Երևան
12 °C
Թատերարվեստի մի շարք ներկայացուցիչներ ֆլեշմոբ են սկսել: Նրանք ցանկանում են վերադառնալ թատրոն, քանի որ այս տեւական պասիվությունն արդեն վատ է անդրադառնում ստեղծագործական կոլեկտիվների վրա:
Ֆլեշմոբի մասնակիցները խոստանում են պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մեկնարկել ներկայացումների փորձերը:
Նրանք բոլորը ֆեյսբուքյան իրենց էջերում կիսվել են թատրոնի կամ որեւէ ներկայացումից արված մի լուսանկարով ու կից գրել՝ «կրիր դիմակ», «փրկիր մշակույթը», «ներկայացում եմ ուզում», «մենք մի ընտանիք ենք»:
Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Նորա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից նշել է՝ «Թատրոն եմ ուզում: Միացե՛ք»: Գրիգորյանը նաեւ դրել է հետեւյալ հեշթեգները՝ #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը #ներկայացում եմ_ուզում #մենք_մի_ընտանիք_ենք:
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ՀԺ-ին հայտեց, որ այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Ներկայացումների փորձերն ընթանում են բացօթյա տարածքներում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, սահմանափակ դերասաններով՝ 3-4 հոգով: Օնլայն փորձերը եւս ուժի մեջ են, դրանք «Զում» ծրագրի միջոցով են համակարգվում: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:
«Նոր ֆորմատով ներկայացումներ ունենալու համար աշխատանաքային խումբ է ձեւավորվել, որում ընդգրկված են բոլոր թատրոնների ներկայացուցիչներ: Հուլիսի 10-ին մեր ընդհանուր որոշում-առաջարկը կներկայացվի պարետատուն: Բոլորս ձգտում ենք, որ գոնե 40 կամ 30, նույնիսկ 10 հոգու համար նախատեսված ներկայացումներ լինեն»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը՝ կարծիք հայտնելով, որ տվյալ իրավիճակում առավել իրատեսական են ներկայացումները բացօթյա տարածքներում:
Թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ունե՞ն հարմար տարածք, նա դրական պատասխան տվեց. «Կարծում եմ, որ նույնիսկ կարող ենք մնացած փոքր թատրոններին, որոնք փոքր տարածք ունեն, առաջարկել գալ ու մեզ մոտ ներկայացումներ խաղալ»:
Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ արդեն 4 ներակայցում է բեմադրվում ռուսական թատրոնում, որոնք նույնպես կհարմարեցվեն թատրոնի բակային ֆորմատով ներկայացման պայմաններին: «Երեւանում տաք, լավ եղանակը երկար է տեւում, մենք կարող ենք հարկ եղած դեպքում մինչեւ հոկտեմբերի վերջ ներկայացումներ խաղալ դրսում: Այս իրավիճակում պետք է այնպես անենք, որ կյանքը տեղում կանգ չառնի, եւ գնանք առաջ՝ էքսպերիմենտներով հարմարվելով ստեղծված պայմաններին»,- նկատեց տնօրենը: Վերջինս հայտնեց, որ ռուսական թատրոն հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը վերսկսել է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները հասկանալի պատճառներով ստիպված էին եղել ընդհատել: Առաջին ներկայացումը հենց Մարգարյանինը կլինի:
Նկատենք, որ ներկայացումներ վերսկսելու ֆլեշմոբին են միացել նաեւ Սոս Սարգսյանի համազգային թատրոնի դերասաններն ու Հ. Թումանյանի տիկնիկային թատրոնը՝ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:
Ռուբեն Բաբայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Տիկինիկայինի փոքր պատշգամբից են ներկայացում խաղալու: 15 հոգի կտեղավորեն՝ պահելով սոցիալական հեռավորությունը: «Կարող ենք եւ փակ տարածքներում անել, ինչպես հիմա Եվրոպայում են անում: Մենք ունենք 300 տեղանոց մեծ դահլիճ, պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ այնտեղ կտեղավորենք ընդամենը 100 հանդիսատես: Այսօր նման ճանապարհով են գնում շատ երկրներ»,- ասաց նա:
Բաբայանը նկատեց՝ ներկայացումներ վերսկսելը ոչ միայն մասնագիտական տեմպի մեջ մնալու համար է խիստ կարեւոր, այլեւ հանրային պահանջի, եւ պատահական չէ, որ իրենց ֆլեշմոբին միացել են նաեւ բազմաթիվ թատերասերներ:
Ըստ նրա՝ այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում հանրության վրա. «Հանրությունը կարիք ունի հոգեկան առողջության: Մենք տեսնում ենք, թե հիմա ինչքան են մարդիկ ագրեսիվացած ու քաղաքականացված: Իրականում այդ ագրեսիան հանվում է մշակույթի միջոցով. թատրոն են գնում, համերգ, ցուցահանդես, որոշակի ժամանակով մարդիկ կտրվում են առօրյայից»,- ասաց Բաբայանը՝ մեջբերելով Նիցշեի խոսքերից մեկը, այն է՝ «Մշակույթը խնձորի բարակ կեղեւն է, որը զսպում է աշխարհի քաոսը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան
Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ
«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ
Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT