ՀՀ հավաքականի հեռանկարային ըմբիշը բանակ կգնա. չի հասցնի տարկետման համար ցուցանիշ գրանցել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի հեռանկարային մարզիկի կարիերան կընդհատվի, քանի որ զորակոչվելու է պարտադիր ժամկետային զինծառայության: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ խոսքը 74 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Գեւորգյանի մասին է: Գեւորգյանը, նրա խոսքով, ՀՀ չեմպիոն է, ամեն տարի ՀՀ-ում անցակցվող Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի մրցանակակիր, միջազգային ասպարեզում, սակայն, չի կարողացել տարկետման կամ սպորտային վաշտում ծառայելու համար համապատասխան ցուցանիշներ գրանցել:

«Մենք այդ հարցը բարձրացրինք նախարարությունում, ֆեդերացիայում, թե ոնց պետք է լինի, ինչ պետք է լինի: Լավ մարզիկ է: Այս տարի իր վերջին հնարավորությունն էր: Միշտ գրավել է մոտ տեղեր, անցած տարի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում մրցանակակիր դարձավ, ուղղակի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում չի գրավել մինչեւ 5-րդ տեղ, բայց հեռանկարային է: Մենք դիմենցինք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, ասացին, որ դիմենք պաշտպանության նախարարություն, ՊՆ դիմեցինք, թե՛ մի տեղից, թե՛ մյուս տեղից մեզ մերժեցին»,- ասաց Կուրղինյանը:

Այս տարի հունիսին պետք է տեղի ունենար Եվրոպայի 2020թ. երիտասարդական առաջնությունը, որը Գեւորգյանի՝ անհրաժեշտ ցուցանիշը գրանցելու վերջին հնարավորությունը կլիներ, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը հետաձգվել է: Նախնական նշանակվել է հոկտեմբերի 19-25-ը, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, բայց ամառային զորակոչը հուլիսի սկզբից արդեն սկսվել է: Հետեւաբար Գեւորգյանը չի կարող մասնակցել: Այդ պատճառով ԿԳՄՍ-ին ու ՊՆ-ին ֆեդերացիան խնդրել է, որ նա գոնե սպորտային վաշտում ծառայի, սակայն, ինչպես նշվեց, մերժում է եղել:

«Խնդրում էինք, որ սպորտային վաշտ գնա, որովհետեւ տարկետում, ըստ օրենքի, չեն կարողանում տալ, տարկետումը հստակ նշված է որոշման մեջ, որ եթե այս արդյունքներն արված են, կտանք, չէ՝ չենք տա»,- ասաց Կուրղինյանը:

Ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր նմանատիպ խնդիր ունեցող նաեւ այլ մարզաձեւերի: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը պատմել էր 2 բռնցամարտիկի մասին: ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանն էլ նշել էր, որ նման իրավիճակում է 4 ձյուդոիստ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3608 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար