Երևան
12 °C
Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը Իտալիայի «Sole Luna Doc» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրացանակին: Վավերագրական ֆիլմը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի կանանց մասին է, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են արտագնա աշխատանքի, իսկ կանայք այդ ընթացքում դառնում են տան տղամարդը: Ռեժիսորը ֆիլմը նկարել է մեկ տարի՝ իր չորս եղանակներով:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Թամարա Ստեփանյանն մանրամասնեց, թե ինչ մոտեցմամբ է ընտրել հենց Լիճք գյուղը. «Ինձ համար պետք էր գտնել մի գյուղ, որտեղ արտագնա աշխատանքը շատ է: Գիտեի, որ Գեղարքունիքում շատ կան այդպիսի գյուղեր, իսկ գնալ հենց Լիճք, հուշեց տաքսու վարորդը, որի հետ Գեղարքունիքում էինք»:
Առաջին հայացքից ֆիլմում զարմացնող էր հատկապես կանանց անկաշկանդ ու անմիջական վարքը: Նրանք խոսում են, պատմում, աշխատում, մաքրություն անում առանց որեւէ ձեւականության ու փոփոխության: Շփվում են միմյանց հետ, խոսում իրենց մշո բարբառով, կատակներ անում, երգում, ծիծաղում ու ապրում սպասումով:
Առաջին հարցը, որ առաջացավ, այն էր, թե ինչպե՞ս է ռեժիսորին հաջողվել համոզել կանանց նկարահանվել ֆիլմում: «Գիտեք՝ մենք՝ հայերս, շատ հպարտ ենք եւ երբեք չենք ուզենա, որ ինչ-որ մեկը ցույց տա մեր ներքին խոհանոցը, մեր տանջանքը, որ հանկարծ մեկը չասի, թե վա՜յ, խեղճ կանայք, ինչ մեղք են, մնացել են մենակ եւ այլն: Իսկ ինչո՞ւ կանայք վստահեցին, որովհետեւ շատ շուտ հասկացան, որ իմ փնտրածը սենսացիա կամ խղճահարություն առաջացնելը չէր: Որպես մարդու՝ իրավիճակը տեսնելն ու ապրելը ցավալի է, բայց որպես կինոռեժիսորի հետաքրքիր էր հասկանալ, թե ինչպես են այս գեղեցիկ կանայք ապրում սպասումը եւ ինչպես հաղթահարում դա: Այո, շատ դժվար է լինել այդ հավիտենական իրավիճակում եւ կարողանալ դուրս գալ դրանից»,- ասաց նա:

Կանայք ամուսիններին ճանապարհելուց հետո դառնում են ե՛ւ տղամարդ, ե՛ւ կին, որովհետեւ ստիպված են: Թամարա Ստեփանյանը ֆիլմում բացահայտել է, թե ինչպես են գոյատեւում այդ ընտանիքները, ինչպես են կանայք տարվա չորս եղանակի հետ վերափոխվում. ամռանը նրանք խոտ են հավաքում կիզիչ արեւի տակ, կատարում ծանր աշխատանք, վաղ առավոտից արթնանում, անասուններ պահում, հաց թխում, մաքրություն անում եւ այդ ամենի հետ միասին՝ միայնակ մեծացնում երեխաներին: Ռեժիսորը նրբորեն ցույց է տվել, թե ինչպես է ամուսնու վերադարձի մասին խոսում այն կինը, որն ամուսնության օրն է միայն ծանոթացել նրա հետ եւ թե ինչպես է խոսում մեկ ուրիշը, որն ինքն է իր ընտրությունը կատարել:

Թամարա Ստեփանյանը մեր զրույցում պատմեց, որ իրեն էլ է հետաքրքրել, որպես մարդու, որպես կնոջ այդ կանանց հետ կիսել սպասումն ու թախիծը: Ֆիլմն էլ ինչ-որ տեղ սպասում է:
«Իմ եւ կանանց միջեւ ստեղծվեց հարաբերություն, շփում: Իհարկե՝ դա միանգամից չէր, ժամանակ պահանջվեց՝ բավականին երկար խոսակցություններ ունեցանք: Նրանք տեսան, որ ես չեմ գնացել պարզապես կինո նկարելու եւ հեռանալու: Նկարահանման ընթացքում մեզ մոտ ստեղծվեց շփում, ընկերություն, որը նաեւ այսօր է: Սա կյանքի մի ճանապարհ էր, որ միասին անցանք»,- պատմեց նա:
Ռեժիսորի համոզմամբ՝ վավերագրական ֆիլմի գեղեցկությունը նաեւ դա է, որ ուղղակի չես գնում դերասանների հետ աշխատելու, այլ ծանոթանում ես մարդկանց հետ, նկարում ես իրական պահեր եւ փորձում ես դրանք կիսել իրենց հետ:

«Կանանց գյուղը» ֆիլմում շատ կերպարներ կան, բայց հիմնական ասելիքը հիմնված է 5 կանանց կյանքի վրա: Անուշ, Ռուզան, Նարինե, Շուշան եւ Հերմինեն. այս կանայք են ֆիլմի հերոսները, նրանք տարբեր տարիքի են, (27-ից 65), բայց բոլորին միավորում է ընտանիքի նույնատիպ հոգսերը, սպասումն ու թախիծը:
«Հետաքրքիր էր, թե ինչ կպատմի կինը, որն արդեն 20 տարի անընդմեջ սպասման մեջ է ապրում, նաեւ այն, թե ինչ կասի մեկ ուրիշը, որն ավելի երիտասարդ է, կամ նոր է ամուսնացել եւ ամուսինը գնացել է»,- նկատեց ռեժիսորը:

Ֆիլմում նաեւ առանձնակի շեշտադրմամբ է ներկայացվում, թե ինչպես են ամբողջ տարի տանջված այդ ուժեղ կանայք իրենց ամուսինների վերադարձից առաջ պատրաստվում, խնամում արեւից վառված դեմքը, մազերը եւ աշխատանքից կոշտացած ձեռքերը:
«Ես չգիտեմ՝ ֆիլմը կապ ուներ, թե չէ, բայց մեր նկարահանումներից հետո այդ ընտանիքներից մի քանիսի ամուսինները վերադարձան: Ֆիլմը, զրույցները կանանց ու իրենց ամուսիններին մտածելու տեղիք տվեցին: Քանի որ ֆիլմը չորս եղանակին էլ նկարվել է, ես տեսա նաեւ հերոսուհիներիս ամուսիններին: Հետաքրքիր էր նաեւ այդ մարդկանց լսելն ու հասկանալը, քանի որ շատ հաճախ կանայք ասում են, որ միայն իրենք են տանջվում, իսկ ամուսինները դրսում են, ռուսների հետ… Բայց իրականում այդ մարդիկ շատ դժվար կյանքով են ապրում, շատ հաճախ կիսասոված օրն անցկացնում»,- նկատեց Թամարա Ստեփանյանը:

Ֆիլմում ներկայացված էին նաեւ հատվածներ, թե ինչպես են գյուղում տոնի կամ որեւէ խնջույքի ժամանակ մեծից փոքր երգում հայրենասիրական ու ազգային երգեր: Լիճք գյուղի բնակիչների երգերը հիմնականում կորցրած հայրենի ու պապենական հողերը ետ բերելու եւ կարոտի մասին էին: Ֆիլմի ընթացքում լուսագրերով թարգմանաբար ներկայացվում էր նաեւ երգերի բառերը, որտեղ շատ էին «թուրք զինվոր», «պայքար», «պապենական տուն» եւ այլ արտահայտությունները: Ռեժիսորի համոզմամբ՝ շատ կարեւոր է խոսել Հայաստանի մասին կինոյի լեզվով:
Անկախ համավարակից ու աշխարհում տիրող իրավիճակից՝ «Կանանց գյուղը» ֆիլմը շարունակում է ճամփորդել ու մրցույթների մասնակցել: 2020 թվականի հունիսին «Կանանց գյուղը» ֆիլմը «La Scam 2020»-ի շրջանակում եւս արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը: Աստղեր ստացած ֆիլմերն իրենց հեղինակների մասնակցությամբ հանդիսատեսին կներկայացվեն «Festival Les Étoiles» վավերագրական ֆիլմերի փառատոնի ընթացքում՝ նոյեմբերի 7-8-ին «Forum des images» ֆորումին:
Նշենք նաեւ, որ 2019 թվականին ֆիլմն ընդգրկվել էր միջազգային հեղինակավոր «DokLeipzig» 62-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում, որտեղ կայացել է «Կանանց գյուղը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT