«Դահլիճում ապահովված չէ սոցիալական հեռավորություն». Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընդմիջվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նախորդ նիստին, հիշեցնենք, մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության: Միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում էր ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Այսօրվա նիստին Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական, սակայն երեկ կորոնավիրուս է հաստատվել այն անձի մոտ, որի հետ ինքը այս ընթացքում շփվել է, այդ իսկ պատճառով պատրաստվում է նորից թեստ հանձնել: Պողոսյանը տեղեկացրեց, որ դատարան մուտք գործելիս ջերմաչափվել է, եւ իր ջերմությունը եղել է 36.9: Նա ասաց, որ այս ամենը ներկայացնում է, որպեսզի դատարանը որոշի՝ ինքը կարող է մասնակցել նիստին, թե ոչ: Նշենք, որ Պողոսյանը չէր նստել պաշտպանների համար նախատեսված հատվածում եւ ելույթ էր ունենում՝ դատավարության մյուս մասնակիցներից հեռավորություն պահելով:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն նման պայմաններում դատական նիստը շարունակելու վերաբերյալ: Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատական նիստերի դահլիճում պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության պայմանները: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ եթե դատարանը հենց հիմա հնարավորություն ունենա սոցիալական հեռավորությունը պահպանել այնպես, ինչպես պարետատունն ու Կառավարությունն են սահմանել, ինքը որեւէ խնդիր չի տեսնում. «Բայց քանի դեռ դատարանը մեզ չի տվել ոչ միայն պարոն Պողոսյանից, այլեւ մեկս մյուսից հեռավորություն պահելու հնարավորությունը, ապա ես կարծում եմ, որ այս կարգը ընդհանրապես ուղիղ հակասում է գործադիր իշխանության հորդորներին. հիմա սխա՞լ են ասում, թե՞ էս դատավարությունն է սխալ, պետք է կողմնորոշվենք»: Ալումյանն ընդգծեց, որ սոցիալական հեռավորությունը, ըստ սահմանված կարգի, 1.5-2 մետր է, եւ հաշվի առնելով նիստերի դահլիճում գտնվող անձանց քանակը՝ դահլիճի մակերեսը պիտի լինի 200 մետրից ավելի. «Եթե դա չեք անում, ուրեմն ուղղակիորեն մեր պարետատան ասածները անտեսում եք, չի բացառվում, որ իրենք են սխալ ասում, բայց դա հայտարարենք, էլի, որ մարդիկ իմանան՝ վերջը ով էր ճիշտ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը, թե պարետատունը»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ սոցիալական հեռավորությունը պահելու պարագայում խնդիր չի տեսնում Միհրան Պողոսյանի՝ նիստին մասնակցելու մեջ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարց հղեց Հայկ Ալումյանին այն մասին, թե 1.5-2 մետր հեռավորության պայմաններում ինքը հնարավորություն կունենա՞ իր պաշտպանյալի հետ հաղորդակցվելու, ինչին Ալումյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր դեպքում, երբ խնդիր կունենամ նրա հետ ինչ-որ հարց քննարկելու, կմիջնորդենք, որ դատական նիստը կարճ ընդհատվի, քննարկումը կանենք, ես այդպես եմ պատկերացնում»,- ասաց նա:

Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ, ամեն դեպքում, պարոն Պողոսյանի հայտնած կասկածը վերաբերում է իրենցից յուրաքանչյուրի, այդ թվում՝ դատարանի առողջության խնդիրին, եւ դրա կազմակերպչական պատասխանատվությունը դատարանի վրա է. «Բայց մյուս կողմից ես ինքս հետեւել եմ «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությանը, որի ժամանակ կարծես թե այս ամբողջ տարածքն է օգտագործվել. եթե այս հատվածում պատուհան կա, եւ կարող ենք սոցիալական հեռավորություն պահպանելով՝ օդափոխել դահլիճը, այն տարածքում դա առհասարակ չկա, դրանից բացի, տեղին կլինի պարզաբանել`արդյոք ախտահանվել է այս դահլիճը, եւ ինչ հաճախականությամբ է դա արվում»: Վարդեւանյանը շեշտեց նաեւ, որ կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված լինելը չի երաշխավորում հակամարմնի առկայություն. նա նկատի ուներ Կարեն Մեժլումյանին, որը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից: 

Դատավոր Աննա Դանիբեկյանը, ի պատասխան Արամ Վարդեւանյանի հարցին, ասաց, որ դահլիճները պարբերաբար ախտահանվում են, սակայն այդ դահլիճում տեղի ունեցած նախորդ նիստից հետո այն չի ախտահանվել, քանի որ նման հնարավորություն չի եղել:

Համապատասխան պայմաններ ապահովելու անհրաժեշտության մասին ելույթ ունեցան նաեւ մյուս պաշտպանները, ինչից հետո խոսքի իրավունքը դարձյալ տրվեց Միհրան Պողոսյանին. «Առողջական վիճակով պայմանավորված՝ ես այժմ խնդիր չունեմ մասնակցելու, բայց եւ չեմ ցանկանում, որ իմ պատճառով որեւէ անձի առողջությանը վտանգ սպառնա»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր հատուկ եկել է ավելորդ շահարկումներից խուսափելու համար, թե իբր պաշտպանը չի եկել:

Այնուհետեւ դիրքորոշում հայտնեց մեղադրող կողմը: Մասնավորապես՝ մեղադրող դտաախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց՝ այն, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահել, եւ որ դրա համար պետք է պայմաններ ստեղծել, վիճելի չէ, բայց տպավորություն է ստեղծվում, թե իրենք գործ ունեն դատական նիստը անհնարին դարձնելու մի նոր հիմքի հետ. «Ինչո՞ւ, որովհետեւ արդեն խոսում ենք դատական նիստերի դահլիճն ախտահանելու վիճակագրության մասին»,- շեշտեց դատախազը՝ հավելելով, որ կորոնավիրուսի պայմաններում աշխատում են արդեն մի քանի ամիս, եւ այդպիսի հարցեր, չգիտես ինչու, չէին քննարկվում. «Ես գտնում եմ, որ սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավոր պայմանները պիտի ապահովվեն, բայց կրկնում եմ, որ շեշտադրումը, որ քառակուսի մետրով եւ տարածքով ներկայացվեց եւ առաջարկվեց այնպիսի տարածք, որը ես հստակ չգիտեմ, բայց միգուցե հնարավոր չէ ապահովել, ճիշտ չէ»: Բաղդասարյանը դատարանին առաջարկեց քննարկել իր հնարավորության սահմաններում սոցիալական հեռավորությունը ավելի լավ պահելու, ավելի լավ պայմաններ ստեղծելու եւ դատական նիստը շարունակելու հարցը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ Բաղդասարյանի առաջարկին:

Ելույթ ունեցավ նաեւ տուժող Սարգիս Քլոյանը. «Եթե դատարանը ապահովի սոցիալական հեռավորություն, ի՞նչ երաշխիք կտաք, որ Քոչարյանը եւս տասը փաստաբան չի ներգրավվի, այդ դեպքում սոցիալական հեռավորություն ո՞նց պահպանեն»,- ասաց նա: Դատավորը տեղեկացրեց, որ այժմ այդ հարցը չի քննարկվում: Միհրան Պողոսյանն էլ առաջարկեց հետաձգել այս դատական նիստը եւ հաջորդ դատական նիստի համար ապահովել այդ պայմանները:

Այնուհետեւ Աննա Դանիբեկյանն ասաց, որ առաջարկում է օգտագործել դահլիճի մյուս հատվածը. դատավարության որոշ մասնակիցներ կարող են տեղափոխվել այդ հատված եւ ցանկության դեպքում ձեռք բարձրացնել, դիրքորոշում հայտնել: Կարծիքների փոխանակումը շարունակվեց մի քանի րոպե եւս, ինչից հետո դատարանը հարց հղեց. «Եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի այդ հատված, ապահովվեն սեղաններ, հնարավոր համարո՞ւմ եք այսօրվա նիստի շարունակությունը, ինչին Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Ես՝ ոչ. այս դեպքում կառաջարկեի նույիսկ կես ժամ ընդմիջել, ախտահանում անել»: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր չէ, ինչին Քոչարյանն արձագանքեց. «Եթե հնարավոր չէ, ապա իմ տպավորությամբ՝ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև շատ անփույթ, անհասկանալի վերաբերմունք է դրսևորվում»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը արձագանքեց Քոչարյանի ելույթին. «Մենք նախորդ դատական նիստերին քննարկել ենք տարբեր միջնորդություններ, այդ թվում՝ անձի ազատության հետ կապված, եւ նման խնդիրներ, նման առաջարկություններ չէին հնչում, այսինքն՝ պահանջները ավելանում են, ասում են՝ ախտահանեք դատական նիստերի դահլիճը. անհատական ախտահանման միջոցներ են դրված սեղանին, եւ բոլորը հնարավորություն ունեն օգտվել»,- ասաց նա՝ հավելելով, որ դատարանի առաջարկը ողջամիտ է:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց՝ տեխնիկակական հարցերը պարզելու համար, ասաց՝ եթե հնարավորություն ունենան ապահովելու այդ պայմանները, նիստը կշարունակվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4018 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը