Երևան
12 °C
Հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ, Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Արդեն մի քանի օր է՝ հայկական ֆեյք կամ կոտրված հաշիվներով Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ հարձակում իրականացնելով նաեւ հայկական կայքերի վրա։
Երեկ էլ բջջային օպերատորների բաժանորդներից ոմանք MIL.AM անունից (ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից) SMS հաղորդագրություն էին ստացել, թե իրավիճակը սահմանին լարված է, եւ հայկական կողմը կորուստներ ունի։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, եւ ՊՆ-ն նշված հաղորդագրության հետ որեւէ կապ չունի։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է օգտագործում այս օրերին տարվող տեղեկատվական պատերազմի ժամանակ, սակայն դրանք հիմնականում արդյունք չեն տալիս։
- Պարոն Մարտիրոսյան, ինչպես սովորաբար, այս դեպքում եվս մարտական գործողություններին զուգահեռ՝ տեղեկատվական պատերազմ սկսվեց։ Ի՞նչ մեթոդներ կիրառվեցին այս անգամ։
- Կարելի է ասել, որ Հայաստանի դեմ բացահայտ հիբրիդային պատերազմ է տարվում։ Եթե նախորդ դեպքերի հետ համեմատենք, այստեղ կարեւոր մի բան կա, գրեթե բոլոր տարրերը, որոնք իրենք հիմա օգտագործում են՝ միշտ էլ օգտագործել են՝ կայքերի վրա հարձակում, նամակներ գրել, վախեցնել։ Հիմա տարբերությունն այն է, որ այս ամեն ինչը համակարգված է։ Այսինքն՝ մենք գործ ունենք հստակ համակարգի հետ, որն ուղղորդվում է մի տեղից, ինչ-որ կոնկրետ լուծումներ են փորձում ստանալ։ Բայց այնպես չէ, թե նրանք այս ամեն ինչը լավ են անում։
- Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պայքարը հակառակորդի քարոզչության դեմ։
- Կարծում եմ, մենք պետք է աշխատենք սցենարային տարբերակով, ոչ թե փորձենք մաս-մաս հարց լուծել, այլ պետք է ունենանք պատրաստի լուծումներ։ Այն, որ նրանք նամակներ են ուղարկում, դա կարելի էր կանխատեսել։ 1 տարուց ավելի է, ինչ Ադրբեջանից զանգեր էին գալիս, այն ժամանակ արդեն կասկած կար, որ նրանք ինչ-որ տվյալների բազա են փորձարկում, որ տեսնեն աշխատող եւ չաշխատող հեռախոսահամարները։ Այսինքն՝ կար հստակ կասկած, որ նմանատիպ ինչ-որ բան կիրառվելու է։ Հակառակորդը բացահայտեց այն գործիքակազմը, որն ինքը պլանավորել էր օգտագործել լայնամասշտաբ գործողությունների ժամանակ։ Այնպես որ, մենք պետք է շատ ուրախ լինենք, որ այս ամեն ինչը բացահայտվեց ու կարեւոր է, որ հետո սա հաշվի առնենք։
- Երեկ ՊՆ-ի անունից լատինատառ կեղծ նամակներ են ուղարկվել Հայաստանի բջջային կապի մի շարք բաժանորդների։ Ինչպե՞ս են կարողացել դա իրականացնել:
- Պարզվում է, որ ներթափանցում է եղել միջնորդ հայաստանյան կազմակերպության բազա, ինչն, իհարկե, լուրջ խնդիր է։ Մենք պետք է անվտանգության կանոնները վերանայենք այն դեպքերում, երբ գործը կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապ ունի։ Ու էլի գալիս ենք այն հարցին, որ մենք պետք է վերջիվերջո ունենանք հստակ ռազմավարություն կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապված։ Այնպես չլինի, որ ով ինչ ուզի՝ անի այդ ոլորտում։
- Ի՞նչ քարոզչություն են անում նրանք իրենց հանրության համար:
- Գիտեք, իրենց մամուլն ամբողջությամբ վերահսկվում է, եւ հիմնական թեզերը, որ իրենք տանում են, այն է, որ արդեն իրենք հաղթել են։ Իմիջիայլոց, դա շատ լավ է, նշանակում է, որ քիչ-քիչ թեման փակում են։ Ասում են, թե հայերը ունեցել են հազարավորներին մոտեցող զոհեր եւ վիրավորներ, տարածքային եւ տեխնիկական անթիվ կորուստներ եւ ընդհանուր առմամբ փորձում են ներկայացնել շատ միակողմանի, թաքցնել սեփական կորուստները, ինչը միշտ արվում է իրենց կողմից։ Ներկայացնում են, թե միջազգային հանրությունն ամբողջությամբ կանգնած է Ադրբեջանի կողքին։
- Միջազգային հարթակներն ուսումնասիրելով՝ ի՞նչ տպավորություն եք ստացել, այս տեղեկատվական պատերազմում ո՞ր կողմի ձայնն է ավելի լսելի։
- Ընդհանուր առմամբ այդքան էլ լսելի չեն, քանի որ աշխարհն ապրում է իր խնդիրներով։ Կարծում եմ, Ադրբեջանը դա էլ փորձեց հաշվի առնել սրացման գնալով, քանի որ ենթադրում էր, որ ուշադրությունը քիչ է լինելու։ Ինչ-որ առումով դա այդպես է եւ առաջին մեկ-մեկուկես օրվա մեջ մենք ունեցել ենք տեղեկատվության ներկայացման տեսանկյունից խնդիր, որովհետեւ մենք բավականին դանդաղ էինք աշխատում դրսի հետ։ Պետք է միշտ հաշվի առնել, որ միջազգային մամուլը չի կարդում «Ֆեյսբուք»։ Իրենք նայում են պաշտոնական կայքերին, իրենց պետք է վիդեոշարքեր, լուսանկարներ։ Եթե մենք դա չենք տրամադրում, եւ դա անում է Ադրբեջանը՝ ինչքան էլ որ դրանք կեղծ են, իրենք հենց առաջին ժամերից սկսեցին տեսանյութեր տրամադրել, լրագրողները դա օգտագործում են, եւ այստեղ մենք ունենում ենք խնդիր, որը պետք է հաշվի առնել։
- Դուք ծանոթ եք նաեւ 2016 թ. տեղեկատվական պատերազմին. ի՞նչ տարբերություններ կան այդ ժամանակվա եւ ներկա տեղեկատվական պատերազմների միջեւ։
- Այն ժամանակ, եթե հիշում եք մենք մի շատ լուրջ դրական բան ունեինք՝ Ադրբեջանը փակել էր սահմանը եւ չէր թողնում լրագրողներին մոտենալ, իսկ մենք փաստացի միջազգային մամուլի ներկայացուցիչներին բերել էինք առաջնագիծ եւ ստանում էինք նպաստավոր լրահոս։ Այսօր կորոնավիրուսի պատճառով ոչ մի կողմից լրագրողներ չկան եւ ամեն ինչ միջնորդավորված է։ Այսինքն՝ իրենք օգտվում են զուտ մեր լրահոսներից։
Մյուս կարեւոր հանգամանքը. փաստացի ադրբեջանցիներն ավելի լուրջ մոտեցան այս դեպքին, քան մենք։ Իրենք ամենասկզբից սկսեցին կիրառել բոլոր հնարավոր մեթոդները, ինչն էլ իհարկե, շատ ավելի լայն դարձրեց տեղեկատվական համակարտության ճակատը։ Բայց սրա դրականն այն է, որ իրենք շատ դեպքերում ոչ էֆեկտիվ են օգտագործում իրենց ռեսուրսները։ Բայց օրինակ՝ իրենք այս անգամ ավելի լավ էին պատրաստված «Թվիթեր»-ում, որը կարեւոր հարթակ է, քանի որ հիմնականում դրսից հետեւողները «Թվիթեր»-ով են նայում, թե ինչ է կատարվում։ Որպեսզի տարբերությունը պատկերացնեք ասեմ, այսօր ամերիկյան մի կազմակերպության հետազոտողներից մեկը ստուգել էր, որ Արմենիա հեշթեգով 30 հազար գրառում կա, Ադրբեջան հեշթեգով՝ 500 հազար։ Այսինքն իրենք բացի դրանից օգտագործում են նաեւ ավտոմատացված բոտեր եւ փորձում են հնարավորինս լսել։ Այստեղ մենք ամենաշատը թերանում ենք օտար լեզուների տեսանկյունից։ Մեզ մոտ լրահոսն այդ առումով աղքատիկ է։
- Այն, որ հանրահայտ դեմքերը թեմայի վերաբերյալ գրառում են անում, ի՞նչ ազդեցություն է թողնում։
- Այն միանշանակ ազդեցություն թողնում է։ Առաջին օրը ադրբեջանցիները ֆլեշմոբ արեցին, իրենց երգիչները, ռեպերները, որոնք Ռուսաստանում են ապրում, գրում էին այս մասին։ Երկրորդ օրն արդեն՝ Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, հիմա էլ Ռուսաստանի հայերն են սկսել արձագանքել։ Ադրբեջանցիներն այնքան փորձեցին իրենց նյութերը դրսի մամուլում տեղադրել, որ այս ամենը սկսեց իրենց դեմ աշխատել։
Ատոմակայանի վերաբերյալ իրենց հայտարարությունը երեւի ամենատարածված նյութն է եղել այս ընդհարման ընթացքում։ Որովհետեւ մի բան է, որ ինչ-որ մի տեղ իրար կրակում են եւ մի քանի հոգի է զոհվում, այլ բան է, երբ մի երկիր պաշտոնապես ասում է, որ ատոմակայան կպայթեցնի. դա արդեն բոլոր ֆորմատներից դուրս է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT