Երևան
12 °C
Պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի առաջարկով այսօր ստեղծվեց նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետեւանքների վերացման ուղղությամբ Կառավարության եւ պարետատան քայլերը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
Հանձնաժողով ստեղծելու մասին 37 պատգամավորների ստորագրությամբ դիմումը երեկ կեսօրին ԱԺ նախագահին փոխանցվեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անունից: Երեկոյան ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրավունքի ուժով հանձնաժողովը ստեղծվել է, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն դրա անդամների թիվը պետք է հաստատվի սեպտեմբերին նախատեսված ԱԺ հերթական նիստում: Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովի ստեղծումը ժամանակավրեպ է համարում, սակայն եթե խմբակցությունը որոշի՝ կմասնակցի դրա աշխատանքներին՝ առաջարկելով նաեւ սեփական քննարկման թեմաները:
Թեեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարության քայլերի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լավագույն դեպքում կսկսի գործել սեպտեմբերից, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծում է՝ դրա ստեղծումը ժամանակավրեպ է: Նույն կարծիքին չեն, սակայն, ԼՀԿ-ական պատգամավորները:
Նախ, ներկայացնենք մեր զրույցը տիկին Ջուլհակյանի հետ.
- Տիկին Ջուլհակյան, ինչո՞ւ եք կարծում, որ ժամանակավրեպ է այդ հանձնաժողովի հիմնումը:
- Խնդիրն այն է, որ մենք դեռեւս գտնվում ենք այս պայքարի ակտիվ փուլում եւ այդ պայքարի ընթացքին օբյեկտիվ գնահատական տալն իմ կարծիքով բարդ է լինելու: Բայց հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը Ազգային ժողովի խմբակցութունների իրավունքն է, հետեւաբար խնդիր չեմ տեսնում այդտեղ: Սակայն ես կարծում եմ նաեւ, որ եթե նման հանձնաժողով ձեւավորվի, ոչ միայն Կառավարության քայլերը պետք է արժանանան այդ հանձնաժողովի ուսումնասիրությանը, այլ նաեւ ԱԺ խմբակցութունների, այդ թվում եւ ընդդիմադիր խմբակցությունների: Մենք պետք է ուսումնասիրենք, թե որ խմբակցությունը ինչպես է իրեն դրսեւորել այդ պայքարի շրջանակներում, որքանով է նպաստել այդ պայքարին՝ որպես Ազգային ժողովում հանրությանը ներկայացնող քաղաքական ուժ: Այսինքն՝ ես կարծում եմ, որ այո՛, անհրաժեշտ է ուսումնասիրություն իրականացնել, բայց ուսումնասիրություն պետք է իրականացնել համակողմանի, այդ թվում քաղաքական ուժերի վարքի վերաբերյալ:
- Այդ քաղաքական ուժերը պնդում են, որ իրավիճակի անմիջական պատասխանատուն կառավարությունն է եւ պարետատունը:
- Դե գիտեք, միշտ էլ կարելի է ասել՝ կորոնավիրուս չկա, դիմակ մի կրեք, հետո ասել՝ դե մենք պատասխանատու չենք, պատասխանատու է պարետատունը: Իհարկե, գործող իշխանություններն են միշտ պատասխանատու երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար, բայց եթե դու մի կողմից փորձում ես հանրությանը ապատեղեկատվություն մատուցելով այսպես ասած բթացնել հանրության օբյեկտիվ վախերը, օբյեկտիվ զգուշությունը պանդեմիայի նկատմամբ, այդ դեպքում ազնիվ չէ ասելը, որ մենք ինչ ասում ենք, լավ ենք անում, բայց պատասխանատուն պարետատունն է: Էդպես չի, յուրաքանչյուրն է պատասխանատու իր ասածի եւ արածի համար, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գիտակցի իր խոսքի կշիռը: Ասել, որ մենք պատասխանատու չենք, ասում ենք եւ գնում մեր գործերով՝ դա անլուրջ է իրենց իսկ ընտրողների նկատմամբ:
- ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, ինչպես նշված է ԱԺ նախագահին ուղղված դիմումում, ցանկանում են քննարկման առարկա դարձնել նաեւ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
- Իհարկե հանձնաժողովը դա կարող է դարձնել քննության առարկա, որովհետեւ հանձնաժողվն է որոշում, թե ինչ ուսումնասիրի, բայց այն չի կարող որոշել՝ հավաքների ազատության սահմանափակումը իրավաչա՞փ է, թե՞ ոչ: Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ արտակարգ դրության ժամանակ կարող են մարդու որոշ իրավունքներ սահմանափակվել, եւ մենք բազմիցս բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված հավաքների ազատության սահմանափակման անհրաժեշտությունը: Դրան զուգահեռ մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես է այդ քաղաքական ուժերից մեկը խախտել այդ արգելքը, եւ նաեւ տեսել ենք, թե դրանից հետո ինչպես են նրանք վարակվել կորոնավիրուսով: Պանդեմիայի շրջանում խրախուսել հավաքների ազատությունը եւ աջուձախ վարակ տարածել, այդ թվում իրենց համակիրների շրջանում, ես կարծում եմ՝ աբսուրդ է:
- Դուք հավանաբար նկատի ունեք ԲՀԿ-ականներին: Իսկ նրանք ասում են, որ «Իմ քայլում» ավելի շատ պատգամավորներն են վարակված:
- Իսկ ո՞վ է մեր պատգամավորներին վարակել, կարո՞ղ է պարզվի՝ իրենք են եկել վարակել: Դա էլ դեռ մենք պետք է պարզենք: Դեռ պետք է պարզենք, թե իրենց մոտ քանի՞ հոգի է վարակակիր, բոլորի մասին չէ, որ ինֆորմացիա ունենք: Ես որքանով տեղյակ եմ, նրանց բոլորի մասին չէ, որ ինֆորմացիա է տարածվել: Հետեւաբար պետք է խոսել նաեւ համակիրների մասին, թե ինչ վտանգի են նրանք ենթարկել ոստիկաններին, որոնք ստիպված են եղել հսկել նրանց հավաքները, պետք է պարզել, թե լրագրողներին ինչ վտանգի են ենթարկել, որոնք ստիպված են եղել լուսաբանել իրենց հավաքները: Չնայած իրենք ասում են, որ ոչինչ չեն կազմակերպել, ամեն ինչ ինքնաբուխ է եղել, բայց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրենց կողմից են կազմակերպվել: Այնպես որ, եթե որոշում ենք ուսումնասիրել, ապա ամեն ինչ պետք է համակողմանի ուսումնասիրել, եւ ես ունեմ առաջարկներ, թե էլ ինչը ուսումնասիրել:
- Ամեն դեպքում, տիկին Ջուլհակյան, որքան հասկացա, դեմ չեք լինի՝ ընդգրկվել հանձնաժողովում:
- Մենք խմբակցությունում այդ հարցը չենք քննարկել, ես չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է անձամբ ինձ՝ անկեղծ ասած պետաիրավական հանձնաժողովում եմ ընդգրկված, իսկ դա ամենածանրաբեռնված հանձնաժողսվն է Ազգային ժողովի, եւ ավելորդ ժամանակ չունեմ այդ հանձնաժողովում ընդգրկվելու: Սակայն եթե խմբակցությունը որոշի, որ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, եւ ես պետք է մասնակցեմ, ես իհարկե կհամաձայնեմ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ձեւավորելու մտադրության մասին «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեց Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելուց հետո՝ խորհրդարանի նիստերը բոյկոտելուն զուգահեռ:
Պատգամավոր եւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարելով հանձնաժողով ստեղծելու մասին՝ «Լուսավոր Հայաստան»-ին կոչ արեց միանալ իրենց, քանի որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների թիվը բավարար չէր նման նախաձեռնության համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց՝ ի սկզբանե իրենցն էր նման քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը, ուստի կհամաձայնեն միանալ ԲՀԿ-ին, եթե միայն հանձնաժողովի նախագահը լինի իրենց կուսակցությունից:
Եվ ահա երեկ, ԱԺ նախագահին ուղղված դիմումից տեղեկացանք, որ հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը, ինչը նշանակում է, որ համաձայնության են եկել:
Ինքը Խաչատրյանը երեկ մեր զրույցում արձագանքելով Արուսյակ Ջուլհակյանի տեսակետին, թե իշխող խմբակցությունն էլ իր ցանկացած հարցերը կդարձնի ուսումնասիրության առարկա՝ ասաց.
«Նախ ասեմ, որ առհասարակ, երբ որ քննիչ հանձնաժողով է ստեղծվում, այն գործում է օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում եւ այն հարցերի շրջանակներում, որոնք ամրագրված կլինեն հանձնաժողովի ստեղծման նպատակների մեջ: Եթե նկատել եք, հստակ սահմանված է այն շրջանակը, որոնց վերաբերյալ կարող է ցանկացած հարցադրում տրվել, որը կբխի տվյալ հանձնաժողովի թե նպատակներից եւ թե դրա լիազորություներից»:
Այսինքն դուք բացառո՞ւմ եք, որ այլ հարցեր հանձնաժողովում քննարկման առարկա դառնան՝ հետաքրքրվեցինք Խաչատրյանից. «Բացառել-չբացառելու խնդիր չկա, քննարկվելու են այն հարցերը, որոնք տեղավորվում են տվյալ հանձնաժողովի լիազորությունների եւ ստեղծման նպատակների մեջ: Եթե որեւիցե հարցադրում բխում է դրանցից, բնականաբար դրանք կարող են տրվել, եթե ոչ, դրանք կլինեն հանձնաժողովի լիազորություններից դուրս»,- պատասխանեց նա:
Նույն կարծիքին չէ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Եղիազարյանը: «Հանձնաժողովը միակողմանի չէ, հանձնաժողովը պետք է համապարփակ ուսումնասիրություն իրականացնի եւ բոլոր հարցերը, որոնք կներկայացվեն իշխող խմբակցության կողմից, կքննարկվեն եւ ընդհանուր եզրակացության կգանք: Խտրականություն չի կարող լինել, իրենք ազատ են, որ իրենց հուզող հարցերը…Սա ընդհանուր խնդիր է երկրի համար, պետք է ընդհանուր գտնենք խնդիրները»,- մեր զրույցում ասաց Եղիազարյանը:
Դիտարկմանը՝ Արուսյակ Ջուլհակյանն ասում է, որ իրենք էլ կցանկանան ճշտել ընդդիմադիր խմբակցությունների պահվածքին վերաբերող հարցեր, Եղիազարյանը պատասխանեց. «Շատ լավ, մեծ ուրախությամբ մենք էլ ամեն ինչ կքննարկենք, բոլորը կստուգվի»:
Եղիազարյանը նշեց նաեւ, որ դեռեւս վերջնական որոշված չէ, թե ԼՀԿ-ից ով կլինի հանձնաժողովում: Ընդգծեց՝ ամենափոքր խմբակցությունն են, հետեւաբար ամենաքիչ ներկայացուցիչները իրենք են ունենալու: Իսկ հանձնաժողովի աշխատանքները, ըստ նրա, կլինեն բաց, եթե իհարկե մարդկանց տվյալներ եւ այլ գաղտնի տեղեկություններ հրապարակելու խնդիր չառաջանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT