Երևան
12 °C
Անհապաղ պատերազմ սկսել, անցնել հայկական սահմանը, գրավել Ղարաբաղը, սպանել, վերացնել հայերին, պայթեցնել, բնաջնջել հայկական գյուղերը, վրեժ լուծել ադրբեջանցի սպաների արյան համար: Այսպիսի կոչերով ու պահանջներով հուլիսի 14-ին, մի քանի հազար մարդ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դուրս էր եկել փողոց՝ ցույցերի: Նրանց շուտով միացան Ադրբեջանի այլ քաղաքներում, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանի գործողությունների ժամանակ սպանված գեներալի հայրենի քաղաք Սումգայիթում էլ: Հազարավոր ադրբեջանցիներից կազմված ամբոխը լցվել էր փողոցներ, քայլերթ էր իրականացնում ու տարատեսակ վանկարկումներ անում այնքան ժամանակ, մինչեւ որ սկսեցին պահանջել պաշտոնյաներից մեկի հրաժարականն ու ցույցն անմիջապես հակառակ ընթացք ստացավ՝ վերածվելով հակաիշխանական բողոքի: Մինչ այդ, մի քանի ժամ իշխանությունները լուռ հետեւում էին չարտոնագրված ցույցին ու չէին խանգարում: Եւ՛ երկրի իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը պնդում էին, որ ցույցերը հակահայկական բնույթ ունեն ու քաղաքացիները պահանջում են իրենց էլ զենք տալ եւ ուղարկել սահման:
Իրավիճակը կարճ ժամանակ անց կտրուկ փոխվեց, սկսվեցին բախումներ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ, ծեծկռտուք, աղմուկ, ցուցարարները ջարդուփշուր անելով շուռ տվեցին մի քանի ոստիկանական մեքենաներ: Ոստիկաններն էլ, ի պատասխան, մահակներով ծեծի ենթարկեցին ցուցարարներին ու սկսեցին բերման ենթարկել՝ հորդորելով ցրվել:
Իրադրությունն ավելի թեժացավ, երբ զայրացած ամբոխի մի մասին հաջողվեց ներխուժել երկրի խորհրդարանի՝ միլի-մեջլիսի շենք, որտեղ նախ՝ տեսնելով «եղբայրական» թուրքական դրոշը, ծափահարություններ ու վանկարկումներ հնչեցին, այնուհետ ցուցարարները սկսեցին ջարդել ու ավերել, փոխվեցին կոչերը, մոռացվեց պահանջը, որ սկզբում հնչել էր եւ աղմուկ-աղաղակով ամբոխը սկսեց պահանջել իշխանությունների, մի քանի բարձրաստիճան զինվորականների հրաժարականը: Ցուցարարները հայտարարեցին, որ հայակական ուժերի կողմից սպանված «սիրելի» գեներալին ուղղակի գնդակահարել են, դա ամոթ ու խայտառակություն է եւ նշանակում է, որ որոշ գեներալներ հատուկ են դա կազմակերպել, կամ՝ մատնել են վերջինիս տեղը՝ նախանձելով նրա «փառքին»:
Հենց մեջլիսի շենքի մոտ իրավապահները սկսեցին մահակներով, ջրային արկերով ու արցունքաբեր գազով դուրս բերել ցուցարարներին, իսկ դրսում արդեն ոստիկանական գործողությունները վերածվեցին իրական մարտերի, եղան տուժածներ ջրցանների, ռետինե փամփուշտների ու մահակների կիրառման պատճառով: Հետաքրքրական է, որ ցուցարարները ոստիկաններին հայ էին անվանում՝ որպես վիրավորանք, այնուհետ գոռում, թե հայ ոստիկանները վաղուց քաղաքացիների կողմն են անցել, նրանց մեծ մասն օգնում է զինվորներին սահմանում, իսկ իրենց ոստիկանները «կոտորում են ժողովրդին»:
Արդյունքում ՝ եղան հարյուրավոր բերման ենթարկվածներ, մի քանի տասնյակ տուժածներ, մի քանի հարյուր ծեծվածներ, հազարավոր հիասթափվածներ, ջարդված ոստիկանական մեքենաներ: Ոստիկաններին հաջողվեց ցրել ցույցը առավոտյան միայն:
Առավոտյան ադրբեջանական մամուլում հայտնվեցին ցույցի մասին իշխանական օղակների կարծիքները, որոնցում ասվում էր. «հայկական սահմանը միլի-մեջլիսի միջով չի անցնում» «կեղծ հայրենասիրության կարիքն այսօր չունենք», «թշնամուն ուրախացնելու կարիք չկա» եւ այլն:
Ստացվում է՝ սեփական քաղաքացիների ցույցերից իշխանությունն այնքան էլ գոհ չէր ու հակահայկական ցույցերը հակաիշխանական բնույթ ստացան, իսկ ցուցարարները այդպես էլ չկարողացան կողմնորոշվել՝ ի վեջո ինչ պահանջներ ունեն, ում կամ ինչի դեմ են բողոքում եւ ի՞նչ կապ ուներ Ղարաբաղի սահմանը գրավելու հետ մեջլիսի շենքը:
Հարկ է նշել նաեւ, որ տարածվող տեսանյութերում ցուցարարների շարքում չկան դիմակներով անձինք եւ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն առաջիկա ամսում իր ուշադրությունը փոքր-ինչ կշեղի Հայաստանից՝ կենտրոնանալով ցույցերի հետեւանքով կորոնավիրուսով վարակված իր հարյուրավոր քաղաքացիների վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT