Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ավելացնել գոլերի քանակը «Ռոմայի» կազմում: Երեկ՝ հուլիսի 19-ին, Իտալիայի առաջնության 2019-20 մրցաշրջանի 34-րդ տուրում նա գրավեց «Ինտերի» դարպասը: Աչքի ընկավ 57-րդ րոպեին՝ առաջ մղելով իր թիմին, թեեւ դա չօգնեց, որ «գայլերը» վերջնական հաղթանակ տոնեն:

Մինչեւ 31-ամյա կիսապաշտպանի գոլը հաշիվը 15-րդ րոպեին «Ինտերի» կազմում բացել էր Ստեֆան դե Վրեյը, իսկ հռոմեացիների կազմում 46-րդ րոպեին հավասարեցրել էր Լեոնարդո Սպինացոլան: Մխիթարյանի գոլից հետո նրա թիմն առջեւում մնաց մինչեւ 88-րդ րոպեն, երբ մրցակցի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն: Հանդիպումից հետո Մխիթարյանն ափսոսանք է հայտնել 2 միավորի կորստի համար:

«Ամոթ է, որ չհաղթեցինք: Մենք լավ խաղացինք, հատկապես առաջին խաղակեսում, իհարկե, չհաշված բաց թողած գոլը: 2-րդ կեսում մենք մեզ վերցրինք գնդակի եւ խաղի վերահսկողությունն ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում: Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո ավելի շատ գոլեր խփելու հնարավորություններ ունեինք, սակայն, ցավոք, վերջում թույլ տված սխալի պատճառով ոչ-ոքիով ավարտեցինք»,- ասել է նա ակումբի պաշտոնական կայքնին տված հարցազրույցում:

Մխիթարյանը նաեւ նշել է, որ, իհարկե, իրենք աշխատելու շատ տեղ ունեն, բայց  ճիշտ ճանապարհի վրա են ու հանդիպումից հանդիում բարելավում են իրենց խաղը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է թե՛ ֆիզիկական վիճակին, թե՛ խաղի որակին: Հարցին՝ արդյոք նման հանդիպումների շնորհիվ Եվրոպա լիգայի  վերսկսումից առաջ (որտեղ «Ռոմայի» մրցակիցը «Սեւիլիան» է) ֆուտբոլիստների վստահությունն ավելանում է, նա դրական պատասխան է տվել:

«Կարծում եմ՝ այո՛: Եթե մենք խոսում ենք «Սեւիլիայի» դեմ հանդիպման մասին, ապա դեռ 4 խաղ կա, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի բարելավելու մեր ֆիզիկական վիճակը: Հեշտ չի լինի, բայց մենք ամեն ինչ կտանք: Այսօր էլ մենք ցանկանցում էինք հաղթել այդ վստահությունն ավելացնելու համար, սակայն պետք է բավարարվենք ոչ-ոքիով: Պետք է բարձր պահենք գլուխներս ու առաջ շարժվենք»,- ասել է նա:

Երեկ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվեց 83-րդ րոպեին: Վերջին շրջանում մեծ թափ հավաքած հայ ֆուտբոլիստի գոլն 9-րդն էր թիմի կազմում: Երեկվա ելույթի համար Sofa Score հարթակը կրկին բարձր գնահատական է տվել նրան՝ 7.6: Դա 2 թիմերի կազմում ամենաբարձր գնահատականներից է: «Ռոմայի» կազմում նույն գնահատականին է արժանացել Ռոժերը, իսկ ավելի բարձր գնահատական ստացել է միայն Էդին Ջեկոն՝ 7.8: «Ինտերից» ամենաբարձր գնահատականը Դե Վրեյինն է՝ 7.5:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա ոչ-ոքիից հետո միավորների քանակը դարձրեց 58 ու 5-րդն է: Հաջորդ խաղն անցկացնելու է հուլիսի 22-ին: Ա Սերիայի 35-րդ տուրում մրցակիցը կլինի ՍՊԱԼ-ը:

Հ.գ. Ավելի ուշ Մխիթարյանը հայտնել է, որ գոլը նվիրում է Հայաստանին: Լուսանկար է տեղադրել ինստագրամում ու գրել. «Իմ գոլը իմ երկրի համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3003 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել