Դժվա՞ր էր զանգել բժշկին, ասել, բժիշկ ջան, ձեռագիրդ չեմ հասկանում. կորոնավիրուսից մահացած գյումրեցու դին դեռ չի գտնվել

Հունիսի 29-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 82-ամյա գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դին մինչեւ այս պահը չի գտնվել: Դին կորել է բժշկական կենտրոնից դիահերձարան տեղափոխելու գործընթացի ժամանակ:

«Մահացածը տատիկիս քույրն է, Սոնիկը: Երբ մեզ զանգեցին, ասեցին, որ հունիսի 30-ին կգաք, հիվանդանոցից իրերը կստանաք, հետո կեսօրից հետո կգնաք Աբովյանի անատոմիկում, էնտեղ են Covid-ով մահացածներին տանում, փաստաթղթային խնդիրները կարգավորեք, և դին կվերցրեք: Եղբայրս գնաց, ու դին չկա:

Ահագին քաշքշուկներից, բազմաթիվ զանգերից ու անպատասխան մնալուց հետո, երբ եղբայրս դիմեց ոստիկանություն, այսօր վերջապես հարցաքննությունների արդյունքում պարզվեց, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ սանիտարը, որը որ տեղափոխել է դին, շտապօգնության մեքենա է հասցրել, բժշկի ձեռագիրը չի հասկացել, և Կարապետյան Սոնիկի փոխարեն գրել է Գրիգորյան Սոնիկ: Ես չեմ հասկանում, լավ, ասենք անընթեռնելի էր, դժվա՞ր էր զանգել բժշկին, ասել, բժիշկ ջան, ձեռագիրդ չեմ հասկանում, կամ առաջի՞ն դեպքն էր, որ դու էդ բժշկի ձեռագիրը չէիր հասկանում»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց մահացած Սոնիկի քրոջ թոռնուհին:

Ըստ Մարիամի, Գրիգորյան Սոնիկ անուն-ազգանունով մահացած մարդ չկա, որ դին շփոթած լինեն ու այդ պատճառով տարած լինեն: «Աբովյանում ասել են, որ ինչ-որ մահացած անձի տերեր են եկած եղել, առանց անուն-ազգանուն ասելու, առանց ինչ-որ փաստաթղթերի, հեռվից նայել են, ասել են հա, ոնց որ մերն է, ու տարել են մեկ դի: Այնտեղ, ի միջիայլոց, փաստաթղթեր գոյություն չունեն: Հիմա ոստիկանությունն էդ մարդուն է ման գալիս, որ գոնե գա, գուցե իրենց մահացած հարազատն էլ է դեռ էնտեղ, ուրիշի անվան տակ: Գա, դիակը ճանաչի, գուցե էդպես գտնենք ու արտաշիրիմում անելու դիմում տանք»,- տեղեկացրեց Մարիամը:

Մարիամ Մալխասյանը նաև նշեց, որ եղբայրն Աբովյանում կորոնավիորւսից մահացած 18 դի անձամբ է ստուգել, բացել, որ գտնի տատիկին:  «Այլ ճար չկա, մարդը կորել է, պետք է գտնենք: Ոստիկանությունն էլ է հիմա զբաղված այդ հարցով»,-ասաց նա:

Դեպքին նաև ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ըստ գրառման, հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը, մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման:

Անհրաժեշտության դեպքում, նախարարի խոսնակի փոխանցմամբ, կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

«Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է խոսնակի հրապարակման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5183 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում