Դատախազությունը երեկ բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ բողոքն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Գրավի չափը պաշտպանական կողմը աննախադեպ էր որակել: Այնուամենայնիվ, գրավը դատարանի դեպոզիտ հաշվին վճարվելուց հետո Քոչարյանն ազատ է արձակվել: Ըստ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրության՝ 2 մլրդ դրամ գրավը վճարվել է հանրահայտ խոշոր գործարարների և բարերարների, ինչպես նաեւ քաղաքացիների աջակցությամբ։

Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի, որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»:
Տպել
2357 դիտում

Սնկային թունավորում Վանաձորում. հիվանդանոց են տեղափոխվել մայր ու աղջիկ

Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում. 49-ամյա տղամարդ է ձերբակալվել

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան

Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է

ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից ուղարկված բեռներում հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի թմրամիջոցներ (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն կլինի «Մոսկվա» կինոթատրոնում

«5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է. ՀՌՀ

Տաթև-Լծեն ճանապարհին հողային աշխատանքներ են տարվում. նախարարը Սյունիքի մարզում է

ՔՊ պատգամավորները ներկայացրին Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու նախագծերը. քվեարկությունը սկսվեց

Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ-ն բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հուլիսի 4-ին 8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը

Երևանում թափառող շների մասսայական քնեցման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ

Հովակիմ Հովակիմյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

Մահվան ելքով վրաերթ Մասիսում. 7-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է

ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը 60 միլիոն դոլար է նախատեսում Հայաստանին օգնության համար

Երևանում ու 3 մարզերում էլեկտրաէներգիայի՝ մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում

Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառն ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը

7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ. Հայաստանի բնակավայրերում 2 օրում օձերն ակտիվացել են

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացմանը

Ստեփանակերտում վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, մայթին 2 քաղաքացու է վրաերթի ենթարկել

Հայտնի է, թե ով կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում

Ինչ կապ ունի՝ Իշխան Սաղաթելյանն է, թե Սաղաթել Իշխանյանը, մարդը եթե աշխատանքի չի գնում, պետք է ազատվի. քաղաքագետ

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Սևանի ճանապարհի «Ալգա Պլյուս» ռեստորանի մոտ 2 օր կայանված «Նիսսան»-ում դի է հայտնաբերվել

Սյունիքում բազմահամակազմ դասարանում դասավանդող ուսուցիչը կվարձատրվի նոր մոտեցմամբ, հաստատվել են նոր ծրագրեր. Անդրեասյան

Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Մարդիկ «հոգեվարքի» մեջ են. ջավախահայերը հազարավոր դոլարներ են ներդրել Tesla Media կայքում, այն երեկվանից չի գործում

Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը

Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունի դեպքով կալանավորված չկա. դատարանը մերժել է Դատախազության միջնորդությունը

Ֆոտոբռնիչ սարքերը կրկին արձանագրել են Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկին

ԲՏԱ նախարարն ու Նեմանյա Ստարովիչը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի շարք հնարավորությունները

Շիրակի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպել է Արթիկի քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ

«Էլ չեմ դիմանում, սպառվել եմ, նյարդային դարձել»․ շոգ եղանակը նվազեցնում է աշխատունակությունը, ինչպես հաղթահարել այն

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 2006 թվականից թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին