ՄԻԵԴ-ը չի բավարարել Գ. Խաչատրյանի՝ ՀՀ-ն լքելու եւ արտերկրում վիրահատվելու պահանջը. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնակի է բավարարել Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մանրամասնելով, որ Եվրոպական դատարանը չի բավարարել դիմումատուի՝ ՀՀ-ն լքելու եւ վիրահատական միջամտությունը արտերկրում ստանալու պահանջը.

«Որոշման մեջ հստակ նշված է՝ Կառավարությունը պետք է ապահովի, որ դիմումատուն, իր առողջական վիճակով պայմանավորված, պատշաճ բուժօգնություն ստանա Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական հիվանդանոցում: Դիմումատուին պետք է հնարավորություն ընձեռվի ՀՀ-ում կազմակերպել զննություն եւ բուժում իր ընտրած բժիշկների, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների կողմից, որը պետք է իրականացվի իր հաշվին եւ դարձյալ Հայաստանում: Եվ նաեւ պետք է ապահովվի, որ դիմումատուն ստանա ֆիզիոթերապիա, ինչպես որ բժիշկները նշանակել են»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում իրականացվել են մի շարք փորձաքննություններ՝ առողջական վիճակը, վիրահատության հրատապությունը պարզելու համար. «Ամեն դեպքում, դատարանը չի բավարարել այդ պահանջը՝ նաեւ հաշվի առնելով այդ բոլոր ապացույցները, որ ներկայացվել են. վիրահատության, դրա հրատապության մասին որոշման մեջ այս պահին խոսք չկա»:

Հիշեցնենք՝ Խաչատրյանի պաշտպանական թիմը երեկհայտարարեց, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իրենց միջանկյալ միջոց կիրառելու դիմումը եւ ՀՀ-ին պարտավորեցրել համարժեք բուժմամբ ապահովել: Մեր զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ թեեւ ՄԻԵԴ-ը խնդիր է դրել՝ բուժումն  իրականացնել Հայաստանում, սակայն նախկինում փաստվել է, որ դրա հնարավորությունը չունեն: Պաշտպանն ակնկալում էր, որ Գագիկ Խաչատրյանին անհապաղ կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարո՛ն Կիրակոսյան, ի՞նչ հարցեր էր ՄԻԵԴ-ը հղել Կառավարությանը, եւ ի՞նչ պատասխաններն են տրվել դրանց:

- Վերջին հարցերին անդրադառնամ. խոսքը վերաբերում էր վերջերս իրականացրած հանձնաժողովային փորձաքննությանը, որոշակի հարցեր էին հղվել դրանում ներգրավված փորձագետների անաչառության հետ կապված, որոնց վերաբերյալ Կառավարությունը իր դիրքորոշումը ներկայացրել է: Պետք է նշեմ, որ այս գործընթացները Քրեակատարողական ծառայությունը, արդարադատության նախարարությունը իրականացնում են, այսինքն՝ դիմումատուն պարբերաբար զննվում է, անհրաժեշտ դեղամիջոցներն են տրամադրվում, եղել է դեպք, օրինակ, երբ ՔԿՀ-ն առաջարկել է անցնել ֆիզիոթերապիա, բայց նա հրաժարվել էր:

- Ըստ պաշտպանների՝ այդ փորձաքննությունը մեկ օրվա ընթացքում է իրականացվել եւ տվել է նախորդ փորձաքննություններին հակասող պատասխան. եթե նախկինում ասվում էր, որ վիրահատության կարիք ունի, նոր փորձաքննությամբ դա չի հաստատվել: Այս առումով ի՞նչ կարող եք ասել:

- Եթե խոսքը վարույթն իրականացնող մարմնի փորձաքննությունների մասին է, կարծում եմ՝ իրենք ավելի լավ կպատասխան Ձեր հարցին, ես չեմ կարող մանրամասնել փորձաքննության արդյունքները, որովհետեւ դա իմ իրավասության սահմաններից դուրս է, բայց այն, ինչ արձանագրվել է այս փորձաքննությամբ, արձանագրվել է նախորդներով էլ, ոչ մի հակասություն չկա: Ես ենթադրում եմ՝ պաշտպանները նկատի ունեն կոնսուլիումի եզրակացությունը, որը մեկ տարի առաջ է իրականացվել, եւ որտեղ խոսվում է վիրահատության, ինչպես նաեւ՝ այն մասին, որ կա վիրահատական հատուկ գործիքների կիրառման անհրաժեշտություն՝ վիրահատությունը ՀՀ-ում իրականացնելու համար: Բայց այդ գործիքների առկայության պարագայում վիրահատությունը ՀՀ-ում իրականացնելը ոչ մի փորձաքննությամբ, այդ թվում՝ այդ կոնսիլիումով, անհնար չի համարվել, հիմնական խոչըդնոտը դրանց կամ համանման գործիքների բացակայությունն են:

- Այդ դեպքում ինչպե՞ս է, որ նախորդ տարի վիրահատության անհրաժեշտության մասին խոսվել է:

- Ես չեմ կարող մտնել փորձագետների մասնագիտական դաշտ եւ գնահատականներ տալ, պարզապես արձանագրում եմ այն, ինչ եղել է եզրակացություններով: Ամեն դեպքում, դրանից հետո մենք ունենք մի քանի փորձաքննություններ, որոնցով հաստատվել է այն, ինչ ասվել է վերջին փորձաքննության մեջ, իսկ դրանում հստակ փաստվում է, որ չկա վիրահատության անհրաժեշտություն, եւ դրա առաջանալու դեպքում դա կարող է իրականացվել ՀՀ-ում: Եվ նաեւ փաստվել է, որ անհրաժեշտ բուժումը կարող է ստանալ անազատության պայմաններում:

- Իսկ այդ հատուկ գործիքները Հայաստան բերելու պարտականությունը ո՞ւմ վրա է:

- Կոնկրետ պարտականություն այս պահին չկա, բայց անհրաժեշտություն առաջանալու դեպքում որոշում կկայացվի: Եվրոպական դատարանն էլ շեշտել է, որ անձն իր ընտրությամբ բժիշկների, այդ թվում՝ արտասահման մասնագետների կողմից ՀՀ-ում զննվելու եւ իր հաշվին բուժվելու իրավունք ունի: Երբ հարցը կհասնի դրան, այդ ժամանակ ավելի պարզ կլինի:

- Ի՞նչ է ակնկալվում այս պահին Կառավարությունից, առաջնահերթ ի՞նչ պիտի արվի:

- Այս պահին դեռ քննարկումներ են ընթանում ե՛ւ նախարարության, ե՛ւ վարույթն իրականացնող մարմնի հետ, բնականաբար, բոլոր միջոցները, որ բխում են դիմումատուի առողջությունից, ձեռնարկվել են եւ կշարունակվեն ձեռնարկվել: Այդ ամենից հետո Կառավարությունը պետք է հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետն է, ձեռնարկված քայլերի մասին ՄԻԵԴ-ին տեղեկություն տրամադրի, որը, իհարկե, կարվի:

- Ենթադրվո՞ւմ է, որ Գագիկ Խաչատրյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:

- Չեմ կարող ասել. նախ, որոշման մեջ այդպիսի հստակ պահանջ չկա, արձանագրված է, որ եթե այդպիսի անհրաժեշտություն կլինի... Դա արդեն բժիշկները պիտի գնահատեն, բայց այս պահին, եթե չեմ սխալվում, դիմումատուն քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել էր ՔԿՀ՝ նաեւ հիմք ընդունելով, որ բուժումը, որ ստանում էր քաղաքացիական հիվանդանոցում, կարելի է կազմակերպել ՔԿՀ-ում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2894 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները