Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար կարգով մասնակցել է «Օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման խթանման համար» խորագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և դատական հավակնոտ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

Քրիստիննե Գրիգորյանը, բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի հետ Կառավարության շարունակական համագործակցության օրակարգը, անդրադարձել է Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումների համապարփակ շրջանակին՝ գործընկերներին ներկայացնելով 2019 թվականին Կառավարության կողմից հաստատված Դատական և իրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունները և դրանիցից բխող գործողությունների ծրագրերը:

Վերոնշյալ ռազմավարությունների համատեքստում փոխնախարարը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխիքների բարելավման, դատավորների և դատախազների ընտրության, գույքային դրության ստուգման նոր ընթացակարգերը, էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, իրական սեփականատերերի բացահայտման, ազդարարների պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման գործընթացները, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի, ընտանեկան բռնության և ատելության խոսքի կանխարգելման գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված ջանքերը:

Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ անդրադարձ է եղել նաև Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրին:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին ընդառաջ Կառավարության կողմից կիրառված իրավական մեխանիզմները և ներդրված թվային գործիքակազմը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին նախանշած բարեփոխումների ուղղությամբ գործուն աջակցության և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ Կառավարությունն ունի բավարար վճռականություն և հանրային լայն  աջակցություն նախանշած բարեփոխումների օրակարգի առաջմղման համար:

Տպել
1057 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին