Ավելի դժվար է պահպանելը, քան չեմպիոն դառնալը. Վարդան Մինասյանը՝ «Արարատ-Արմենիայի» չեմպիոնության մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բարձր տրամադրություն ուներ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի 28-րդ տուրի հանդիպումից հետո: Այսօր՝ հուլիսի 14-ին, վերջին տուրում՝ որոշիչ խաղում, նրա թիմը 2:0 հաշվով հաղթեց «Նոային», որին հուլիսի 10-ին պարտվել էր Գավաթի եզրափակչում՝ զիջելով այդ տիտղոսը: Սա «Արարատ-Արմենիայի» 2-րդ անընդմեջ չեմպիոնություն էր երկրի առաջնությունում:

-Նախ շնորհավորում ենք 2-րդ չեմպիոնության համար: Այս տարի, կարծես, ավելի դժվար ստացվեց: Ի՞նչը բարդացրեց:

-Շնորհակալություն: Մի կողմից համաձայն եմ, որ դժվար ստացվեց, որովհետեւ միշտ ավելի դժվար է պահպանելը, քան չեմպիոն դառնալը: Բացի դրանից՝ մի մոռացեք, որ այս տարի մեր մրցակիցներն իրոք արժանի էին, ավելի ուժեղացրել էին իրենց կազմերը: 2 կարեւոր գործոն կար, որ մեր խաղի վրա ազդեց: Մեկը Եվրոպա լիգայի խաղերն էին: Մենք երկար խաղացինք այնտեղ, ու հետո հոգեբանորեն դժվար էր մեզ համար Հայաստանի առաջնությունում: 2-րդ գործոնը, որը մեզ վրա շատ ազդեց, կարանտինի հետ կապված այս 40 օրվա դադարն էր: Եթե հիշում եք, ես ասել էի, որ այստեղ 2 գործոն կա՝ ֆունկցիոնալ վիճակ, հոգեբանություն: Մենք ֆունկցիոնալ առումով լավ էինք, բայց հոգեբանությունը մեզ մի քիչ թույլ չէր տալիս ցույց տալ այն, ինչ կարող էինք անել: Բայց այս վերջին խաղը ցույց տվեց… փորձառու թիմի պես խաղացինք այսօր, ու խաղացողներին էլ եմ ասել. «Եթե դուք մոտիվացիայով եք խաղում, պրոլեմներ քիչ եք ունենում»:

-Մի քանի օր առաջ այս նույն թիմին պարտվեցիք Գավաթի եզրափակչում: Ինչպե՞ս դա անդրադարձավ ու ինչպե՞ս կարողացաք վերականգնվել դրանից հետո:

-Այսօր խաղի սկզբում՝ 10 րոպե, այդ առումով մի քիչ լարված էինք, ու մրցակիցը ճնշում էր գործադրում, բայց հետո, երբ գոլ խփեցինք, մի քիչ թուլացավ ճնշումը:

-Եթե համեմատեք թիմի՝ այս մրցաշրջանի խաղը նախորդի հետ, տեսնո՞ւմ եք առաջընթաց կամ ի՞նչ փոփոխություն եք տեսնում:

-Առաջընթաց տեսնում եմ: Ավելի փորձառու ենք դառնում, ու հիմա մեր թիմն ավելի կոմպլեկտավորված է: Ճիշտ է՝ ունենք 2-3 դիրք, որ պետք է ուժեղացնենք, բայց ավելի կոմպլեկտավորված է, կորիզը ավելի ձեւավորված է:

-Այսօր ընդմիջման ժամանակ փոփոխություն կատարեցիք, անցաք 3 կենտրոնականով խաղի: Արդյո՞ք Գավաթի եզրափակչում նույնն անելով թույլ չէիք տա, որ «քամբեք» լինի:

-Հնարավոր է: Այդ մասին մենք մտածել ենք պարտվելուց հետո: Հնարավոր է, որ այդ քայլին գնայինք, այդպես չլիներ, բայց հիմա ոչինչ, Գավաթն էլ թող «Նոան» հաղթի (խմբ. ծիծաղում է):

-Առջեւում Չեմպիոնների լիգան է: Ուժեղացնելո՞ւ եք կազմը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Այդքան հեռու ես չեմ նայում, որովհետեւ չգիտեմ՝ ինչպես է լինելու համագործակցությունն ակումբի հետ, որովհետեւ այսօր իմ պայմանագրի վերջին օրն է: Հետո կտեսնենք: Ճիշտ է՝ ես 1 ամիս առաջ ստացել եմ նոր պայմանագրի առաջարկ, բայց դեռ սպասենք տեսնենք՝ ինչ կլինի:

-Ցանկություն ունե՞ք մնալու:

-Այս պահին այդ հարցի մասին չեմ ուզում խոսել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1774 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս