Երևան
12 °C
Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։
«Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային իր նկրտումներով, մասնավորապես մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, ով մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանը ունակ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին՝ արտաքին թշնամու դեմ հասարակությունը համախմբելու, ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, էնդեմիկ կոռուպցիա, մարդու իրավունքների առումով խայտառակ պատկեր, հիմնարար ազատությունների համատարած ոտնահարում, ուշադրությունը շեղելու համար»։
Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշեց, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։ «Քաղաքացիական բնակչության և ենթկառուցվածքների միտումնավոր թիրախավորումը առաջին անգամ չէ որ կիրառվում է Ադրբեջանի կողմից։ Մենք դրան ականատես ենք եղել տարիներ ի վեր, մենք դա տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորում․ քաղաքականություն, որն Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է աներկբա դատապարտվի, և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է կրի դրանց ամբողջ պատասխանատվությունը»։
Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությունը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։
Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրների համապատասխան արձագանքի համար։
Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։
Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանի սահմանին այս լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորության սպառնալիքը, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի՝ տեղում գործող միակ միջազգային ներկայության մշտադիտարկման կարողությունները։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ժողովուրդների միջև վստահության, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված նախաձեռնությունները միակ հնարավորությունն է ապահովելու կայունությունը տարածաշրջանում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին
Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը. Առաքելյան
Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը
TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք. Միրզոյան
Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար
Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին. Ցահքնան՝ Փաշինյանին
Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը տեղափոխվել է
Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին հուշագիր են ստորագրել
Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների
Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները
Շիրակի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ, մահացել է 6-ը. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
Converse SME. Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ընդլայնման աջակից
Ցավոք, բոլոր հարցերը չէ, որ լուծված են. Բաքվում դեռ կան պահվող հայ անձինք. Միրզոյան
Հիվանդանոց տեղափոխվածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է. ՆԳՆ-ն՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին
Քոչարյան-Ծառուկյան-կալուգեցի Սամո եռյակը նոր պատերազմ է բերելու. Չախոյանն ապացույց է հրապարակել
Թե բա՝ երեխաներին ու թոշակառուներին բուժենք անվճար. դուք հարկեր մի՛ թաքցրեք. Հարությունյանը՝ Ծառուկյանին
Ապրիլը՝ Ստեփանավանում․ Սուրենյան
Նման աբսուրդ դեռ չի եղել. Կոնջորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակների մասին
Նույն մարդիկ՝ տարբեր ֆուտլյարներում. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը. Սիմոնյան
5 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում
Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը
Ապրիլի 12-13-ը տեղումները կլինեն առավել ինտենսիվ, հնարավոր են ամպրոպներ և քամու պոռթկումներ
Եղեգնաձորի սեփականությունն է վերականգնվել ավելի քան կես մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Լոռու մարզ, Կուրթան գյուղ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15-ամյա աղջիկը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. նա հոսպիտալացվել է, մեքենան՝ վերածվել մետաղի ջարդոնի
Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20-հոգանոց հայկական պատվիրակությունը
Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացում. Ազիզյան
Պուտինը չնշեց, որ գազը 177 դոլարով գնում է «Գազպրոմ Արմենիան», որը ռուսական «Գազպրոմին»-ն է. Առաքելյան
Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի 2-րդ համարները Քոչարյանի ցուցակով են պատգամավոր, բայց նրա հետ կապ չունեն
Գարունը՝ Ստեփանավանում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Վանաձորի կերպարվեստի թանգարանը վերանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը
Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան
Մարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-ից
Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ-ին
Ստեփանավանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան
Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի ամառանոցներից մեկում
Վստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT