Երևան
12 °C
Համամարդկային աղետի վերածված կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ օր օրի, անգամ ժամ առ ժամ փոփոխվող մոտեցումների, հակասական կարծիքների, հաճախ նաև ապատեղեկատվության պայմաններում կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու գրագետ գործելակերպն ու պատասխանատու վարքագիծը: Միջազգային բժշկագիտական հանդեսներում և առողջապահական տեղեկատուներում առկա կարևորագույն տեսակետներն ու մոտեցումները հնարավորինս մատչելի ներկայացնում եմ ընթերցողին:
Վիրուսակիրների 60-70 %-ի մոտ հիվանդության ախտանիշներ ի հայտ չեն գալիս, նրանք կարող են հանդիսանալ վարակի տարածողներ 4 շաբաթվա ընթացքում: 14 օր տևողությամբ գաղտնի շրջանի առկայությունը հաշվի առնելով, վիրուսակիրը, չիմանալով իր վիրուսակրության մասին, շուրջ 6 շաբաթվա ընթացքում կրում և տարածում է վարակը: Սրանով է պայմանավորված վարակի արագ և համընդհանուր սփռումը:
Կորոնավիրուսի մյուս առանձնահատկությունն օրգանիզմում քնելու ու կրկին ախտահարելու մեջ է. գրանցվել են հիվանդության կրկնվելու դեպքեր:
Այնպես որ, հույս դնելով հասարակության բնական իմունիզացիայի ձևավորման վրա, անտեսելով ու թերագնահատելով կարանտինային, մեկուսացման, սանհիգիենիկ գործելակերպը, կարող ենք իրական աղետի առջև կանգնել:
Կոլեկտիվ (հանրային) իմունիտետը ձևավորվում է անհատական իմունիտետի հիման վրա, իսկ անհատական իմունիտետը ձեռք է բերվում անձի վարակվելուց, հիվանդանալուց կամ պատվաստումից հետո: Հանրային իմունիտետի առկայության մասին կարելի է փաստել բնակչության ավելի քան 70 % -ի վարակվածության դեպքում:
Ամերիկացի գիտնականները գտնում են, որ կորոնավիրուսով ախտահարվածների իրական թիվը 50 անգամ ավելին է, բնակչության 4,2 %-ի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսային հակամարմիններ:
Այսօր շատերն են ցանկանում ստուգվել՝ հանդիպե՞լ են վիրուսի հետ, թե՝ ոչ, այն հույսով, որ արդեն կրել են հիվանդության անախտանիշ, թեթև ձևերը և ունեն ձևավորված իմունիտետ: Դա հնարավոր է իմունաֆերմենտային հետազոտությամբ՝ վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությունը հաստատում է օրգանիզմի հանդիպումը վիրուսի հետ: Հակամարմինների քանակով կարելի է տեղեկանալ իմունիտետի առկայության և տևողության մասին:
Վիրուսաբանները անախտանիշ վարակակիրներին համարում են կորոնավիրուսի քայլող պատվաստանյութ, դրանք առողջ երիտասարդներն ու երեխաներն են: Այս պահին աշխարհում ընթանում է կոլեկտիվ իմունիզացիա, հուսանք, բնակչության 70 %-ի վարակվածության դեպքում հիվանդությունն ի վերջո կնահանջի:
Հիվանդացած և առողջացած մարդկանց արյունն այսօր արդեն օգտագործվում է ծանր հիվանդների բուժման նպատակով: Իմունիզացված մարդկանց արյունից սկսել են ստանալ իմունագլոբուլինային պրեպարատներ:
Տուբերկուլյոզի դեմ մասսայական պատվաստումներ կատարված երկրներում կորոնավիրուսով վարակվածության անհամեմատ ցածր մակարդակը և ծանր դեպքերի անհամեմատ փոքր տեսակարար կշիռը (մոտ 10 անգամ) ակնհայտ փաստեր են:
Տուբերկուլյոզային պատվաստանյութն ուժեղ իմունոմոդուլյատոր է և բարենպաստ դեր ունի աուտոիմուն, օնկոլոգիական, ինֆեկցիոն-վիրուսային հիվանդությունների կանխման հարցում:
Իսկ ինչպե՞ս նախապատրաստել օրգանիզմը վիրուսների հետ հնարավոր հանդիպմանը, այլ կերպ՝ ինչպե՞ս ամրապնդել իմուն համակարգը, ինչը մշտական ու տևական գործընթաց է:
Վիրուսին ոչնչացնել կարող է միայն իմուն համակարգը: Որքան երկար է ապրում վիրուսը մեզ հետ, այնքան նվազում է նրա վտանգավորությունը, ուստի անհրաժեշտ է հնարավորինս ուշացնել վիրուսի հետ հանդիպումը, հատկապես, ռիսկի խմբի ներկայացուցիչների դեպքում:
Իմուն համակարգը կաջակցի մեզ, եթե ապահովենք ֆիզիկական ակտիվություն (զբոսանք մաքուր օդում, մարմնամարզություն, թեթև վազք, հեծանվային զբոսանք), լիարժեք քուն, հնարավորինս քիչ սթրեսային իրավիճակներ, բարձր տրամադրություն, լիարժեք և ճիշտ սննդակարգ:
Պարզվում է, որ 20-30 րոպե բնության գրկում, սեփական պարտեզում անցկացնելիս (զբոսանք, այգեգործություն և այլն) օրգանիզմում 20 %-ով նվազում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը: Կորտիզոլի նվազեցմանը նպաստում են նաև գեղեցիկ տեսարանները (կապույտ երկինքը, ծառերն ու ծաղիկները), հաճելի ձայները (ջրի, թռչունների), երաժշտությունը: Կորտիզոլի աճին նպաստում են հեռախոսազանգերը. հեռախոսի մշտական առկայությունը, տհաճ ինֆորմացիան և այլն: Հատկապես հիմա, վիրուսի պատճառած վնասների, մահերի մասին խուճապային հաղորդումները, մասնագիտական կարծիքների ու խորհուրդների բացակայությունը, սպասողական վիճակն ու անորոշությունը պատճառ են դառնում հոգեբանական, նյարդային բարդույթների:
Իմունիտետը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը սթրեսների բացառումն ու կանխումն է ինքնատիրապետման և ինքնաներշնչման միջոցով: Իմունիտետի ամրապնդմանը նպաստում են նաև հանգստի և աշխատանքի ճիշտ ռեժիմը, պլանավորված աշխատանքային գրաֆիկը:
Իմունային ախտորոշում և կարգավորում. կարևոր գործընթացներ են, որոնք հնարավորություն են տալիս մոբիլիզացնել օրգանիզմի սեփական ուժերը և չեզոքացնել միջավայրի ագրեսիվ գործոնները: Որոշակի իմունային թեստերով կարելի է կանխատեսել, թե ում մոտ ավելի ծանր ընթացք կունենա կորոնավիրուսային հիվանդությունը:
Իմունիտետի բարձրացմանը նպաստում է որոշակի վիտամիններ և հակաօքսիդանտներ պարունակող սնունդը՝ վիտամին C – ցիտրուսային մրգերի, հատապտուղների (չիչխան, լորամիրգ, հաղարջ), մասուրի թուրմի, կարմիր պղպեղի մեջ, վիտամին A-լյարդի, կարագի, գազարի մեջ, Zn – քունջութի, հաճարի, վարսակի մեջ, Cu – տավարի մսի, ձկնեղենի մեջ, Se – ծովամթերքի, լյարդի մեջ, կանաչ թեյ, քրքում, ռեսվերատրոլ (կարմիր գինու մեջ), բրոկոլի, կաղամբի տեսակներ և այլն:
Թոքային ալվեոլները, որոնցում տեղի է ունենում գազափոխանակությունը, պատված են սուրֆակտանտով, որն էլ կանխում է ալվեոլների սոսնձումն արտաշնչման ժամանակ և ապահովում թոքերի բնականոն աշխատանքը: Սուրֆակտանտի 90 %-ը կազմում են ճարպերը, որոնց պաշարը լրացվում է կարագի միջոցով:
Օրեր առաջ Իսրայելի առողջապահության նախարարությունը խորհուրդ տվեց մասսայաբար օգտագործել վիտամին D (մինչև 1000 մկգ), ինչը հիմնավորվում է վիտամին D-ի հակաբորբոքային և իմուն համակարգը խթանող ազդեցությամբ: Չպետք է սխալ մեկնաբանել, թե վիտամին D-ով կարելի է պաշտպանվել ու բուժվել վիրուսից, սակայն վերջինիս դերը իմունիտետի բարձրացման հարցում հնարավոր չէ թերագնահատել: Ծանր ընթացքով և բարդացած դեպքերի մեծամասնության դեպքում հաստատվել է վիտամին D-ի կրիտիկական ցածր մակարդակ: Վիտամին D-ի խիստ անհրաժեշտություն ունեն վարակակիրները, շնչառական ախտահարումների հակվածները, բուժաշխատողները:
Կորոնավիրուսը գրոհում է իմուն համակարգի վրա (ինչպես ՁԻԱՀ-ի դեպքում)` ախտահարելով T լիմֆոցիտներին: Որքան փոքր է T լիմֆոցիտների քանակը, այնքան մեծ է բարդությունների և մահվան հավանականությունը:
ՁԻԱՀ-ի բուժման որոշ պրեպարատներ (Նելֆինավիր) դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում, քանի որ դրանք կանխում են իմունադեֆիցիտը և բարձրացնում իմունիտետը:
Կարծում եմ, մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի բազմակողմանի հետազոտությունները հնարավորություն կստեղծեն ՁԻԱՀ-ի վերջնական, արդյունավետ բուժման հայտնագործության:
Վիրուսային հիվանդությունների ժամանակ սովորաբար զարգանում է կարճաժամկետ իմունիտետ, դրանով է բացատրվում սեզոնային բնույթը՝ բռնկվող ալիքների հաջորդաբար թուլացմամբ: Մոլորակի յուրաքանչյուր բնակչից պահանջվում է բարձր գիտակցություն, կարգապահություն և հետևողականություն, հատկապես բարձր ռիսկի խմբին հնարավորինս ուշ վարակելու համար: Նույնքան կարևոր է խուսափել խուճապից, անկազմակերպվածությունից և խառնաշփոթից:
Կորոնավիրուսը թեև չի դասվում ամենավտանգավոր, մահաբեր վարակների շարքին, մեծ վարակելիության պատճառով, սակայն, դարձել է համաշխարհային աղետ: Սովորական սեզոնային գրիպների վարակելիությունը շատ ավելի բարձր է, իսկ մահացությունը՝ 40 անգամ ցածր, քան՝ կորոնավիրուսի դեպքում: Կորոնավիրուսի վարակելիությունն էլ իր հերթին շատ ավելի բարձր է, քան՝ թռչնագրիպի, էբոլայի վիրուսների, մահացությունն էլ վերջիններիս համեմատ՝ 10 անգամ ցածր:
Վիրուսակիրների և հիվանդների հետ շփվողների մի մասը չի հիվանդանում, այսպես կոչված տեղային իմունիտետի շնորհիվ: Տեղային իմունիտետը լորձաթաղանթների պաշտպանունակությունն է. քթի, ըմպանի, շնչուղիների լորձաթաղանթում արտադրված լորձը պարունակում է իմունագլոբուլիններ, որոնք տեղում ոչնչացնում են ներդրվող վիրուսներին: Եթե շնչուղիների լորձաթաղանթը չորացած է կամ ախտահարված, խորհուրդ է տրվում օդափոխել սենյակները, պահպանել խոնավությունը, շնչուղիները չգրգռել թունավոր նյութերով, ծխի գոլորշիներով, օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի հեղուկներով:
Շնչուղիների, հատկապես բրոնխների էպիթելում արտադրվող լորձը պատնեշ է հանդիսանում ախտածին մանրէների, փոշու, տոքսիկ նյութերի համար: Բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ լորձը դառնում է խիտ, մածուցիկ, դժվար է հեռացվում շնչուղիներից, առաջացնելով հազ, հևոց: Թոքերից ու բրոնխներից լորձի հեռացմանը նպաստում են.
Ի դեպ, ֆիզիկական ծանրաբեռնվածության, զբոսանքի ժամանակ օրգանիզմն ինքն է արտադրում հակաօքսիդանտ (սուպերօքսիդ-դիսմուտազա): Վիրուսային հիվանդության ընթացքն անգամ կարելի է թեթևացնել ակտիվ շարժունակությամբ:
Տեղային իմունիտետը բարձրացնելու նպատակով Մեչնիկովի լաբորատորիայի գիտնականները ստացել են Իմունովակ կոչվող պատվաստանյութը, որը խթանում է շնչուղիներից ոչ թանձր, հակամարմիններով, T-լիմֆոցիտներով, մակրոֆագերով հարուստ լորձի արտադրությունը, ինչն էլ վնասազերծում է վիրուսներին:
Կորոնավիրուսը ավելի ծանր ընթացքով ախտահարումներ առաջացնում է արական սեռի ներկայացուցիչների մոտ: Մահացությունը տղամարդկանց մոտ կազմում է 2,8 %, իսկ կանաց մոտ՝ 1,7 %: Չինաստանում ծխում է տղամարդկանց 50 %-ը, կանանց 2 %-ը, Անգլիայում՝ համապատասխանաբար 16 % և 13 %: Այստեղից հետևում է, որ ծխելը միակ և էական պատճառը չէ: Կա կարծիք, որ վիրուսը տղամարդկանց օրգանիզմում ավելի երկար է պահպանվում: Տղամարդկանց ամորձիները ևս վիրուսների ռեզերվուար են, մինչդեռ կանանց ձվարաններում վիրուսային կուտակումներ չեն հայտնաբերվել: Որքանով կորոնավիրուսը կախտահարի ամորձիները, հետագա ուսումնասիրության նյութ է:
Բարձր ռիսկի խմբի ներկայացուցիչները կորոնավիրուսի հանդեպ դրսևորում են իմուն համակարգի արտառոց ռեակցիա՝ ցիտոկինային փոթորիկ: Սա մահացու վտանգավոր ռեակցիա է, անկառավարելի բորբոքային պրոցես, որը դրդում է իմուն համակարգին ախտահարել նաև սեփական հյուսվածքներն ու ամողջ օրգանիզմը: Իմունիտետի անկման են բերում մետաբոլիկ սինդրոմը, ճարպակալումը, շաքարային դիաբետը: Ոչ միայն իմունիտետի անկման, այլև արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակի պատճառով ավելի բուռն է զարգանում ցիտոկինային փոթորիկը: Դրանով է բացատրվում կորոնավիրուսային հիվանդության բարձր մահացությունը հատկապես դեկոմպենսացված դիաբետի դեպքում: Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքից խուսափելու պայմանը ուղեկցող հիվանդությունների կարգավորումն ու կոմպենսացումն է:
Վիրուսային ախտահարմանը օրգանիզմի չափավոր, համարժեք իմունային պատասխանով է պայմանավորված անախտանիշ, թեթև ձևերի դրսևորումը, առողջացածների թվի անընդհատ աճը:
Վերջին օրերին նոր քննարկումներ են սկսվել, որոնց հաստատման դեպքում ամբողջապես կփոխվի ծանր դեպքերի բուժման ռազմավարությունը, խիստ կնվազի արհեստական շնչառության դերը: Ըստ այդ քննարկումների, կորոնավիրուսները գրոհում են էրիթրոցիտների վրա, կապվում հեմոգլոբինի հետ, դուրս մղում երկաթը և զրկում հյուսվածքներին թթվածին հասցնելու հատկությունից: Արդյունքում զարգանում է սուր շնչառական անբավարարություն և թթվածնային քաղց: Այդ հիվանդների մոտ, ինչպես նշել ենք, բարձր է ֆերիտինի պարունակությունն արյան մեջ: Ֆերիտինի բարձր մակարդակը արյան մեջ վկայում է օրգանիզմին սպառնացող վիրուսային գրոհի մասին:
Որոշ հեղինակներ նշում են, որ արհեստական շնչառությունը այնքան էլ արդյունավետ չէ (մինչև 70 % մահացություն) և դրական, հուսադրող արդյունքներ են տալիս արյան փոխներարկումն ու հիպերբարիկ օքսիգենացիան:
Այս մեխանիզմով է բացատրվում նաև հակամալարիային դեղանյութերի (քլորոխին և ածանցյալներ) դրական ազդեցությունը, որոնք կանխում են վիրուսային սպիտակուցի միացումը հեմոգլոբինին:
Քոսի, ոջլոտության, հելմինթոզների բուժման նպատակով օգտագործվող Իվերմեկտին պրեպարատը ևս դրական ազդեցություն ունի կորոնավիրուսային ծանր ախտահարումների ժամանակ, սակայն դեղաչափի որոշման և անվտանգության առումով դեռևս հստակություն չկա:
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գլխավոր սխալը բուժանձնակազմի անբավարար պաշտպանվածությունն է, որն էլ հանգեցրել է բուժաշխատողների վարակվածությանն ու վարակի տարածմանը: Նույն հիմնախնդիրն առկա է նաև Հայաստանում, ուստի օր առաջ անհրաժեշտ է անհատական ու մշտական թեստավորման ենթարկել բոլոր բուժաշխատողներին:
Մարդկությունը կորոնավիրուսից վերջնականապես ազատվել չի կարող, այն կմնա մեզ հետ ընդմիշտ, կորցնելով վտանգավորությունը, և մենք պարտադրված ենք ավելի լավ ճանաչելու ու ընտելանալու վիրուսի հետ: Թեև հանրահայտ գիտնականներ կորոնավիրուսային հիվանդության ցիկլի տևողությունը գնահատում են 3,5-4 ամիս, սակայն աշխարհը պանդեմիայի բուն զարգացման մեջ է, շատ երկրներում ալիքը նոր է թափ հավաքում և մոտենում պիկին: Այս պայմաններում խոսել ավարտի կամ երկրորդ ու հաջորդ ալիքների մասին, կարծում եմ վաղ է: Այժմ պետք է կենտրոնանալ վարակի տարածումը հնարավորինս ձգձգելու, կանխելու և մարդկային կյանքեր փրկելու գործընթացի վրա: Վտանգը կարելի է համարել չեզոքացված, երբ մեկ ամիս շարունակ երկրում հիվանդացության դեպքեր չեն գրանցվի:
Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Վահան Վարդապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT