժեշտության դեպքում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ հսկողությամբ։

Օքսֆորդի համալսարանի հետազոտողներն ապացուցեցին, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերի ժամանակ դեքսամետազոնը զգալիորեն նվազեցնում է մահացությունը (արհեստական շնչառության կարիք ունեցող հիվանդների մահացությունը նվազեցնում է մոտ 3 անգամ, իսկ թթվածնի կարիք ունեցող անձանց մոտ` 5 անգամ)։

Եթե խորամուխ լինենք անգլիացի հետազոտողների հայտարարության մեջ, դժվար չէ հասկանալ դեքսամետազոնի անփոխարինելի դրական ազդեցությունը COVID-19-ի ծանր ընթացքի ժամանակ, երբ անհրաժեշտ է օգտվել  արդեն իսկ զարգացող ցիտոկինային փոթորկի դեքսամետազոնային ընկճումից։

Պրեպարատը չի կարելի ընդունել անախտանիշ, թեթև, անգամ միջին ծանրության դեպքերում, երբ չկա արտահայտված բորբոքային պրոցես, այլապես դեքսամետազոնի կիրառումը ոչ միայն անարդյունավետ, այլև վնասակար դրսևորումներ կարող է ստանալ։ Ընկճելով իմուն համակարգը՝ դեքսամետազոնը կարող է թուլացնել վարակի հանդեպ պայքարելու օրգանիզմի սեփական ուժերը։

Այսպիսով, միայն փորձառու և գրագետ բժշկի որոշելիքն է հիվանդության զարգացման որ էտապում, որ հիվանդներին և ինչ դեղաչափով նշանակել դեքսամետազոն։

Փետրվար-մարտ ամիսներին COVID-19-ի բուժման հարցում հակամալարիային պրեպարատների «փրկարար» դերը թմբկահարելուց հետո ԱՀԿ-ն ստիպված եղավ վերջին օրերին հանդես գալ հայտարարությամբ` այդ պրեպարատների պարզապես անարդյունավետ, հաճախ` վնասակար և մահացու կողմնակի ազդեցությունները հաշվի առնելով։

Համոզված եմ, որ լուրջ ռեանիմատոլոգների և էնդոկրինոլոգների գրագետ եզրակացությունը դեքսամետազոնի կիրառման վերաբերյալ չի ուշանալու։

Զգուշացնում եմ`

անախտանիշ, թեթև կորոնավիրուսային հիվանդների, ինչպես նաև կանխարգելիչ նպատակով պրեպարատի ընդունումն անթույլատրելի է։

Չափազանց մեծ զգուշություն ցուցաբերել նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի առկայության դեպքում դեքսամետազոն նշանակելիս։

Բժիշկ Վահան Վարդապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
32862 դիտում

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին