ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության եզրափակիչ «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը երկրպագուներ ներկա չեն լինի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, հայտարարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ-ն դիմել էր ՀՀ պարետատուն, որպեսզի հասկանա՝ արդյոք հնարավոր է թույլատրել սահմանափակ քանակով երկրպագուների մուտքը, սակայն մերժում է ստացել:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը: Ըստ այդմ՝ «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների»,- նշված է ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան-ակումբը դիմել էր ՀՖՖ՝ խնդրելով թույլ տալ, որ սահմանափակ քանակով երկրպագուներ գնան մարզադաշտ: Ֆան-ակումբն առաջարկում էր 3 նստատեղ սոցիալական հեռավորություն պահպանել, ինչպես նաեւ հետեւել անհրաժեշտ մյուս կանոններին: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից նշել էին, որ անկախ երկրպագուների խնդրանքից, իրենք արդեն զբաղվում էին այդ հարցով:

Ֆուտբոլի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը հրապարակել էր հանդիպման անոնսը, որում նշվում էր, որ երկրպագուներ կլինեն: Քիչ անց հրապարակումը ջնջել էին:

Եզրափակչի մրցավայրի՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ֆեյսբուքյան էջն այսօր հրապարակել էր հանդիպման անոնսը, որում նշվում էր, որ խաղը տեղի է ունենալու հանդիսականների ներկայության պայմաններում: Քիչ անց հրապարակումը ջնջել էին: ՀԺ-ին ակադեմիայից ասացին՝ պատճառն այն է, որ դեռ հստակ չէ, իսկ ՀՖՖ-ից էլ ասել էին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու «Նոայի» միջեւ գավաթային եզրափակիչը կայանալու է հուլիսի 10-ին: Սկսվելու է 19:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2209 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել