Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանում «Ռոմայում» մնալու նախնական համաձայնություն է ձեռք բերել ակումբի հետ: Այս մասին երեկ՝ հունիսի 30-ին, հայտնել է «Ռոմայի» պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստը երկարաձգել է ընթացիկ մրցաշրջանի վարձակալական պայմանագրի ժամկետը եւ թիմում կմնա մինչեւ մրցաշրջանի ավարտը, միաժամանակ համաձայնության է եկել հաջորդի հարցում: Ակումբի կայքին տված մեկնաբանությունում նա իր ուրախությունն է հայտնել մնալու կապակցությամբ:
«Շատ գոհ եմ: Ուրախ եմ, որ երկարաձգում եմ մնալուս ժամկետը, քանի որ դեռ կան բաներ, որոնց այստեղ չեմ հասել եւ ուզում եմ հասնել: Անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ասել է նա:
Այսօր Մխիթարյանը նաեւ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում է: Կրկին ուրախություն է հայտնել նոր համաձայնության գալու կապակցությամբ: Հույս է հայտնել, որ լավ կավարտի մրցաշրջանը:
«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է: Շատ ուրախ եմ, որ վերջապես երկարաձգեցինք պայմանագրի ժամկետը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը եւ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաջորդի համար: Ուրախ եմ, քանի որ դեռ կան բաներ, որոնց այստեղ պետք է հասնեմ: Անհամբերությամբ սպասում եմ վերսկսված մրցաշրջանը բարձր նոտայով ավարտելուն եւ հետագայի վրա կենտրոնանալուն»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Մխիթարյանի՝ վարձավճարով «Ռոմայում» հանդես գալու պայմանագրի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ այն նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը: Այդ ժամանակ Ա Սերիայի 2019-20 առաջնությունը պետք է ավարտված լիներ, սակայն, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն դադարեցվել էր շուրջ 3 ամիս: Վերսկսվել է հունիսի 20-ին եւ մինչեւ ավարտը դեռ 1 ամիս կա:
Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանում Հռոմում մնալուն, ապա թե՛ ֆուտբոլիստն է ցանկանում դա, թե՛ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան է ուզում, որ նա շարունակի հանդես գալ իր թիմում: Մնում է, որ «գայլերի» ղեկավարությունը կարողանա վերջնական համաձայնության գալ Լոնդոնի «Արսենալի» հետ, որին պատկանում են կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները: Տեւական ժամանակ է՝ 2 ակումբները փորձում են ընդհանուր հայտարարի գալ, սակայն դեռեւս չի հաջողվում:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց, Մխիթարյանը պատրաստվում է խզել պայմանագիրն «Արսենալի» հետ: Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել լոնդոնցիների ղեկավարության հետ եւ համաձայնության հասել համագործակցությունը դադարեցնելու հարցում: Արդյունքում Մխիթարյանը հռոմեական թիմի հետ մշտական պայմանագիր կկնքի ազատ գործակալի կարգավիճակով, այսինքն՝ «Ռոման» նրան կստանա անվճար՝ չհաշված նույն Ռայոլային եւ Մխիթարյանին հասանելիք վճարները:
Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-20 մրցաշրջանի սկզբում: Մասնակցել է 19 խաղի: Խփել է 6 գոլ ու արդյունավետ 4 փոխանցում կատարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT