Արմեն Ամիրյանը 2-րդ հայցն է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Գալստյանի. վերջինս էլ պատրաստվում է նրան դատի տալ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն: Նա հայց է ներկայացրել ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի:

Այս մասին Արմեն Ամիրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը, որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Ամիրյանը՝ ներողություն խնդրելով հանրության ժամանակն այս չնչին հարցով ծանրաբեռնելու համար։

«Սիրելի հայրենակիցներ, թանկագին բարեկամներ, ընկերներ,

Նախ եւ առաջ, առողջություն եւ շուտ ապաքինում եմ ցանկանում բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն։ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը: Անշուշտ, նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում: Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին եւ, ընդհանրապես, չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։ Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում: «Մեղավոր» եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը... Եվ Հովիկը կինո նկարելու փոխարեն «արդարության սուրը» ձեռքին՝ որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում... Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի»,- գրել է նա:

Ամիրյանի գրառման հետ կապված ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանից: Վերջինս էլ նկատեց, որ սա երկրորդ հայցն է իր դեմ, որը ներկայացնում է Ամիրյանը։  Առաջինով Արմեն Ամիրյանը պահանջել էր կալանք դնել Գալստյանի հաշիվների վրա։

Գալստյանը հիշեցրեց, որ իր դեմ դատախազություն հայց էր նեկայացրել նաեւ ՀՀ ազգային կինոկենտրոնը, սակայն այդ գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով: Հիմա էլ սա է։

«Նրան ոչ ոք չի զրպարտել։ Կա քրեական գործ, որով ես անցնում եմ որպես տուժող։ Գործը վարում է Հատուկ քննչական ծառայությունը։ Դա «Տատիկիս վարսերը» ֆիլմի պետական ֆինանսավորումից վստահության չարաշահմամբ գումար վերցնելու գործն է։ Քանի որ գործը վարում է ՀՔԾ-ն, ես մեկնաբանությունները անտեղի եմ համարում։ Այդ գործով կան վկաների ցուցմունքներ, կան փաստեր։ Ես ընդամենը խոսել եմ փաստերից։ Մնացածը արդարադատության որոշելիքն է»,- ասաց ռեժիսորը:

Նա նաեւ նկատեց՝ անկախ ՀՔԾ-ում ընթացող գործից, Արմեն Ամիրյանի գրառման մեջ կա վիրավորանք պարունակող սպառնալիք։ «Ես նաեւ խնդրել եմ փաստաբանիս քննարկել եւ այդ կապակցությամբ քաղաքացիական հայց պատրաստել։ Ավելի ստորին մակարդակ, քան վստահությունը չարաշահելն է, չկա, իսկ «ֆիլմ չնկարելու» հիշատակումը հերթական ապատեղեկատվությունն է։ Մենք վեց ամիս առաջ ենք վերջացրել մեր հերթական ֆիլմը՝ «Թողություն»: Հիմա էլ աշխատում ենք երկու նոր ֆիլմի վրա, որոնցից մեկը էկրան կբարձրանա այս տարվա վերջին»,- եզրափակեց Գալստյանը։

Հիշեցնենք՝ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:

Այդպիսով դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, հայցագնի՝ 3 միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դրել Հովհաննես Գալստյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, եւ արգելել պատասխանողին հայցվորի վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ, վիրավորական արտահայտություններ որևէ կերպ կատարել ու տարածել

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34923 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին