Սահմանին պարտվելով ադրբեջանցիները փորձում են մի բան անել, որ զեկուցեն, թե հաղթել են. չպետք է տրվել սադրանքների. Մ.Զոլյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ռուսաստանում եւ այլ երկրներում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ծայրահեղ բնույթ են ստանում:

Հուլիսի 12-ին սահմանի Տավուշի հատվածում հրահրած սադրանքից եւ պատասխան հարվածից հետո նախ ադրբեջանցիները հայկական ծիրանի մուտքը արգելեցին Ռուսաստանի Դաշնությունում գտնվող, ադրբեջանցի սեփականատերեր ունեցող Food City շուկա: Հայ համայնքը միահամուռ ջանքերով գնեց հայկական ծիրանը՝ դրանով հերթական հարվածը հասցնելով ադրբեջանական սադրանքին: 

Հավանաբար նեղված հերթական պարտությունից՝ ադրբեջանցիներն այս անգամ էլ անցան սփյուռքի մեր հայրենակիցներին սադրելու գործին: Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները կռիվներ են հրահրում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնող հայերի հետ:

Երեկ գիշերը ադրբեջանցիները անցել են նաեւ այս սահմանը. 10-15 հոգանոց խմբերով հարձակվել են առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները:

Համացանցում տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք հպարտանալու համար նկարահանել եւ համացանցում տեղադրել են հենց ադրբեջացիները: Նրանք եղել են բժշկական դիմակներով, հայտարարել են, որ Ղարաբաղն իրենցն է, հայհոյանքներ հնչեցրել ու ծեծելուց հետո արագ փախել:

Մոսկվայի թաղամասերից մեկում ադրբեջանական խումբը ծեծել է տարեց հայ տղամարդու, հարձակվել առանց որեւէ նախազգուշացման, ստիպել ներողություն խնդրել անհայտ բանի համար: Ըստ հայ համայնքի տեղեկությունների՝ դարձյալ հիշյալ խմբերից մեկը դանակահարել է հայ երիտասարդների:

Միջադեպերին արձագանքել է տեղի ոստիկանությունը, ներառվել են ռոսգվարդիայի եւ հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 13 ադրբեջանցի է ձերբակալվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում:

Տեղի ունեցածին արձագանքել են ՀՀ արտգործնախարարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել է երկխոսություն սկսել եւ տուրք չտալ ծայրահեղականությանը:

«Հարավային Կովկասում նոր պատերազմին անխուսափելիորեն կներքաշվեն տարբեր ահաբեկիչներ ու ծայրահեղականներ, որոնք տեւականորեն կզրկեն տարածաշրջանը խաղաղությունից ու կայունությունից»,- հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։

Թեմայի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ.

- Պարոն Զոլյան, արտասահամանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ստանում են ծայրահեղ բնույթ: Ադրբեջանցիները սկսել են հարձակվել նույնիսկ պատահական անցորդների վրա, ջարդել հայկական համարներով մեքենաներ, վնասել խանութներ: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին, ինչպե՞ս է հնարավոր կանխել սա:

- Տեսեք ինչ տեղի ունեցավ, սահմանային բոլոր սադրանքները ադրբեջանցիների համար շատ վատ ավարտվեցին: Նրանք պարտություն կրեցին ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական ոլորտում. եթե հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Մեծամորի ատոմակայանին հարվածելու նրանց սպառնալիքից հետո, ապա վստահ կարելի է ասել, որ դա եւս պարտություն էր: Հիմա մի բան պետք է անեն, որպեսզի կարողանան զեկուցել, որ գոնե մի ճակատում հաղթանակ են տանում: Դրա համար այսպես ասած ադրբեջանական սփյուռքի ուժերով կազմակերպում են նման սադրանքներ: Իհարկե դրսում ապրող ադրբեջանցիների մեջ շատ կան մարդիկ, ովքեր ադրբեջանական վարչակարգի քարոզչության տակ հակահայկական հայացքներ են ձեւավորել եւ պատրաստ են այդ սադրանքներին մասնակցել, բայց այնուամենայնիվ, այս ամենը կազմակերպված քաղաքականություն է՝ Ադրբեջանի կողմից: Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստեր: Մենք հետեւում ենք ադրբեջանական մամուլին, տեսնում ենք ինչ են ասում ադրբեջանցի տարբեր վերլուծաբաններ, հայտնի մարդիկ: Այդ ամենը վկայում է, որ այս սադրանքները քաջալերվում են Բաքվից: Եվ պատահական չի, որ նախկինում նման երեւույթներ քիչ են եղել: Նախկինում ռազմական ճակատում գործողությունները ադրբեջանական քարոզչությունը փորձել է ներկայացնել իբրեւ հաղթանակ եւ իրենց հասարակությունը դա ինչ-որ չափով կուլ է տվել: Հիմա արդեն այնպիսի անհաջողություն են կրել, որ որեւէ ձեւով նույնիսկ իրենց ունեցած քարոզչական հնարավորություններով դա հնարավոր չէ հաղթանակ ներկայացնել: Դրա համար փորձում են ուրիշ ոլորտներում այսպես ասած հաղթանակ ունենալ: Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին՝ այս պայմաններում իհարկե շատ զգոն պետք է լինեն եւ չտրվեն սադրանքների:

- Հաշվի առնելով մեր ազգին բնորոշ տաքարյունությունը՝ դա որոշ դեպքերում փաստորեն չի ստացվում: Այս դեպքում ի՞նչ պետք է անել՝ հետագա ավելի վատ դեպքերը կանխելու համար:

- Յուրաքանչյուր երկրում առաջին հերթին հենց այդ երկրի կառավարությունն է պատասխանատվություն կրում միջադեպերը կանխելու համար: Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել հայերի վրա, դա պարզապես հանցագործություն է: Ըստ տեղեկությունների՝ արդեն ձերբակալություններ են եղել: Ուրիշ երկրներում եւս մենք տեսանք, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում: Շատ կարեւոր է, որ մեր Սփյուռքի կազմակերպությունները ղեկավարեն եւ կազմակերպչական ֆունկցիաներ կատարեն, որովհետեւ ինչպես դուք ասացիք՝ կան առանձին մեր հայրենակիցներ, որոնք ցավոք սրտի տրվում են այդ սադրանքներին: Պետք է նրանց եւս կոչ անել սադրանքների չտրվել: Իհարկե եթե հարձակման են ենթարկվում, ինքնապաշտպանությունը նրանց սրբազան իրավունքն է, բայց պետք է հարձակումներ չձեռնարկեն կամ նման տեսանյութեր չտարածեն, որովհետեւ այդ ամեն ինչը աշխատում է հենց ալիեւյան վարչակազամի քարոզչության օգտին եւ մեր շահերից որեւէ ձեւով չի բխում: Փոխարենը խաղաղ, ոչ բռնի ակցիաները, որոնք եւս մեր հայրենակիցները իրականացնում են, շատ լավ է ստացվում: Մենք տեսանք Մոսկվայում ծիրանի հետ կապված ամբողջ պատմությունը: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայկական կողմից ագրեսիա չլինի:

- Ձեր կարծիքով, մինչեւ ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը: Ռուսաստանում հայերի միությունը այսօր հայտարարել է, որ Իլհամ Ալիեւն ու Բյուլբյուլ օղլին ամեն ինչ անում են՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Ինչպիսի՞ն են ձեր կանխատեսումները:

- Կարծում եմ, որ այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի շահերից չի բխում լարվածությունը շատ բորբոքելը: Որովհետեւ հասկանալի է, որ հայկական սփյուռքը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի: Եթե կան մի քանի քաղաքներ, որտեղ ադրբեջանական կողմը հնարավոր է փոքր առաքելություն ունի (թեեւ դա էլ է կասկածելի), ապա մյուս տեղերում հայերը թվային առավելություն ունեն: Ադրբեջանական իշխանությունը կարող է փորձել սանձազերծել երկրորդ Սումգայիթ, դրանում ես չեմ կասկածում, որովհետեւ Ադրբեջանը ցույց է տվել, որ իր համար մարդկության դեմ զանգավածային հանցագործությունները խնդիր չեն: Բայց ես համոզված եմ, որ հայկական սփյուռքը լավ կազմակերպված է եւ հայերը թույլ չեն տա նման բան:

Ինչ վերաբերում է այլ միջոցներին՝ կանխելու համար վտանգավոր զարգացումները, մեր հայկակական կազմակերպությունները ակտիվորեն աշխատում են: Ինչպես տեսաք Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը վերջին օրերին շատ ակտիվ է եւ համագործակցում է Ռուսաստանի հայկական կազմակերպությունների հետ: Կարծում եմ, սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհի հայերը իրար օգնում են եւ միասնաբար ինչ-որ խնդրի լուծման համար են պայքարում: Պետք է ամեն ինչ անել, որ այս ամեն ինչը չվնասի նաեւ Արցախի շուրջ խաղաղ գործընթացի հեռանկարներին: Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի հնարավորինս շուտ այս ամենին վերջ տրվի: Եվ քանի որ ամեն ինչ կազմակերպվում է Բաքվից՝ կարծում եմ հենց դա է բանալին. այսինքն միջազգային հանրությունը պետք է հստակ ցույց տա Բաքվին, որ անընդունելի է նման մարտավարությունը, ստիպի հրաժարվել դրանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4784 դիտում

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ