Երևան
12 °C
Սոցիալական հեռավորությո՞ւն, կորոնավիրո՞ւս… այս օրվան «Լիվերպուլի» երկրպագուները 30 տարի էին սպասել, ու ոչինչ նրանց չի խանգարում տոնել: Երեկ՝ հունիսի 25-ին, «մերսիսայդցիները» դարձան Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019-20 մրցաշրջանի չեմպիոն: Նրանց մոտակա հետապնդողը՝ նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մանչեստեր Սիթին», դիտարժան ու լարված խաղում երեկ 31-րդ տուրում պարտվեց «Չելսիին» (1:2): «Լիվերպուլի» չեմպիոնությունը կհետաձգվեր, եթե «քաղաքաբնակները» միավորներ չկորցնեին, սակայն առաջնության ավարտից 7 տուր առաջ նրանք մնացին 63 միավորով եւ զրկվեցին գերազանց մրցաշրջան անցկացնող ու 23 միավորով իրենցից առաջ անցած «Լիվերպուլին» հասնելու նաեւ տեսական հնարավորություններից:


Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպի հետ հավաքվել էին հյուրանոցներից մեկում՝ «Չելսի»-«Սիթի» խաղը նայելու ու չեմպիոնությունը տոնելու համար. հաշվի առնելով՝ ով էր «Սիթիի» մրցակիցը՝ հավանականությունը մեծ էր, որ միավորներ կկորցնի: Այդպես էլ եղավ: Թեեւ 0:1 պարտվելիս Կեւին դե Բրույնեն տուգանայինից հրաշալի գոլով հավասարեցրեց հաշիվը, սակայն հետագա գոլային պահերը «քաղաքաբնակները» չօգտագործեցին: «Չելսիի» գրոհների դեպքում էլ գնդակը համառորեն չէր մտնում դարպասը, սակայն դրվագներից մեկում Ֆերնանդինյոն թիմին վերահաս գոլից փրկելու համար ստիպված էր ձեռքով խաղալ. արդյունքում կարմիր քարտ, 11-մետրանոց, «Չելսի» իրացնում է, ու գրեթե 20 րոպե անց «Լիվերպուլը» չեմպիոն է:
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները միասին տոնում են տիտղոսը:
Դեռ վաղուց էր պարզ, որ այս տարի տիտղոսը բաժին է հասնելու «Լիվերպուլին», որը մեծ թափ էր հավաքել: Պարզ էր, որ այս անգամ թիմն այն ձեռքից բաց չի թողնելու, ինչպես արեց անցած տարի, երբ ընդամենը 1 միավորով զիջեց «Սիթիին» կամ երբ 6 տարի առաջ ոչ-ոքի խաղաց «Քրիստլ Փելըսի» հետ՝ ըստ էության հրաժեշտ տալով առաջին տեղին, որն այնքան մոտ էր: Երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվեց, ոչ միայն «Լիվերպուլի» երկրպագուների, այլեւ ընդհանրապես սրտացավ ֆուտբոլասերների համար հնարավոր ամենացավալի հեռանկարներից մեկն այն էր, որ այս թիմը չի կարողանա խաղադաշտում չեմպիոն դառնալ, կամ էլ մրցաշրջանն ընդհանրապես կչեղարկվի, այն դեպքում, որ տիտղոսից կես քայլ է բաժանում, ընդամենը մնում է, որ հաղթանակը պաշտոնապես հաստատվի: Վատագույն կանխատեսումները, սակայն, չիրականացան ու թեեւ առանց երկրպագուների անցկացվող խաղերով, բայց թիմը հաստատեց տիտղոսը:

«Քրիստլ Փելըսի» հետ ոչ-ոքին, ըստ էության, «մերսիսայդցիներին» զրկեց առաջին տեղից:
Երկրի իշխանություններն էլ էին երկրպագուներին խնդրել զանգվածային միջոցառում չանել, Կլոպն էլ էր խնդրել երկրպագուներին տանը տոնել, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ թե՛ մարզիչն է թիմի հետ գնացել խնջույքի, թե՛ ակումբի հետեւորդներն են «Չելսի»-«Սիթի» խաղի ավարտից 1 ժամ առաջ փողոցներում եւ խմիչքով ու ֆայերներով սպասել բաղձալի պահին: Չնայած ոստիկանները փակել են ճանապարհները, սակայն, ինչպես ԶԼՄ-ներն են նկարագրում, հազարավոր երկրպագուներ, պանդեմիայի պայմաններում անտեսելով սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտությունը եւ իրենց հետ անգամ մանկահասակ երեխաներ տանելով, հասել են հարազատ «Էնֆիլդ» մարզադաշտի շրջակայք: Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանները չեն խանգարել հավաքվածներին, պարզապես հետեւել են տոնակատարությանը, որն անցել է խաղաղ:



Վերջին անգամ «Լիվերպուլը» չեմպիոն է դարձել 1990թ., երբ Պրեմիեր լիգան դեռ հիմնադրված չի եղել: Ընդհանուր առմամբ սա «մերսիսայդցիների» 19-րդ չեմպիոնությունն է երկրի առաջնությունում: Այս ընթացքում թիմը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մի շարք մարզիչներ է փոխել, որոնց գլխավորությամբ չի կարողացել կատարել վերջին քայլը, եւ ահա, ներկայումս աշխարհի լավագույն մարզիչներից մեկին դա հաջողվեց:
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 7 խաղ կանցկացնի չեմպիոնի կարգավիճակում: Հաջորդ՝ 32-րդ տուրում, հուլիսի 2-ին նորընծա չեպիոնի մրցակիցը կլինի նախորդ մրցաշրջանի չեմպիոնը՝ «Սիթին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT