Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրած հայցից, ինչի հիմքով Վարչական դատարանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, կարճել է հայցի վարույթը:
Քոչարյանը, հիշեցնենք, հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով ՔԾ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտումներ թույլ տալուց: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից: Հայցին զուգահեռ ներկայացվել էր հայցի ապահովման պահանջ կիրառելու միջնորդություն, որը դատարանը բավարարել էր եւ որոշել մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանին թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Օրբելյանն այսօր պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են՝ դրա առարկայազուրկ դառնալու հիմքով. «Հայցը վերաբերում էր կալանքի պահման պայմաններին, քրեակատարողական համակարգում անձին պահելու դեպքում հնարավոր վատ վերաբերմունքի ենթարկվելուն՝ պայմանավորված կորոնավիրուսով, իսկ օբյեկտիվ իրականության մեջ ՔԿՀ-ները իրենց կառուցվածքով, մոդելով ունակ չեն ապահովել կորոնավիրուսի դեմ արդունավետ պայքարի միջոցներ, դա համաշխարհային տենդենց է, հիմա քանի որ կալանքը վերացվել է, փոխարինվել գրավով, գտել ենք, որ հայցի քննությունն այլեւս անարդունավետ է պաշտպանության տեսանկյունից»:
Հարցին՝ հաշվի չեն առել արդյոք, որ գրավով ազատ արձակվելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, եւ տեսականորեն, հնարավոր է, որ նորից կալանավորելու որոշում կայացվի, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Անկախ դրանից, այս պահին նա չի գտնվում ՔԿՀ-ում եւ վարչական դատարավարության լույսի ներքո ես չեմ կարող ասել՝ հետո նրա իրավունքները գուցե խախտվեն, դրա համար ուզում եմ ունենալ գործիքակազմ, այսինքն՝ դատավարական տեսանկյունից տեսական կամ հնարավոր խախտման հիմքով ես չեմ կարող մտնել դատական գործընթացի մեջ»,- ասաց Օրբելյանը՝ շեշտելով, որ այս պահին կա ուժի մեջ մտած դատական ակտ. «Քանի որ կալանքը վերացվեց, հետեւաբար կալանավայրում պահելու կամ չպահելու հետ կապված հարաբերությունները, վատ վերաբերմունք է թե չէ, խոշտանգում է թե չէ, քովիդով վարակվելու ռիսկ է թե չէ, անիմաստ է դառնում եւ առարկայազուրկ»:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Որոշման դեմ Դատախազությունը երեկ Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT