«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը «ինտեգրվելիս» էապես խմբագրվել է

Հանրակրթական առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագծում, որը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել, առայժմ ուշադրության կենտրոնում են հայագիտական առարկաները: Տեւական ժամանակ քննարկված «Հայ եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի «ինտեգրումը» «Հայոց պատմություն», «Ես եւ իմ հայրենիքը» եւ «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաներին, ինչպես հավաստել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, պիտի արվեր այնպես, որ պահպանվեր ՀԵՊ ծրագրի ճնշող մեծամասնությունը:

Սակայն, ինչպես նշված է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի՝ ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի եւ չափորոշիչների մասին հրապարակված կարծիքի տեքստում, նախագծում արտացոլված չէ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրումը «Հայոց պատմության» մեջ ո՛չ բովանդակային առումով, ո՛չ էլ՝ ժամաքանակով.

«Ներկայումս «Հայոց պատմություն» առարկան հիմնական դպրոցում դասավանդվում է 204 ժամով, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 132 ժամով։ Միավորման պարագայում կստացվեր 336 ժամ, մինչդեռ ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 255 ժամ։ Ավագ դպրոցում «Հայոց պատմությունը» ներկայումս անցնում են 170 ժամով, «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 68 ժամով։ Ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 172 ժամ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմության» ժամերն «անհետանում» են․․․ Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, ամբիոնը կարծում է, որ նշված երկու առարկաների միավորումը սխալ գաղափար էր, քանի որ դրանք ունեն տարբեր խնդիրներ եւ նպատակներ»:

Ենթադրելով, որ առարկաների ինտեգրման արդյունքում հնարավոր է՝ եղել են այնչափ կրկնություններ, որոնց բացառմամբ էլ այսպես պակասել են երկու առարկաների հանրագումարային ժամաքանակները՝ դիտարկենք, թե ինչպես է պահպանվել ՀԵՊ-ի ծրագիրն այս երեք առարկաների շրջանակում:

5-րդ դասարանի 2-րդ թեմայում նախատեսվում է երեխաներին ծանոթացնել քրիստոնեական եւ ազգային փոքրամասնությունների տոների եւ ավանդույթների հետ՝ «Սուրբ Խաչ, Սուրբ Գեւորգ, Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Սարգիս, Տյառնընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձում, Ոգեգալուստ, Վարդավառ»: Ի դեպ, թե ի՞նչ է քրիստոնեությունը, ի՞նչ է ազգային փոքրամասնությունը, ի՞նչ է խաչը, սուրբը, մկրտությունը եւ այլն, երեխաները գուցե թե հետո սովորեն: Այժմ պարզում են՝ դրանք երբ եւ ինչպես տոնել: Նշենք նաեւ, որ հասկանալի է, թե ո՛ր տոնը նկատի ունեն աստվածաբանություն չիմացող հեղինակներն այստեղ «Ոգեգալուստ» ասելով, սակայն սրբագրիչների համար այս վրիպակը լուրջ սխալ է աստվածաբանության մեջ:

5-րդ թեմայում նախատեսվում է ուսումնասիրել «միջնադարյան լեգենդները, ավանդապատումները եւ քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ձեւավորվել են տարբեր ժամանակներում եւ վայրերում՝ հանգեցնելով այնպիսի փոփոխության եւ նորարարության, որը ուսումնասիրում ենք մինչեւ հիմա»: Թեմայի բովանդակությունն է քրիստոնեությունը՝ որպես մարդկային եղբայրության եւ սիրո վրա հիմնված իդեալ, Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալների գործերը, քրիստոնեության՝ որպես պաշտոնական կրոն ընդունումը Հայաստանում, Սուրբ Սարգիս, Սուրբ Գեւորգ, Վարդան Մամիկոնյան (առանց «սուրբ»-ի - ՀԺ), Մեսրոպ Մաշտոց (առանց «սուրբ»-ի - ՀԺ) եւ Գրիգոր Նարեկացի (առանց «սուրբ»-ի - ՀԺ) գործիչների ուսումնասիրությունը: Այս թեմայի երկու հարցերից մեկն է. «Արդյոք կրոնական բազմազանությունն է տարբերակում ազգերին»: «Ոչ» կարճ պատասխանն ունեցող այս հարցը նշված նյութի կոնտեսքստում նվազագույնը տեղին չէ: Վերջնարդյունքում նշված է, որ երեխաները պիտի հասկանան՝ ինչ է խաղաղասիրությունը, համերաշխությունը, ազատությունը, զարգացնեն վերլուծական մտածողությունը համեմատությունների եւ քննարկումների միջոցով. կրկին հարց է առաջանում՝ քրիստոնեական արժեքները լեգենդների՞ն պիտի համեմատեն:

6-րդ դասարանի 2-րդ թեման է հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրությունը: Բովանդակությունն է՝ Հին Եգիպտոս, Միջագետք, Հին Արեւելք, Հին Հնդկաստան, Հին Չինաստան, Հին Միջերկածովյանք եւ Փոքր Ասիա: Ի թիվս աշխարհագրական ու պատմական-մշակութային տեղեկությունների՝ նաեւ որոշ դրվագներ այս տարածքներում որոշ հնագույն կրոնական պատկերացումների մասին: Կրկին չենք կարող չնկատել աշխատանքային խմբում աստվածաբանական ակնոցի բացակայությունը. «կրոն», «հավատ» եւ «հավատալիք» եզրույթների հետ անփույթ խաղ է, տարօրինակ հարցադրումներ: «Որո՞նք են ազգային փոքրամասնությունների հավատալիքները» հարցը կարդալուց հետո մնում է միայն հուսալ, որ այս ամենը շարադրողներից ավելի բանիմաց կլինեն դասավանդողները: Ի դեպ, տասնմեկամյա երեխաներից ակնկալվում է ինքնուրույն պատկերացնել. «Արդյոք մարդն առանց կրոնի կարո՞ղ է ապրել»:

7-րդ դասարանից սկսած՝ ՀԵՊ-ի նյութը պետք է փնտրել «Հայոց պատմության» շրջանակում: Առաջինը թեմա 4-ում է, որին տրված է 20 ժամ, վերջնարդյունքում աշակերտից պահանջվում է 14 հարցաշարի պատասխան: Դրանցից երկուսը ՀԵՊ-ից են: Կրկին գործունեությունն է Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների, ում աշակերտն արդեն հանդիպել էր 5-րդ դասարանում: Նախատեսվում է, որ աշակերտը պիտի կարողանա ներկայացնել քրիստոնեության ծագումը, քրիստոնեական վարդապետության հիմքերը, քրիստոնեության տարածումը հայերի շրջանում I-III դարերում, բացատրի Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու անհրաժեշտությունը եւ գնահատի քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը, նկարագրի պետության եւ հայոց եկեղեցու՝ որպես ազգային - հոգեւոր կառույցի փոխհարաբերությունները, հայապահպան առաքելությունը եւ այլն, եւ այլն: Սա ողջ դասընթացում միակ կետն է, ուր հանդիպում ենք քրիստոնեական վարդապետության մասին հարցի. այս հարցը հատկացված մոտ 120 րոպեում սովորելիք 13 կետերից մեկն է, այսինքն՝ քրիստոնեական վարդապետությանը երեխայի դպրոցական ողջ դասընթացում հատկացվում է ոչ ավելի, քան 10 րոպե՝ չհաշված 5-րդ դասարանում քրիստոնեությունը մեկ առանձին կողմից դիտարկելը:

Թեմա 5-ում, այսպես, մեկական դասաժամ է հատկացվում «Եկեղեցական միասնության պառակտումը. Նիկեայից Քաղկեդոն։ Հայոց եկեղեցին եւ տիեզերական ժողովները» եւ «Հայոց եկեղեցու հակազդեցությունը (Դվինի եկեղեցական ժողովները), Հայոց եկեղեցու դերն ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում (Աղվանից, Վրաց եկեղեցիներ)» դասերին: Ենթադրվում է, որ երեխան պետք է կարողանա անցյալ ամիս 10 րոպեում սովորած քրիստոնեական վարդապետությունը համեմատել զրադաշտականության հետ, մեկնաբանել այնպիսի բարդագույն երրորդաբանական հարցեր, որպիսիք տիեզերական երեք ժողովների հիմքում են, ներկայացնի քաղկեդոնական ուղղության տարբերությունները. այս ամենի հետազոտմանը՝ պատմական թվականներով եւ գործող անձանցով, դավանաբանական տարբերություններով հանդերձ, տրված է մեկ դասաժամ:

Հետո տեւական ժամանակ չենք հանդիպում ՀԵՊ-ի բաղադրիչներին՝ չհաշված մի քանի տեղ «գնահատել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների փոխհարաբերությունները», «hամեմատել Մայր հայրենիքում եւ Կիլիկիայում ազգային քրիստոնեական մշակույթի զարգացման նախադրյալները, պայմանները» եւ նման հարցեր:

8-րդ դասարանի 12-րդ թեմայում առկա են «Հայկական հարցի միջազգայնացումը եւ Հայոց եկեղեցի. Խրիմյան Հայրիկ, եղեռնի օրերին հայերին փրկելու անհատ միսիոներների եւ Հայոց եկեղեցու գործողությունները» կետերը:

10-րդ դասարանի 1-ին թեմայում նշված է. «Սովորողները ուսումնասիրում են անհատների կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգեւոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները», նույն խնդիրն է դրված երրորդ թեմայում, չորրորդում, հինգերորդում: Տարբեր ժամանակաշրջաններում հայոց «հոգեւոր առողջությունն» ուսումնասիրելու խնդիրը որքան հետաքրքիր, նույնքան էլ ոչ այնքան «պատմական» է հնչում: «Հոգեւոր առողջությունը» 5-6-րդ դարերո՞ւմ …

3-րդ թեմայում աշակերտը նորից պիտի ուսումնասիրի քրիստոնեության ընդունումը Հայաստանում՝ որպես պետական կրոնի, նկատենք, որ կրթական չափորոշիչների այս փոփոխությունները հիմնավորելիս մեր պաշտոնյաները նշում էին, որ երեխաներին պետք է ազատել տարբեր դասարաններում միեւնույն նյութն ուսումնասիրելուց, ձանձրալի կրկնություններից: 5-րդ թեմայում անդրադարձ կա Կիլիկյան թագավորության եւ Հայոց կաթողիկոսության համահայկականության նոր կոնցեպտին:

11-րդ դասարանում «Հայոց պատմության» դասընթացը աշակերտը պիտի սկսի՝ վերադառնալով 5-6-րդ դդ.՝ միջնադարյան դավանաբանական պայքարի ուսումնասիրմանը: Վերջնարդյունքում, ինչպես 10-րդ դասարանում, 7-րդ դասարանում եւ 5-րդ դասարանում պիտի կարողանա հիմնավորել դավանաբանական ինքնության անհրաժեշտությունը: «Հոգեւոր առողջության» դիտարկումն այստեղ առկա է 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ թեմաներում:

Իսլամով շրջապատված Հայաստանում իսլամի ուսումնասիրություն՝ որպես կրոնական ուղղության, չի դիտարկվում: Կա «ոչ պաշտոնեական քրիստոնեական ուսմունքները հայ իրականության մեջ» հարցը (պաշտոնակա՞ն - ՀԺ), ինչը նշանակում է, որ նվազագույնը «ո՛չ պաշտոնական, ո՛չ քրիստոնեական ուղղությունները Հայաստանում» կամ ուղղակի «ոչ քրիստոնեական ուղղությունները Հայաստանում» չեն քննարկվում:

Այսքանով ամփոփվում է ՀԵՊ-ի «ինտեգրված» ծրագիրը. դրանում բացակայում են այժմ ՀԵՊ ծրագրում առկա բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Հին Կտակարանի պատումները՝ աշխարհի արարման, Աստվածակերպ մարդու անկման, Ջրհեղեղի, Հայաստանում կյանքի վերածնման ու դեպի աշխարհի չորս կողմը տարածման, աշխարհում մեղքի հետ ցավ ու տառապանքի տարածման եւ այդ ամենից ազատվելու-փրկվելու, Աստվածանմանությունը գտնելու՝ դարերի սպասման մասին: Չկա այն ամենը, ինչ բացատրում է մարդու՝ քրիստոնեականի փնտրտուքը, Քրիստոսի՝ հաղթական մուտքն աշխարհ ու տառապալից մահը խաչի վրա, առաքյալների նվիրումն իրենց կոչմանը, սիրո կրոնի սփռումն աշխարհում եւ ուղղափառ առաքելականությունից նահանջը քայլ առ քայլ մինչեւ մեր օրերը: Սուրբ Ծննդի ու Հարության, Վարդավառի՝ Պայծառակերպության, «Ոգեգալստի» ու Սուրբ Խաչի տոները, որոնք «ուսումնասիրում են» 5-րդ դասարանում, այդպես էլ դավանաբանական արմատներով չեն խարսխվում մեկ համակարգում՝ ամրանալով պատճառահետեւանքային կապերով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6321 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի