Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:
Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք՝ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Հայցին կից Ամիրյանը նաեւ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց: Նշենք, որ դա սահմանված է Քաղաքացիական դատավության օրենսգրքի 128-րդ հոդվածով, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե այդպիսիք չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը: Այդպիսի միջոց է, օրինակ, պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը եւ այլն:
Տվյալ դեպքում հայցվոր Արմեն Ամիրյանը նշել է, որ պատասխանող Հովհաննես Գալստյանը հայցը ներկայացնելու օրվա դրությամբ և կանխատեսելիորեն ապագայում շարունակելու է իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող տեղեկություններ տարածելը, վիրավորանքներ հնչեցնելը, քանի որ այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով իր էջում տեղ գտած մեկնաբանությանը: Նա մասնավորապես գրել է՝ «Ղարիբյանը առնվազն ապահովագրեց ինքն իրեն նոր մեղադրանքներից և շանս ստացավ նվազեցնելու վիրավորանքի ռիտորիկան, որին ես շռայլորեն տուրք եմ տալիս իրենց մեղքը չընդունող չինովնիկների հանդեպ: Ես ընդունում եմ, որ դա էսթետիկ չէ, բայց արդարացի մտածում եմ, որ եթե պետական պաշտոնյան սնվում է իմ հարկերի հաշվին, այն բանի համար, որ հեշտացնի իմ կյանքը կինոյում ու փոխարենը անում է հակառակը, ուրեմն նրան կեղտի հետ շաղախելն էլ քիչ է»:
Հայցոր կողմի կարծիքով՝ առկա է հիմնավոր մտավախություն առ այն, որ պատասխանողը կօտարի իր գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, ինչը ներկայացվող հայցադիմումի հնարավոր բավարարման դեպքում կհանգեցնի դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը:
Դատարանն արձանագրել է, որ ներկայացված միջնորդությունը պարունակում է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ, գտել, որ նշված հայցի ապահովման միջոցները համաչափ են ներկայացված պահանջին եւ հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, ինչպես նաև արձանագրել, որ հայցվորի մտավախություններն ուշադրության արժանի են: Այդպիսով դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, հայցագնի՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դրել Հովհաննես Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, եւ արգելել պատասխանողին հայցվորի վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ, վիրավորական արտահայտություններ որևէ կերպ կատարել ու տարածել:
Թե երբ է նշանակվել բուն գործով դատական նիստ, «Դատալեքս»-ում այս պահին նշված չէ:
Հիշեցնենք՝ ապրիլ ամսին Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին: Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Դրանից հետո քրեական գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն: Հովհաննես Գալստյանը ճանաչվել է տուժող: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT