Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից. ուղեցույց

Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով՝ հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունի՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհի մասին։ 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ուղեցույց՝ ինչպես տարբերակել իրական եւ կեղծ լուրերը:

Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներով ու վերջիններիս կողմից տարածվող ապատեղեկատվություններով։ Որպես կանոն՝ դրանք ուղեկցվում են հայկական զինված ուժերում կորուստների մասին կեղծ թվերի հրապարակմամբ. դրա վառ օրինակը երեկ Դավիթ Գրիգորյան անունով օգտատիրոջ կողմից տարածվող լուրն էր՝ 30 հայ զինվորների մահվան մասին։ Նկատենք, որ նման լուրերը հաճախ տարածվում են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։

Այսօրինակ կեղծ լուրերի նպատակը մեկն է՝ ապակողմնորոշել լսարանին և առաջացնել խուճապ։ Սադրանքներին չտրվելու համար կարևոր է պահպանել համացանցից օգտվելու մի քանի պարզ կանոններ։

Պաշտոնական աղբյուրեր

Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին, հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, այն է՝ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություններ բաժինը, ՊՆ ֆեյսբուքյան էջը և մամուլի քարտուղարի անձնական էջը: Ինչպես նաև ՀՀ արտաքին գործերին նախարարության պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, մամուլի քարտուղարի էջը:

Արցախի Հանրապետության և սահմանային լարվածության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է օգտվել Արցախի ՊՆ և ԱԳՆ պաշտոնական կայքերից։ Ինչպես նաև կարող եք հետևել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջին։ 

Ադրբեջանական աղբյուրները

Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Հատկապես սահմանային լարվածության ակտիվացման ժամանակ ադրբեջանական լրատվականները կարող են տարածել իրենց նպատակահարմար տեղեկատվություն։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացիան՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։

Բացի ակնհայտ ադրբեջանական աղբյուրներից, կան նաև հայալեզու և ռուսալեզու կայք-էջեր, որոնք իրականում ղեկավարվում են հակառակորդիկ կողմից և կրկին զբաղվում խուճապի տարածմամբ։ Դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մոռացված հին լուրեր

Հաճախ կարող ենք հանդիպել մի քանի տարվա վաղեմություն հրապարակումների, որոնք ներկայացվում են որպես նորություն՝ ձեզ ապակողմնորոշելու համար։ Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Բայց կան կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։ 

Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache), ինչպես նաև archive.org կայքից։ 

Ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր

Այս օրերին կարող ենք հանդիպել կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի, որոնք գրում են հայատառ, և, թվում է՝ տիրապետում են շատ կարևոր ինֆորմացիաների, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են, որոնք կոտրել են հայկական էջեր։ Այս դեպքում կրկին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական աղբյուրներին, իսկ տարածվող լուրը տրամադրել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։ Մենք հնարավորինս արագ կպարզենք լուրի իսկությունը և կհայտնենք ձեզ դրա մասին։

Կարևոր է նաև երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ և կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք հարցուփորձի միջոցով կցանկանան տեղեկատվոթյուն կորզել ձեզանից տիրող իրավիճակի մասին։ 

Կեղծ լուսանկարները

Հաջորդ կարևոր քայլը տեղեկատվության ստուգումն է օնլայն գործիքների միջոցով։ Որպես կանոն՝ ադրբեջանական ապատեղեկատվությունները կարելի է բացահայտել  Google Image Search-ի միջոցով, քանի որ այս օրերին հաճախակի տարածվում են կեղծ լուսանկարներ՝ հատկապես զոհված զինվորների։ Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:

Լուսանկարների վրա մկնիկի աջ կոճակի հպմամբ պետք է ընտրել Search Google for this Image-ը։

Արդյունքում, եթե տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում հրապարակված տեղեկության կամ այլ վայրում արված լուսանկարի հետ, որը փորձում են որպես նոր փաստ տարածել։ 

Լուսանկարներում երևացող մարդկանց ճշգրիտ իդենտիֆիկացիա կատարելու համար կարելի է օգտվել Yandex որոնողական համակարգից՝ նկարի հղումը դնելով որոնման համար նախատեսված դաշտում։

Այդկերպ կտեսնեք, թե տվյալ լուսանկարը երբ և որտեղ է առաջին անգամ հրապարակվել։ Հաճախ այդ լուսանկարները մի քանի տարվա հնության են և ներբեռնված հայերի շրջանում ոչ շատ տարածված սոցիալական ցանցերից։ 

Տեսանյութերի ստուգում

Տարածվող տեսանյութերի իսկությունն ու հրապարակման ճիշտ ամսաթիվը հասկանալու համար կարող եք օգտվել Youtube DataViewer-ից։

Այս գործիքը հնարավորություն կտա ստուգել, թե նախկինում երբ և որ հարթակում է հրապարակված եղել տվյալ տեսանյութը։

Եթե հանդիպում եք տեսանյութի՝ հին ամսաթվով հրապարակմանը, ապա այն կեղծ է և ձեզ մոլորեցնելու հերթական փորձը։

Տեսանյութերը հաճախ կարող են մոնտաժված լինել, այս դեպքում աշխատանքը բարդանում է։ Խորհուրդ ենք տալիս այդ պարագայում խուսափել կոնտենտը տարածելուց և ուղարկել այն ՀՀ Ագային անվտանգության ծառայությանը։
Խմբերում տարածվող ֆեյք լուրեր

Ինչպես արդեն նշեցինք՝ կեղծ լուրերի տարածման հիմնական գործիքները մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերն են։ Եթե դուք ունեք ակտիվ խումբ, ապա ժամանակավորապես փակեք հրապարակումներ անելու հնարավորությունը բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ադմինիստրատորների և մոդերատորների, և ֆիլտրեք խմբում հրապարակվող տեղեկատվությունը։ Թույլ մի տվեք տարածել խուճապ առաջացնող և կասկածելի լուրեր ձեր հարթակում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3939 դիտում

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը