Երևան
12 °C
Հայոց լեզու առարկայի շուրջ քննարկումները, այն քիչ ուսումնասիրելու վերաբերյալ դժգոհությունները նորից արդիական են դառնում։ Եթե նախկինում պատճառը բուհերում առարկան ոչ պարտադիր դարձնելու հարցն էր, այսօր՝ դպրոցներում ժամաքանակը նվազեցնելու։
Ոլորտում փոփոխություններ նախատեսող Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, բացի դրական մեկնաբանություններից, նաեւ մի շարք ուսուցիչներին մտահոգությունների տեղիք է տվել․ նրանք կարծում են՝ սխալ է լեզվի ժամերը պակասեցնելը։
Նոր նախագծով դպրոցներում սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային միջակայքերը։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձեւավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով, որը տրված է աղյուսակով։
Ըստ դրա՝ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին եւ ավագ դպրոցներում կազմում է մինչեւ 38%։ Տարրական դպրոցում այն մինչեւ 28% է։ Փոխարենը՝ հայոց լեզվի եւ գրականության տոկոսներն այս աղյուսակում առավել պակաս են։ Տարրական դպրոցում հայոց լեզվի եւ գրականության համար սաhմանվել է 15-20%, միջին դրոցում՝ 10-15% եւ ավագում՝ 9-14%։
Ըստ նախագծի՝ 1-6-րդ դասարաններում հայոց լեզուն եւ գրականությունը ներկայացվում են մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ավելի վաղ Edcamp ուսուցչական համաժողովի ընթացքում խոսելով առարկաների մասին, նշել էր, որ ԲՏՃՄ-ին այդչափ ուշադրության արժանացնելը թույլ է տալու էապես լուծել կրթության բովանդակության շեշտադրման փոփոխության խնդիրը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, պահպանել են կարեւոր նշանակությունը եւ կշիռը, որը պետք է ունենան հայրենագիտական առարկաները, հայոց լեզուն։ Անկախ իրավակազմակերպական ձեւից եւ ենթակայությունից ցանկացած դպրոցում պարտադիր կլինի 4 առարկա՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, հայոց պատմություն։
Անդրասյանի պարզաբանմամբ՝ կրթությունը հայերենով է, հետեւաբար լեզուն սովորելու են բոլոր դասերին։
Չափորոշիչն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), այնտեղ մի շարք մասնագետներ առաջարկել են վերանայել լեզվի հետ կապված փոփոխությունը։
«Հայոց լեզվին տրամադրվող շաբաթական ժամաքանակի կրճատումն անթույլատրելի է: Նախարարության հիմնավորումն անընդունելի է. այդ «տրամաբանությանբ» հայերեն «ճիշտ» խոսել կարող են սովորել` հետևելով հեռուստասերիալներին եւ սոցցանցերում գրառումներին կամ խոսքին: Հայերենը պաշտպանության խիստ կարիք ունի»,- նշել է Ալինա Բաղդասարյանը։
Անահիտ Ղուկասյանի կարծիքով էլ՝ լեզվի քերականությունն այնքան բարդ է, որ ժամերը շատ քիչ են աշակերտին այն լիարժեք ուսուցանելու համար. «Այսօր մեր առաջ լուրջ մարտահրավեր է դրված՝ ունենալ կիրթ եւ գրագետ սերունդ։ Առաջարկում եմ ավելացնել հայերենի ժամերի քանակը։ Դա պետք է ե՛ւ աշակերտին, ե՛ւ ուսուցչին»։
Նարինե Պողոսյանը ոչ միայն որպես ուսուցիչ, այլեւ ՀՀ քաղաքացի է գրառում կատարել։ Նրա կարծիքով՝ այլ դասաժամերի ընթացքում հնարավոր չէ գիտելիք ստանալ մայրենի առարկայից։
«Հայերենը մեր մայրենին է, մենք դարեր ի վեր գոյատեւել ենք լեզվի ու հավատքի շնորհիվ։ Որքանո՞վ է ճիշտ կրճատել լեզվի պահպանման ու զարգացման դասաժամը, այն լրացնել օրինակ բնագիտության դասին։ Կզարգանա բառապաշարը, իսկ քերականությո՞ւնը, ուղղագրությո՞ւնը, իսկ հայ հանճարների ստեղծագործությունների բացահայտումն ու վերլուծությո՞ւնը»,- նշել է նա՝ հավելելով, որ սա կլինի հայապահպանման գլխավոր դրույթը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT