Երևան
12 °C
Բուհ չընդունված 2 դիմորդ եւ 2 ծնող հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։ Նրանք ներկայացրել են իրենց դժգոհությունը բուհի ընդունելության նոր կարգի վերաբերյալ, որով գերակա է առաջին հայտը։
Փոխնախարարը, լսելով բողոքն ու առաջարկությունները, հիշեցրել է, որ նոր կարգի մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է թե´ Ազգային ժողովում, թե´ ուղիղ եթերի միջոցով։ Այդ մասին բազմիցս խոսել են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մասնագետները։ Նորությունը տեղադրված է եղել նախարարության կայքում, տարբեր ԶԼՄ-ներով այդ մասին հայտնել են։ Dimօrd.am կայքում առաջ անցնելու համար, երբ ցանկանում են գրանցվել՝ նշվում է՝ արդյո՞ք տեղեկացված են կարգին։
«Դիմորդը ո՞նց կարող է առանց կարգին ծանոթանալու դիմել բուհ»,- նշել է Թամրազյանը։
Նրա խոսքով՝ 13,000 մարդ է մասնակցել քննություններին, որոնցից 2200-ն անբավարար է ստացել, իսկ 739-ը հոգի բուհ չի ընդունվել՝ դրական միավոր հավաքելով։ Հանդիպումից առաջ իրեն տեղեկացրել են, որ 739-ից 550 հոգի արդեն դիմել է թափուր տեղերի մրցույթի համար։ Մնացած դիմորդներն էլ կարող են դիմել։ Ի դեպ ԳԹԿ-ն կերկարացնի դիմելու ժամը․ երեկոյան 18։00-ի փոխարեն կարող են դիմել մինչեւ 20։00։
Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգի որոշումը շատ կարեւոր էր․«Դիմորդն արդեն ապագա մասնագետ է, նա պետք է դիմելուց մասնագիտական կողմնորոշում ունենա, իրավաբանները պետք է մրցեն իրավաբանների հետ»։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին, երբ մի ֆակուլտետում մրցակցությունը մեծ է եղել, բարձր բալերով ընդունվել են այլ ֆակուլտետներ, մինչդեռ նրանց փոխարեն չեն կարողացել ընդունվել մարդիկ, որոնք օրինակ՝ 10 տարի երազել են այդ մասնագիտությունը ձեռք բերել։ Այժմ բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե ցանկացել են քաղաքագիտության ֆակուլտետ ընդունվել, քաղաքագետ կդառնան։
Ինչ վերաբերում է բողոքներին, Թամրազյանի խոսքով՝ 13,000 դիմորդից 30-40 բողոք կա, ինչը մեծ թիվ չի համարում։
Նա նաեւ անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ նախապես չի հայտարարվել ֆակուլտետներ ընդունելության շեմը՝ ընդգծելով, որ այն հայտնի է դառնում մրցույթի արդյուքնում, դա նախապես չեն կարող ասել։ Ո՞նց կարող էին կանխատեսել, թե պատմության քննությունից այս տարի այդքան 20 կստանան։
Նա նշել է, որ դիմորդները նաեւ հետաքրքրվում են հեռակա ուսուցմամբ, այդ հարցն արդեն քննարկվել է․ նախատեսվում է, որ մեկ քննությամբ կամ իրենց ստացած միավորով կկարողանան ընդունվել։
Ինչ վերաբերում է առաջարկին, թե տեղերն ավելացնեն, ընդգծել է՝ բուհերն ի սկզբանե նշել են իրենց առավելագույն տեղերը, նման հնարավորություն չունեն, առաջարկն օրենքից դուրս է, սակայն այն նախարարին կփոխանցի։
Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհ են ընդունելության նոր կարգից, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT