Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատումը թաքցնելու գործն ուղարկվել է դատարան

Այս պահին քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմաներով առնչվող ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։ Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ (որոնցից երկուսը՝ ոստիկանության ծառայող։ Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի (ներառյալ ոստիկանության երկու պաշտոնատար անձի) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով.

Ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների անզիջում և կոշտ պայքարը շարունակվում է։ Միայն ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո տվյալ պահին քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմաներով առնչվող ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։

Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ (որոնցից երկուսը՝ ոստիկանության ծառայող։ Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի (ներառյալ ոստիկանության երկու պաշտոնատար անձի) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020թ․ ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ.-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․ Չ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դիմել են հակաօրինական գործողությունների՝ ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի հանգամանքները խեղաթյուրելու, թաքցնելու և ենթադրյալ ապօրինի ծառահատում իրականացրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

Մասնավորապես՝ քաղաքացի Հ․ Մ․-ն, տեղեկանալով, որ 2019թ․ հոկտեմբերի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության տարածքից ապօրինի հատված՝ առանց համապատասխան փաստաթղթերի իրեն պատկանող փայտանյութ տեղափոխելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվում են ոոստիկանության Գուգարքի բաժնում, իր մտերիմ՝ Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ.-ին դրդել է իր օգտին կատարել գործողություններ։

Արդյունքում վերջինս և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, ում հանձնարարել էր նյութերի նախապատրաստումը, Կ․ Հ․-ին առաջարկել են ծառերի ապօրինի հատում կատարելու իրական դեպքը չարձանագրելու համար անտառում հայտնաբերել «Կաղնի» և «Բոխի» տեսակի հատված ծառերի մեկական կոճղարմատներ՝ միայն դրանց ապօրինի հատումը նրան վերագրելու համար: Այնուհետև, քննարկել և որոշել են, թե ինչ բովանդակություն պետք է ունենա Կ․ Հ․-ի բացատրությունը՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները և փոխելով նրանից վերցված բացատրության արձանագրության կազմման ամսաթիվը։

Ավելի ուշ պարզելով, որ այդ բացատրությամբ հայտնված տեղեկություններն ու տվյալները հակասում են փայտանյութով բեռնված ավտոմեքենայի վարորդի՝ ավելի վաղ ոստիկանության այլ բաժնում տրված բացատրությամբ ներկայացված տվյալներին՝ ոստիկանության բաժանմունքի տեսուչը իր վերադասի հանձնարարությամբ նյութերից հանել և պատռել է վարորդի բացատրության մասին արձանագրությունը և դրա փոխարեն, թերթերի քանակը ապահովելու համար, նյութերին է կցել այլ փաստաթուղթ:

Ապա Ա․ Չ․-ն ավտոմեքենայի թափքում չափել է բեռնված գերանների երկարությունը և տրամագիծը, և դրանց չափերին համապատասխան հատված ծառերի կոճղարմատներ հայտնաբերելու համար հեռախոսազանգով տեղակացրել Կ․
Հ․-ին։ Ապա, վերջինիցս տեղեկանալով, որ նշած չափերով հատված ծառերի կոճղարմատները պատրաստ են, կատարել են դեպքի վայրի զննություն, որի վերաբերյալ արձանագրությունում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ապօրինի հատված ծառերի հատատեղերի, քանակների և ծավալների վերաբերյալ:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ոստիկանության Գուգարքի բաժնի նշված երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։

29.06.2020թ․ նրանց վերաբերյալ գործը անջատվել է ապօրինի ծառերահատում կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործից, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ։ Մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո դատախազը նշված քրեական գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Իսկ ծառերի ապօրինի հատում կատարելու մասով քրեական գործը անջատված մյուս մասով, ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Միաժամանակ, պարզվել է, որ քաղաքացի Կ․ Հ․-ն ՀՀ Լոռու մարզի առաին Ընդհանուր իրավասության դատարանի 2019թ․ դեկտեմբերի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի։ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված վերոնշյալ նախաքննությամբ պարզվել են Կ․Հ․-ի կողմից ապօրինի ծառահատումը շուհույթ ստանալու նպատակով, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմով նախատեսված արարք կատարելու մասին նոր երևան եկած հանգամանքներ, որոնք դատական ակտ կայացնելիս դատարանին հայտնի չեն եղել որոնք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է։

Ելնելով դրանից՝ դատախազությունում քննարկվում է Կ․Հ․-ի վերաբերյալ օրինակիան ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու ուղղութամբ քրեադատավարական օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու հարցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1565 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս