Երևան
12 °C
Մի քանի օր առաջ աշխարհի ամենահայտնի հեռուստաաստղերից մեկի՝ հայկական արմատներով ամերիկուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Այս հայտարարությունը Քանյեն անում էր ոչ առաջին անգամ: Թվիթերում արված փոքրիկ հայտարարությունը տարակարծությունների թեմա դարձավ, քաղաքագետներ եւ ոլորտի գիտակներ սկսեցին քննարկել՝ որքանով են նրա մտադրությունները լուրջ եւ ինչ շանսեր ունի: Մի խումբ պնդում է, որ Քանյեն արդեն բաց է թողել նախագահի թեկնածու առաջադրվելու բոլոր ժամկետները եւ գրեթե շանսեր չունի: Մեկ այլ խումբ կարծում է, որ Քանյեն կարող է առաջադրվել որպես անկախ թեկնածու՝ սեւամորթների կողմից ձայներ ստանալու եւ հետո դրանք նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու համար: Որոշները գտնում են, որ Քանյեն այս քայլով ընդամենը փորձում է գովազդել իր նոր ալբոմը եւ միայն մի փոքր խումբ է կարծում, որ ռեփերը նախագահ դառնալու հնարավորություն ու շանսեր ունի:
Սեփական արտադրության սպորտային կոշիկների շնորհիվ միլիարդատեր դարձած Քանյե Ուեսթը ծավալուն հարցազրույց է տվել Forbes ամսագրին: Նա պատմել է, որ այլեւս չի աջակցում Դոնալդ Թրամփին, պատրաստվում է պաշտոն տալ Իլոն Մասկին, հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով ու բուժվել եւ դեմ է բոլոր տեսակի պատվաստանյութերին:
Ռեփերը պատմել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրվել «Birthday Party» (Ծննդյան տոնակատարություն) կարգախոսով, փոխնախագահի պաշտոնում տեսնում է մեկին, ում չեն ճանաչում եւ իրեն աջակցում է Իլոն Մասկը:
«Ինչպես ամեն բան, որ ես երբեւէ արել եմ իմ կյանքում, ես սա էլ անում եմ հաղթելու համար»,-ասել է Ուեսթը:
Ռեփերն այլեւս չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփին. «Այս հարցազրույցով ես, ըստ էության, հրաժարվում եմ կարմիր գլխարկից»,-ասել է նա:
Նշված կարմիր գլխարկը Ուեսթը կրում էր ի աջակցություն Թրամփի՝ «Make America Great Again» կարգախոսով: Այս թեմայի շուրջ նա նշել է, որ այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ում, իրական խառնաշփոթ է եւ բացի այդ, իրեն բացարձակ դուր չի եկել այն, որ ցուցարարներից Թրամփը թաքնվել է բունկերում: Նա նշել է, որ իրեն չի անհանգստացնում հանգամանքը, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից խլելով սեւամոթ ընտրազանգվածի ձայները, այդպիսով նա օգուտ կտա Դոնալդ Թրամփին:

Քանյե Ուեսթը՝ հայտնի «կարմիր գլխարկ»ով
Քանյեն իր կյանքից նաեւ հետաքրքիր մանրամասներ է հայտնել, որոնց մասին ավելի վաղ ոչ ոք չի իմացել: Նշել է, որ կյանքում երբեք չի քվեարկել ընտրություններում եւ չի մասնակցել դրանց, փետրվարին վարակված է եղել կորոնավիրուսով եւ կասկածամտությամբ է նայում COVID-19-ի դեմ ստեղծվող պատվաստանյութին, առհասարակ պատվաստանյութերը համարում է «հակաքրիստոնեական կնիք»:
Քանյեն հայտնել է, որ ինքը 30 օր ունի՝ լիարժեք կողմնորոշվելու եւ առաջադրվելու համար, այլապես կկորցնի նահանգների մեծ մասում հայտ ներկայացնելու ժամկետները, ինքն առաջադրվելու թեմայով հանդիպումներ է ունենում մասնագետների հետ, պատրաստվում է խոսել Ջերեդ Քուշների, Սպիտակ տան եւ Ջո Բայդենի հետ: Նրա խորհրդականները 2-ն են, որոնք բոլորից շատ են հավատում իր ուժերին. կինը՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթը եւ միլիարդատեր Իլոն Մասկը, որոնց հետ իր առաջադրման մասին քննարկումներ են ունենում արդեն մի քանի տարի:
ԱՄՆ-ի նախագահի ապագա թեկնածուի նախընտրական կարգախոսն է լինելու «Այո՛», փոխնախագահի իր թեկնածուն Միշել Թիդբոլն է, ոչ հայտնի քարոզիչ Ուայոմինգից: Հարցին, թե ինչու է«Birthday Party»-ն ընտրել որպես կարգախոս, ռեփերը պատասխանել է, որ երբ ինքն ընտրվի, բոլոր ամերիկացիների համար ծննդյան տոնակատարության նման տոն է լինելու:
Հետաքրիր է, որ իր կյանքում, երբեւեէ ընտրության չմասնակցած Քանյեն երկուշաբթի օրը զանգել եւ գրանցվել է քվեարկության համար, իսկ այն վարկածը, թե ինքն առաջադրվելու մասին հայտարարում է՝ իր նոր ալբոմի գովազդային արշավի համար, երգիչը հերքել է՝ նշելով, որ ալբոմը չի վաճառելու, բոլոր ցանկացողներին բաժանելու է անվճար:
Ուեսթն ավելի շատ քննադատում է Բայդենին, քան Թրամփին: «Ես չեմ ասում, որ Թրամփն իմ ճանապարհին է կանգնած, հնարավոր է նա իմ ճանապարհի մի մասն է, իսկ Բայդե՞նը, վերջացրեք խնդրում եմ: Գիտեք, Օբաման ակնառու մարդ է, Թրամփը եւս, ասում են՝ Քանյե Ուեսթն էլ է ակնառու մարդ, Բիլ Քլինթոնն էլ, իսկ Ջո Բայդենը՝ ոչ: Ամերիկային ազդեցիկ առաջնորդներ են պետք»,-հայտարարել է նա:
Քանյեն նաեւ նշել է, որ հաճույքով կառաջադրվեր հանրապետական կուսակցության կողմից, բայց քանի դեռ Թրամփը կուսակցությունում է, ինքը հանդես կգա որպես անկախ թեկնածու: Երգչին դուր են գալիս Թրամփի հյուրանոցներն ու դրանց հոլլերում դրված սաքսոֆոնները:
«ԱՄՆ-ը չունի սեւամորթ առաջնորդներ, եղել են սեւամորթ գործիչներ: Ինչու՞ չունի, որովհետեւ բոլոր սեւամորթ առաջնորդներին սպանել են: Երբ ասում են, թե սեւամորթներն աջակցում են դեմոկրատներին եւ առաջադրվելով, ես տարակարծություն եմ առաջացնում ընտրողների շրջանում, դա ռասիզմի դրսեւորում է, սպիտակների իշխող լինելու ձգտում:
Ինձ ասել են, որ եթե Թրամփի օգտին քվեարկեմ, կավարտվի իմ կարիերան, ինձ՝ որպես սեւամորթ, ստիպում էին մտնել Դեմոկրատական կուսակցություն: Սա զգացմունքային բռնության ձեւ է, որին դեմոկրատները ենթարկում են իմ ժողովրդին՝ ասելով, որ եթե դու իմ օգտին չքվեարկես, ուրեմն դու սեւամորթ չես»,-ասել է Քանյեն՝ հայտարարելով, որ նախագահին Աստված է ընտրում ու Աստված կորոշի՝ ինքը նախագահ դառնա 2020-ին, թե 2024-ին:
Նույն կարծիքն է հայտնել նա նաեւ կորոնավիրուսի մասին՝ հորդորելով հավատալ միայն Աստծուն եւ աղոթել:
«Երբ լսում եմ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին, վախենում եմ, էլ որքա՞ն երեխաներ պիտի պարալիզացվեն պատվաստանյութերի պատճառով: Դա հակաքրիստոնեական է, ուզում են մեզ չիպավորել ու փակել մեզ համար դրախտի դուռը, այդ մարդկանց մեջ սատանան է նստել»,-ասել է նա:
Նա հայտնել է, որ դեռ չգիտի՝ ինչ ծրագիր է ներկայացնելու ժողովրդին, բայց գիտի, որ հավատում է Ամերիկայի հզոր բանակին ու հավատում է Աստծուն, որն իրեն հայտնել է, որ իր ժամանակը եկել է: Ըստ Քանյեի՝ շատերը կածում են, թե ինքը խելագարվել է, բայց դա այդպես չէ: Ինքն առաջարկել է Բայդենին ու Թրամփին ուղղակի հեռանալ, որովհետեւ ամերիկյան հողը նրանցը չէ, այլ Աստծունն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT