Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ Այս մասին հայտում է ՀՀ դատախազության լրատվական ծառայույությունը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը:
Արդյունքում պարզվել էր, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք վկայում են մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու մասին:
Այսինքն, ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:
Ելնելով վերոգրյալից Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել էր համապատասխան վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին:
Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք:
Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:
Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք։
Այսինքն հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020 թվականի հունվարի 17-ին բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Եվ ահա 2020թ․ հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրած որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանի կողմիցներկայացված բողոքը, բեկանել դատարանի 2002թ․փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Միաժամանակ, դատարանի որոշմամբ Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄատենադարանի մոտ «Ինֆինիտի»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է
Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում այն պարզապես սպորտ չէ, այլ ժառանգություն է, հպարտություն և ուժ. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա
Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր
Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն, թե՞ դիվանագիտություն
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան
Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ
Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին
Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը
«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է
Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր
Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է
ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար
Վրաերթ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Վստահ եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի նրա պատգամին. Հարությունյան
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր
Թուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել
Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր
Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում
Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են
Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ
Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը
Դիլիջանում տնակ է հրդեհվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները
Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը
ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT