Սեւանա լիճը մենք նայում ենք, որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, բայց դրանք երկրորդական եւ երրորդական են․ բնապահպան

Սեւանա լիճը մենք նայում ենք, որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, հանգստանալու տեղ, ոռոգման ջրի աղբյուր, էլեկտրաէներգիա ստանալու աղբյուր, բայց դրանք երկրորդական եւ երրորդական հարցեր են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Լեւոն Գալստյանը՝ անդրադառնալով Սեւանա լճի կապտականաչ ջրիմուռների խնդրին։

Նշենք, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց հայտնելով, որ Սեւանա լճում դարձյալ կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է նկատվում։ Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

Խնդրին այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ Սեւանա լիճն արդեն 3-րդ տարին է կանաչում։ Սանոսյանը կարծիք է հայտնեց, որ բանակաշինությունից հետո ամենամեծ ֆինանսավորումը պետք է հատկացնել Սեւանա լճին։  

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Լեւոն Գալստյանի հետ։

- Պարո՛ն Գալստյան, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն 3-րդ տարին է` Սեւանը մեծ մասշտաբներով կանաչում է։ Ի վերջո, ո՞րն է այս կանաչելու հիմնական պատճառը։

- Դրա գլխավոր պատճառն այն է, որ 80-90 տարի առաջ որոշ կարճամիտներ մտածեցին, թե կարելի է Սեւանի մակարդակն իջեցնել՝ տնտեսական հարցեր լուծելու համար։ Մնացած պատճառներն արդեն երկրորդական են։ Եթե Սեւանն այսօր լիներ իր բնական վիճակում, բնական քանակությամբ ջրով եւ բարձրության վրա, այս խնդիրներն այսքան սուր չէին լինի, ինչքան էլ, որ հիմա մնացած պատճառները բերվում են։ Իհարկե՛, մնացած պատճառներն էլ նշանակություն ունեն, բայց եթե Սեւանի մակարդակը հիմա 18 մետր ավելի լիներ՝ այսինքն ջրի քանակը մոտ 30-40 տոկոսով ավելի լիներ քան հիմա, բնականաբար սառը շերտը վերացած չէր լինի եւ կապտականաչ ջրիմուռների մակարդակը այս չափերի չէր լինի։

Եկեք ֆիքսենք, որ գլխավոր պատճառը դա է, հետո փորձենք ածանցել մնացած խնդիրները, որոնք այս ընթացքում ազդում են այդ կապտականաչ ջրիմուռների աճին։

- Այս պահին ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել խնդիրը հնարավորինս մեղմելու համար։

- Ես մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, բայց աշխարհագրագետ լինելով հասկանում եմ, որ երկրագնդի վրա ամեն ինչ համալիր է։ Բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են բնությանը՝ պետք է համալիր նայել։ Բայց ցավոք սրտի մեզ մոտ նայում են միայն մի ուղղությամբ։ Կենսաբաններն ասում են ձկներ պիտի շատ լինեն, որպեսզի ուտեն օրգանական նյութերը, պիտի կոյուղաջրերը չլցվեն։ Երկրաբաններն այլ բան են ասում։ Բայց պետք է խնդրին համալիր նայել։ Եթե համալիր ենք նայում, հարց է առաջանում, արդյո՞ք փորձ արվել է վերլուծել, թե որն է քայլերի առաջնահերթությունը, որոնք պետք է անել այս խնդիրների լուծման համար։

Դա հասկանալու համար պետք է լինի լուրջ մասնագիտական լայնաշերտ խումբ, բայց ոչ 50 տարի առաջվա գիտելիքներ ունեցող գիտնականներով։ Հարգելով նրանց վաստակն ու գիտելիքները, իրենց էլ կարելի է ներգրավվել, բայց իրենք չպետք է որոշողի դերում լինեն։ Պետք է լինեն այնպիսի գիտնականներ, մասնագետներ, որոնք ունեն թարմ գիտելիքներ, ծանոթ են միջազգային գիտական գրականությանը։։ Ոչ թե ակադեմիկոսներ, որոնք սովետական ժամանակներից հետո ոչ մի բան չեն կարդացել։ Կներեք, բայց մեծ մասն այդպիսին է։ Լուրջ մասնագիտական խումբը պետք է բոլոր հնարավոր տվյալները հավաքագրի, ինչ տվյալ չկա՝ ստանա, վերլուծություն կատարի եւ գտնի իրական պատճառները։ Այսինքն, թե որ պատճառն է ամենակարեւորը, որը պետք է վերացնել, որ այս խնդիրը մեղմանա։ Երբ առաջնահերթություններն ընդգծվի՝ որոշում կայացնելուց սխալվելու հավանականությունը կնվազի։ Իսկ հիմա մի քանի մարդ ինչ-որ գերատեսչություններում նստած իրենց մեջ որոշում են, թե ինչը ոնց պետք է լինի։ Դա սխալ մոտեցում է։

Ենթադրենք ես ասում եմ, որ պետք է ջրի մակարդակը բարձրացնել։ Ինչո՞ւ է վերջին 3-4 տարիներին ավելի ինտենսիվացել այդ ջրիմուռները, որովհետեւ 2012 թվականից Սեւանա լճի մակարդակը չի բարձրացել։ Դրան նախորդող 10 տարվա ընթացքում մոտ 3.5 մետր բարձրացել է, իսկ վերջին 7-8 տարում բարձրացել է ընդամենը 30-40 սմ։

Երկրորդ պատճառը՝ 2011-12 թվականի սկսվեց արհեստական ցանցավանդակներով ձկնաբուծության սկզբից պիլոտային հետո հիմնական ծրագիրը եւ սկսեցին արհեստական ձուկ բազմացնել Սեւանա լճի մեջ։ Այն ժամանակ բոլոր անկախ գիտնականները, բնապահպանները դեմ էին այդ ծրագրի իրականացմանը։ Մենք 2013-14 թվականին հանդիպումներ ենք ունեցել եւ հասկացել ենք, որ դրա արդյունքում այդ տարածքում ջրի կազմը փոխվել է։ Ասենք ֆոսֆորի եւ ազոտի պարունակությունը սկսել է բարձրանալ։ Գուցե դա էլ ունի շատ լուրջ ազդեցություն։

Նաեւ պետք է լուրջ քննվի, թե ի վերջո Սեւան-Հայաստան կասկադի ջուրն իր չափերի սահմաններում է վերցնում, թե՝ չէ։ Բայց էլի եմ կրկնում՝ Սեւանի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։

- Գեղարքունիքի մարզպետը նաեւ կարծիք է հայտնել, որ բանակաշինությունից հետո երկրորդ ուղղությունը, որտեղ պետք է մեծ ծախսեր իրականացվի՝ Սեւանա լիճն է։ Այսօր դա կատարվո՞ւմ է։ Եվ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Սեւանա լիճն արդյունավետ է օգտագործվում։

- Ես երեւի համաձայնեմ մարզպետի հետ. չեմ համեմատի բանակի կամ այլ ոլորտի հետ, եթե ինձ հարցնեն՝ Սեւանն ինձ համար առաջինն է, որովհետեւ չկա Սեւան՝ չկա Հայաստան, դա միանշանակ է։ Ով ամեն ինչին համակարգային է նայում՝ դա հասկանում է։

Մենք Սեւանին չպետք է նայենք ռեսուրսի, որը պետք է օգտագործել։ Այ դա է ամբողջ խնդիրը։ Սեւանը չեղավ՝ Հայաստանը չի լինի՝ մենք այս գաղափարախոսությամբ պետք է նայենք այդ լճին։ Դա մեր պետական ազգային անվտանգության ամենակարեւոր բաղադրիչն է իմ կարծիքով։ Սեւանին մենք նայում ենք, որպես լողալու տեղ, ձուկ բռնելու աղբյուր, հանգստանալու տեղ, ոռոգման ջրի աղբյուր, էլեկտրաէներգիայի ստանալու աղբյուր։

- Այսինքն այս պահին հիմնականում օգտագործվող տնտեսական նպատակները՝ ձկնորսություն, ոռոգման ջուր, հանգստավայր, կարեւոր չե՞ն լճի հիմնական նպատակների կողքին։

- Այո՛, դա Սեւանի երկրորդային եւ երրորդային կարեւորությունն է։ Բայց ցանկացած Կառավարության մոտ էլ եղել է այդ մոտեցումը, որ պետք է ճիշտ օգտագործել Սեւանի ռեսուրսները տնտեսության համար, դա է եղել գլխավոր գաղափարախոսությունը։ Տնտեսական կառուցվածքները միշտ էլ կարելի է ունենալ, բայց մենք Սեւանա լիճը ինչպե՞ս ենք տեսնում, որպես մաքուր ջրի շտեմարան՝ երկրի անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկը, թե՞ ուղղակի տնտեսական ժամանակավոր արդյունք ստանալու ինչ-որ տարածք։ Սա է ամբողջ հարցը։ Այսինքն, եթե մենք այս տեսակետից եւ այս գաղափարի շրջանակներում չնայենք Սեւանին, ապա ցավով եմ ասում, բայց կարող է մենք Սեւանը կորցնենք։ Այս պահին չնայած մասնագետներն ասում են դրա վտանգը չկա, բայց չի բացառվում, որ 5-10 տարի այս մոտեցումներով շարունակելու դեպքում՝ մենք կունենանք մի պահ, երբ այդ հետեւանքները կլինի անվերականգնելի։ Պետք չէ թույլ տալ, որ սա անդառնալիության կետին հասնի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5437 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ