Նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար Երեւանի համայնքային բյուջեից հատկացվել է 2 միլիարդ դրամ

Հանրային տրանսպորտի համակարգում 100 նոր ավտոբուսների ձեռքբերման ծրագիրն իրականացնելու համար համայնքային բյուջեից նախատեսված է 2 միլիարդ ՀՀ դրամ: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապեյանից:

Վերջինիս խոսքով՝ եզակի դեպք է, երբ Երեւանի քաղաքապետարանը համայնքային միջոցներով կարողանալու է տրանսպորտի ոլորտում ներդրում անել: «Մենք չենք հիշում, որ վերջին տարիներին, կամ վերջին տասնամյակներին համայնքային բյուջեով ավտոբուսներ ձեռք բերվեն: Բոլորս էլ գիտենք, դա կամ մասնավոր ներդրումների միջոցով էր արվում, կա՛մ էլ ինչ-որ նվիրատվությունների (վարդագույն ավտոբուսները Չինսատանից սացած օգնությունն էին Երեւանին)»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսնակի վստահեցմամբ՝ այդ 2 միլիարդն ինչ- որ կարեւոր ծախսից պահված միջոց չէ: Այսինքն այնպես չէ, որ ինչ-որ մի ծրագիր չի լինելու եւ սա է փոխարենն արվելու: Նշենք, որ հուլիսի 16-ին նոր ավտոբուսների մասին լուրը հայտնել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը

նշել էր մրցութային պայմաններն ու հստակ չափանիշներ այն է՝ ցածր հատակ, հաշմանդամության սայլակի տեղավորման եւ տեղափոխման հնարավորություն, ուղևորասրահում ջեռուցման եւ օդափոխման, կրակմարիչի առկայություն, վարորդի խցիկում քարտային տոմսավորման եւ GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի եւ կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն, հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ:

Խոսնակի խոսքով առավել կարեւոր շեշտադրումը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ պայմաններ ապահովելն է՝ ծալովի նստատեղ, ձայնային ազդանշան եւ այլ:

Պահանջներից մեկը, որի մասին Երեւանի քաղաքապետը չէր նշել գրառման մեջ ավտոբուսների՝ 2020 թվականին արտադրված լինելն է: Ավելի վաղ արտադրված ավտոբուս չի կարող մրցույթում ներկայացվել: Ըստ Հակոբ Կարապետյանի՝ շուկայի ուսումնասիրությունն արդեն արվել է, իսկ 2020 թվականի արտադրանքի առաջարկներ շատ կան, թե՛ Եվրոպայում եւ թե օրինակ Չինաստանում: Խոսնակը հայտնեց, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարվի մրցույթ:

«Ավտոբուսների 6.5 մետր երկարություն ունենալու պահանջը հնարավարություն է տալիս շատ արտադրողների իրենց ունեցած տարբերակի վրա հեշտությամբ մեքենա հավաքել՝ ըստ պատվիրատուի պահանջի: Բազմաթիվ արտադրողներ կարող են այս մրցույթին համապատասխան իրենց  ավտոբուսները այսպես կոչված տյունինգ անել՝ համապատասխանեցնելով նշած պահանջներին»,- ասաց Կարապետյանը:

Նոր ավտոբուսների դեպքում նաեւ կարեւոր չափանիշ է ուղեսրահի բաձրությունը նվազագույնը. պիտի լինի 1.9 սմ, որպեսզի բարձրահասկ մարդիկ հեշտությամբ կանգնեն առանց ողնաշարը ջարդելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1837 դիտում

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով