Հիվանդության բարդացման հիմնական պատճառներից է բժշկին չլսելը. իրական դեպքեր՝ վերակենդանացման բաժանմունքից

Միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում առավոտը հիվանդաշատ էր. հիվանդանոցային մասնաշենքին էին պարբերաբար մոտենում շտապօգնության մեքենաները՝ բերելով հիվանդների, իսկ պոլիկլինիկական հատվածում հերթ էր՝ հիմնականում սոցիալական հեռավորության գծիկների միջակայքերով:

«Հիվանդանոցը, որ ծավալել է 500 մահճակալ, մոտ 92 տոկոսով զբաղված է, վերակենդանացման բաժանմունքը ծանրաբեռնված է 100 տոկոսով»,- «Հայկական ժամանակ»-ին հարորդեց բուժկենտրոնի հանրային կապերի համակարգող Ծովինար Խաչատրյանը:

Պոլիկլինիկական հատվածում հերթեր են տարբեր դռների մոտ. խնդիրները շատ են: Ոմանք սպասում են անաշխատունակության թերթիկների համար, մի հիվանդ կորցրել է փաստաթղթերը, խնդրում է նորից տրամարդել: Մյուսի՝ հիվանդ լինելու մասին տվյալները պարետատան անփույթ աշխատանքի արդյունքում ժամանակին չեն տրվել գործատուին, հիվանդը գործատուի հետ խնդիր է ունեցել, եւ կինը եկել է «հարցերը լուծելու»: Մի հղի կին էլ չի կարողանում պարտադրել, որ բժշկի դռան առաջ՝ հերթում իրենից հեռու կանգնեն. «Այս մարդկանց մոտ տպավորություն է, որ դռան անկյունում չխմբվեն, ներս չեն մտնելու»,- տխուր արձանագրում է:

Բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ Մարինե Տարախչյանը, որ ավելի քան երկու ամիս աշխատել է ստացիոնար հիվանդների հետ, մեզ հետ զրույցում նշում է, որ վերակենդանացման բաժանմունքում մարդկանց հայտնվելու հիմնական պատճառը կորոնավիրուսն ուղեկցող քրոնիկ հիվանդություններն են՝ շաքարային դիաբետը, ճարպակալումը, քաղցկեղը, ասթմաները եւ այլն, բայց երկրորդ՝ ոչ փոքր պատճառը բժշկական ցուցումներին չհետեւելն է:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կանխարգելիչ միջոցներ կարող է ձեռք առնել մարդը/՝ վերակենդանացման բաժանմունքում չհայտնվելու համար՝ բժշկուհին ժպտում է՝ ոչ ոք չգիտի. «Անտիբիոտիկները պրոֆիլակտիկա չեն, հակավիրուսային դեղորայք չկա: Դրա համար էլ կարեւոր է, որ հիվանդն առաջնորդվի բժշկի խորհուրդներով, բժիշկն էլ ճիշտ ձեւով կազմակերպի բուժումը: Այդ բուժման կարգերը՝ ըստ տարիքի ու վիճակի, կան, մնում է միայն ճիշտ կիրառել»:

Կորոնավիրուսով ծանր հիվանդների հետ իր երկամսյա աշխատանքի փորձն ամփոփելով՝ Մարինե Տարախչյանը հավաստում է, որ հիմնականում վերակենդանացման բաժնում հայտնվում են բժիշկներին չլսելու հետեւանքով. «Օրինակ, բժիշկն ասում է, որ այս հիվանդը պիտի պառկի փորի վրա, քանի որ դա իր համար թիվ մեկ դեղամիջոցն է: Մարդը չի գիտակցում ասվածի կարեւորությունը եւ պառկում է մեջքի վրա, եւ թոքաբորբը չի բուժվում: Իսկ սա այն պարագան է, երբ ամենաբարդ ռեանիմացիոն գործողություններն արվում են փորի վրա: Երկրորդ առավել տարածված խնդիրը կապված է էնցեֆալոպատիայի՝ թթվածնային քաղցով պայմանավորված՝ գիտակցության խնդրի հետ, երբ իրավիճակը սթափ չեն ընկալում. օրինակ, երբ իրենց ախորժակը բացակայում է, հրաժարվում են սնունդ ընդունել, եւ ընդհանուր օրգանիզմն ավելի է թուլանում: Նաեւ, ունենում են դեպրեսիոն վիճակներ, որ նույնպես ազդում են դիմադրողականության վրա, եւ կրկին վիճակը վատթարանում է»: Նրա խոսքով՝ իրավիճակը ոչ ադեկվատ ընկալելուն նպաստում է նաեւ թթվածնային քաղցը՝ կորոնավիրուսի անմիջական հետեւանքներից մեկը. թթվածինն ուղեղ վատ է մատակարարվում, որով եւ մարդը կորցնում է գիտակցության հստակությունը, իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը:

Խնդրում ենք բժշկին հիշել նմանօրինակ իրադրությունների իրական դեպքեր. «Շատ կան հետաքրքիր դեպքեր,- ասում է նա,- օրինակ, ազգությամբ եզդի կին կար, որ մի քանի օր շարունակ հաց չէր ուտում, քանի որ ուզում էր տուն գնալ: Իր մոտ էլ էնցեֆալոպատիա էր սկսվել, իրավիճակը չէր գիտակցում: Կարծում էր, որ հաց չուտի, բժիշկն իրեն տուն կուղարկի: Վատ էր վիճակը, թուլանում էր: Մեր բաժին զանգեց իր աղջիկը ու լաց լինելով խնդրում էր, որ փրկենք իր մայրիկին. «Ես ունեմ միայն մայրիկիս»,- ասում էր: Այդ գիշեր մայրապետների հետ անցկացրինք այդ կնոջ կողքին. անընդհատ շուռ էինք տալիս փորի վրա՝ թիկունքին խփելով ու մերսելով: Հաջորդ օրը թթվածնի մակարդակը բավական բարձրացել էր, ինքն իրեն ավելի լավ էր զգում: Առավոտյան կերակրեցի ու ասացի՝ որ մյուս անգամ գամ, ավելի լավ լինես: Մյուս անգամ եկա, տեսա էլի վատ վիճակում է: Նույնն արեցինք այդ գիշեր: Ինքը, այդ օրվանից հաշված՝ վերակենդանացման բաժնում մնաց 20 օր, դուրս գրվեց բավական լավ վիճակում»:

Մի նմանատիպ դրվագ էլ պատահել է վարդենիսցի կնոջ հետ. «Նա էլ հաց չէր ուտում: Ընտանեկան խնդիրներ ուներ, կարծես, չէր ուզում այդ վիճակից դուրս գալ: Իրեն էլ կերակրում էինք, պառկեցնում որովայնի վրա, եւ դեպրեսիվ վիճակում մեզ մոտ եկած այս կինը բավական շուտ կազդուրվեց: Պիտի հատկապես նշեմ, որ հոգեբանի աշխատանքն էր իր հետ առանցքային: Բոլոր նրանց հետ, որ բժիշկներին չեն լսում, աշխատում են հոգեբանները, իսկ նմանատիպ դեպքերում այդ աշխատանքը կազդուրման գործում ամենաէական դերն է կատարում»,- պատմում է բժշկուհին:

«Սա կարծես պասիվ ինքնասպանության է նման» դիտարկմանը բժշկուհին համաձայնում է. «Այո, եւ նմանատիպ չլսելու խնդիր է դիմակների դեմ այս համատարած պայքարը: Մարդիկ չդրեցին այնքան, մինչեւ ընկանք այս վիճակի մեջ»:

«Դե շատերը, մինչեւ չեն շփվում իրական վարակի հետ, չեն հավատում, որ վտանգն իրական է» դիտարկմանն ի պատասխան բժշկուհին ափսոսանքով ժպտում է. «Մենք հիվանդ ունենք, որ ծանր վիճակում պառկած է ու ասում է՝ կորոնավիրուս չկա: Դուք ինձ հատուկ եք այստեղ պառկացրել: Նա կյանքում շատ նորմալ, ադեկվատ մարդ է, բայց հենց խոսքն այս վիրուսի մասին է լինում, սկսում է այդպիսի բաներ ասել»:

Հիվանդանոցի մուտքի մոտ տխուր ու մտահոգ հարազատներն էին. ոմանք միրգ էին փոխանցում իրենց հիվանդ բարեկամներին ընդունարանի աշխատակիցների միջոցով. դա թույլատրվում է. արգելվում է ծխախոտը, թեպետ, ըստ Ծովինար Խաչատրյանի, երբեմն հիվանդները հետեւողական համառությամբ դժգոհում են այս կարգի դեմ:

Հերթական շտապօգնության մեքենան է մոտենում. հիվանդը թթվածնային անբավարարություն ունի:

Բժիշկը շտապեցնում է, թթվածինը բերում են, հետո միայն՝ հիվանդին պատգարակով ներս տանում:

Երբ րոպեներ անց բժիշկը վերադառնում է, հարցնում ենք աշխատանքային ծանրաբեռնվածության մասին: «Շտապօգնության՝ կորոնավիրուսի դեպքերի ահազանգերին արձագանքող խմբերն աշխատում են բավական ծանրաբեռնված: Մեկ օրում սպասարկում ենք 25-30 դեպք»,- ասում է բժշկուհի Արմինե Գալստյանը՝ շտապելով մեքենա նստել: Նա հիշեցնում է բոլորին, որ ծանր չհիվանդանալու համար առողջ ապրելակերպ է պետք՝ վերջ տալ նստակյաց կյանքին, իսկ չհիվանդանալու համար պետք է դիմակներ կրել, պահպանել տարրական կանոնները, ախտահանել ձեռքերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3229 դիտում

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում