Խորհրդարանականներ, սենատորներ, կոնգրեսականներ. ովքեր են աջակցում հայկական կողմին՝ հակամարտության իրավիճակում

Հայաստանն ու երկրի հյուսիսային հատվածի սահմանի մի մասում տեղի ունեցող ռազմական գործողությունները շարունակում են մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Կրակը սահմանի երկայնքով դեռ չի դադարել, չեն դադարում նաեւ միջազգային արձագանքները ստեղծված իրավիճակին:

Արձագանքել եւ տարատեսակ կոչեր են հնչեցրել միջազգային հեղինակավոր կառույցներ, աշխարհի տարբեր երկրների ազդեցիկ պաշտոնյաներ, պատգամավորներ, կոնգրեսականներ, նրանց մի մասը հանդես է գալիս հայկական կողմի պաշտպանությամբ, մի մասը՝ ադրբեջանական շահերն է պաշտպանել, որոշ արձագանքներում էլ կողմնակալությունը ոչ թե բացահայտ, այլ ծպտված է:

Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մասսիմիլիանո Կապիտանիոն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Իտալացի մեկ այլ պատգամավոր՝ Ալեխանդրո Պագանոն, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հիշատակել է իրենց հավատքի համար 1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան Թուրքիայի ձեռքով նահատակված 1.5 հայերին, նշելով, որ նույնն այսօր կատարվում է արդեն Ադրբեջանի կողմից: Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, LEGA NORD կուսակցության ներկայացուցիչ Պաոլո Ֆորմենտինին միացել է Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված համերաշխության արշավին՝ հույս հայտնելով, որ խաղաղությունը կհաղթի բռնությանը: Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, Միջխորհրդարանական Միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ջուլիո Չենտեմերոն եւս իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին:

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, որը դեկտեմբերին այցելել էր Արցախի Հանրապետություն, թվիթերի իր միկրոբլոգում  դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: ժամեր անց հայտնի դարձավ, որ «Թվիթեր»-ի իր էջում պատգամավոր, Գվատեմալայի ազգային առաջադիմական կուսակցության գլխավոր քարտուղար Մանուել Կոնդե Օրելիանին եւս աջակցում է հայերին ու նշում, որ Գվատեմալայի կոնգրեսի պատգմավորների մեծամասնությունը դատապարտում են հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, պահանջում են անհապաղ դադարեցնել նախահարձակ և սպառնացող գործողությունները և կոչ են անում երկխոսության միջոցով հասնել խաղաղության:

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով 3 օր շարունակ չդադարող լարվածությանն արձագանքել են նաեւ Միացյալ նահանգների կոնգրեսականները: Իհարկե, ինչպես եւ սպասվում էր, առաջինն իր աջակցության մասին հայտնեց ԱՄՆ-ի կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձեւի համահեղինակ, հայերի լավագույն բարեկամներից Ադամ Շիֆը:

Նա նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների եւ խաղաղ բնակչության կյանքը, սրում են հակամարտությունը, որը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ  տարածաշրջանի համար՝ հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում: Ըստ կոնգրեսականի, այդ գործողությունները հարկավոր է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ իր սահմանների երկայնքով միջազգային դիտարկումներից հրաժարվելու համատեքստում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փելոնին եւս աջակցություն հայտնեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի հետ:  Ըստ Փելոնիի, Ադրբեջանի կողմից  Հայաստանի ու Արցախի դեմ  մշտապես թեժ հռետորաբանություն կիրառելը ևս մեկ կոնֆլիկտ հրահրելու  համաձայնեցված փորձերի մաս է: Ամերիկացի սենատոր Էդվարդ Մարքին էլ իր հերթին իր զորակցությունն է  հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի՝ կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները: Մարքին հայտարարել է, որ ինքը կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ այն պաշտպանում է իր տարածքային աբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ սենատորի, պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները եւ անմիջապես վերջ տան ռազմական գործողություններին:

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինիարիտուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, նշել է, որ բավական է Ադրբեջանը բռնություն ու սադրանք իրականացնի: «Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- նշել է պատգամավորը:

Կիպրոսի Հանրապետության  Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն էլ է դատապարել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա,  ինչպես նաեւ քաղաքացիական եւ ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա։ Պատգամավորը նշել է, որ իրենց խորհրդարանը խաղաղության, ազատության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության կողմնակիցն է:

Ադրբեջանական գործողությունները դատապարտելի են նաեւ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդի տեսանկյունից:  Նա նշել է, որ Ադրբեջանն է ռազմական գործողությունների նախահարձակ եղել  ու կոչ է արել ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին՝ միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Հայ-ադրբեջանական սրված հակամարտության այս օրերի իրադարձություններին արձագանքել են ՀԱՊԿ-ը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Կարմիր խաչի ՄԿ-ն, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, մի քանի տասնյակ պետությունների Արտաքին գործերի նախարարություններ եւ նախարարներ:

Տպել
1516 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա