Ես կորոնավիրուսից չեմ մեռնելու, ձեր դիետայից եմ մեռնելու. ճարպակալումը հիվանդության բարդացման հիմնական պատճառներից է

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների վիճակը ծանրանալու հիմնական պատճառներից մեկն ավելորդ քաշն է. վերջերս նման դիտարկում են արել Իտալիայից եկած բժիշկները, որ աշխատում էին հայ հիվանդների հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս խնդրի մասին հաղորդեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի համակարգող Ծովինար Խաչատրյանը:

Նա պատմեց, որ դիետիկ սննդակարգերի հետ հայ հիվանդները երբեմն դժվար են համակերպվում. «Մի հիվանդ ունեինք, որ պաշտոնյա էր եղել ու սովոր էր, որ իր սեղանից խորովածն ու քյաբաբը պիտի անպակաս լինեն: Մեր բժիշկները պահանջում էին, որ ծանրամարս ուտելիքներ իրեն չտրվեն, նույնիսկ հսկում էին, որ ճիշտ սնվի: Նա էլ բողոքում էր՝ ես կորոնավիրուսից չեմ մեռնելու, ձեր դիետայից եմ մեռնելու: Մի օր էլ մեր հիվանդի դատախազ ընկերները որոշում են «տրամադրությունը բարձրացնել», իր սիրած քյաբաբ-խորովածը բերում են, նա էլ, դե քանի որ մեր աշխատակիցների միջոցով նման սնունդ ստանալ չէր կարող, պատուհանից պարան է կախում, որ տոպրակը քաշի բարձրացնի: Բժիշկը դիմացի պատուհանից նկատում է, գալիս է, դուռը բացում այն պահին, երբ գրեթե լրիվ բարձրացրել էր, ու հարցնում՝ ի՞նչ կա: Մեր հիվանդը պարանը բաց է թողնում, տոպրակն ընկնում է ցած»:

Դե երեւի՝ տրամադրությունն էլ հետը, սակայն, կարեւորը շարունակել էր քիչ-քիչ ապաքինվել: Ինչպես տեղեկանում ենք Ճարպակալման խնդիրներով մասնագիտացած բժշկական կայքից՝ ճարպակալում ունեցող անձինք, որոնք վարակվում են կորոնավիրուսով, սովորաբար ինտենսիվ խնամքի կարիք են ունենում: Այս հիվանդներին հոգ տանելը բավական բարդ է, քանի որ առավել դժվար է թոքերի օդափոխման սարքերին միացնելը, ինվազիվ օդափոխություն կազմակերպելը, ախտորոշիչ սարքերի տված պատկերները պակաս հստակ են լինում, այս հիվանդներին շրջելը, տեղափոխելը բուժքույրերի համար ավելի բարդ է լինում:

Կայքի մասնագետների հավաստմամբ՝ կորոնավիրուսային համավարակը ճարպակալում ունեցող բնակչության առողջության վրա կրկնակի բացասաբար կանդրադառնա: Նախ, քաշի կորստի ծրագրերը (որոնք հաճախ խմբակային են), եւ վիրահատությունները հիմա կրճատվել են ոչ անհետաձգելի լինելու հիմքով, եւ այս մոտեցումը ամենայն հավանականությամբ կշարունակվի դեռ երկար ժամանակ:

Երկրորդ՝ կարանտինային միջոցառումները՝ մի քանի շաբաթ տնից դուրս չգալը, համակարգչով աշխատելը, մարզասրահ չգնալը, պարտադրված ֆիզիկական պասիվությունը մեծացնում է նյութափոխանակության խանգարումների ռիսկը՝ նպաստելով ավելի ճարպակալելուն:

Եվ բացի դրանցից, ինքնամեկուսացման անհրաժեշտությունից ելնելով՝ շատերը նախընտրում են վերամշակված սնունդ՝ պահպանման առավել երկարատեւ ժամկետով (թարմ արտադրանքի փոխարեն) եւ պահածոյացված սնունդ (նատրիումի՝ ավելի մեծ քանակով), որ եւս նպաստում են քաշի աճին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ մեծահասակների գիրությունն ավելի ու ավելի մեծ խնդիր է դառնում ողջ աշխարհում. 8 բնակչից մեկը ճարպակալում ունի: Խնդիրն ավելի արտահայտված է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Աֆրիկան եւ Ասիան նույնպես հետ չեն մնում: Հայաստանում եւս, հատկապես՝ մայրաքաղաքում, պարբերաբար ահազանգող մասնագետների դիտարկմամբ՝ վերջին տարիներին նկատվում է գեր մարդկանց թվի աճ: Հիշեցնենք, որ ֆիզիկական ակտիվությունը որեւէ կերպ ապահովելուն զուգընթաց հարկ է պահպանել նաեւ սնվելու պարբերությունը. մարդու օրգանիզմը քաղցած է լինում 4-5 ժամը մեկ. սնունդն ավելի մեծ պարբերությամբ, օրինակ՝ միայն կեսօրին ու երեկոյան, ընդունելու դեպքում եւս մեծանում է գիրանալու վտանգը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2994 դիտում

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան