Պլոշչայի նախաշեմին. Լուկաշենկոյին ձեռնոց նետած կանայք

Վալերի Ցեպկալոյի նախընտրական շտաբի ղեկավար Վերոնիկա Ցեպկալոն, նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան եւ Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Կոլեսնիկովան

Բելառուսում շարունակվում են նախընտրական գործընթացները: Այս ընտրությունները զգալիորեն տարբերվում են վերջին 26 տարիների ընթացքում տեղի ունեցածներից առնվազն նրանով, որ առկա մրցակցությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել նաեւ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ: Դրա մասին է վկայում իշխանությունների կոշտ պայքարը թեկնածուների գրանցման փուլում: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց երեք ոչ իշխանական թեկնածուների գրանցումը:

Հուլիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն մերժեց «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին՝ պատճառաբանելով դա գույքի եւ եկամուտների հայտարարագրի անհամապատասխանությամբ: Ավելի վաղ Բաբարիկոյին արդեն առաջադրվել էին ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու եւ կաշառք տալու մեղադրանքներ: Նա հունիսի 18-ից գտնվում է ՊԱԿ քննչական մեկուսարանում:

Մինսկի «Բարձր տեխնոլոգիական պարկի» նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյի թեկնածությունը մերժվեց ստորագրությունների ստուգման փուլում. պարզվեց, որ ԿԸՀ ներկայացված ավելի քան 160 հազար ստորագրություններից շուրջ 90 հազարն անվավեր է, եւ թեկնածուն, փաստորեն, չի ներկայացրել առաջադրվելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները: Հուլիսի 24-ին հայտնի դարձավ, որ Ցեպկալոն երեխաների հետ լքել է երկիրը եւ տեղափոխվել Ռուսաստան՝ հավանական ձերբակալումից խուսափելու նպատակով։

Դեռևս մայիսի 15-ին ԿԸՀ-ն չէր ընդունել նաեւ Լուկաշենկոյի մյուս հիմնական հակառակորդ համարվող Սերգեյ Տիխանովսկիի թեկնածությունը: Ինքը Տիխանովսկին դեռեւս մայիսից ձերբակալված է եւ մինչ օրս շարունակում է մնալ քննչական մեկուսարանում, պարբերաբար եւ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ «չսափրվելու համար», տեղափոխվելով պատժախուց: Նրա փոխարեն առաջադրվել է կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, որը երեխաների հասցեին սպառնալիքներ ստանալուց հետո նույնպես դուրս է հանել նրանց երկրից:

Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահի երեք հիմնական հակառակորդները դուրս բերվեցին պայքարից, Վալերի Ցեպկալոյի եւ Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբների ղեկավարներ Վերոնիկա Ցեպկալոն եւ Մարիա Կոլեսնիկովան հայտարարեցին «ջանքերը միավորելու» մտադրության մասին: Տիխանովսկայան ստեղծված իրավիճակում համարվում է Լուկաշենկոյի միակ իրական մրցակիցը: Հաստատված մյուս երեք թեկնածուները, ըստ էության, «սփոյլերներ» են, այսինքն՝ ընդդիմադիր հատվածի որոշ մասի ձայները փոշիացնելու համար են:

Պայքարի թեժության մասին է խոսում նաեւ Լուկաշենկոյի կոշտացած հռետորաբանությունը «մայդանների» եւ ԶԼՄ-ների նկատմամբ: Ներքին կարգուկանոնի վերաբերյալ ամենաթարմ հայտարարությունները նա արեց հուլիսի 24-ին՝ նշելով, որ «բոլոր պատերազմները սկսում են փողոցային բողոքի ցույցերից, մայդաններից»: Միեւնույն ժամանակ նա խոստացավ, որ երկրի ներքին զորքերը «թույլ չեն տա էսկալացիա երկրի ներսում»: Այսպիսով Լուկաշենկոն գործնականում սպառնաց այնպիսի բողոքի ակցիայի մասնակիցներին, որը կարող է որակվել որպես «մայդան» (կամ «պլոշչա»՝ բելառուսական տարբերակով) եւ վտանգ ներկայացնել «պետական», իսկ իրականում իր իշխանության անվտանգությանը:

Իշխանության համար վտանգ Լուկաշենկոն տեսնում է նաեւ արտասահմանյան ԶԼՄ-ների մեջ: Դրանք, իր կարծիքով, «խախտում են հանրապետության օրենքները»: Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով այդ լրատվականներին՝ հայտարարեց, որ կարելի է «վտարել դրանց, եթե չեն հետեւում օրենքներին եւ մարդկանց կանչում են մայդանների»: Լուկաշենկոն կոչ արեց լրագրողներին «գնալ դաշտ եւ ռեպորտաժներ պատրաստել հասարակ մարդկանց, աշխատավորների մասին, որոնք կերակրում են երկիրը»:

Սակայն, եթե մասնավոր կամ արտասահմանյան ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում հնարավոր է գործադրել, ապա պետական հեռուստատեսությամբ թեկնածուներին հասանելիք եթերաժամանակը չեղարկել՝ ոչ: Հուլիսի 21-ին Տիխանովսկայան ելույթ ունեցավ Բելառուսի հանրային հեռուստատեսությամբ: Իր ելույթում նա հայտարարեց, որ առաջադրվել է ամուսնու փոխարեն, որին ձերբակալել են, քանի որ նա ցույց էր տալիս, թե ինչպես են մարդիկ իրականում ապրում, որ Բաբարիկոյին եւ Ցեպկալոյին չեն գրանցել որպես թեկնածու, քանի որ սպառնալիք էին տեսնում՝ չհասկանալով, որ «սպառնալիքը ոչ թե այդ տղամարդիկ են, այլ ժողովուրդը, որը հոգնել է նվաստացնող ու անազատ կյանքից»: Տիխանովսկայայի գլխավոր նպատակը ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն է, ինչով էլ նա կզբաղվի ընտրվելու դեպքում:

Միեւնույն ժամանակ նա կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին օգոստոսի 9-ին, չմասնակցել նախորդող օրերի քվեարկությանը, ինչպես նաեւ դիտորդ դառնալու միջոցով հետեւել գործընթացին եւ տեղում կանխել խախտումները: «Միացյալ շտաբը» ավելի վաղ եւս կոչ էր արել բելառուսներին դիտորդ գրանցվել եւ «օգոստոսի 9-ին տեղում թույլ չտալ ընտրախախտումներ»:  

Հաջորդ օրը ԿԸՀ-ն որոշեց սահմանափակել ընտրական տեղամասերում դիտորդների թիվը՝ պատճառաբանելով դա համաճարակային իրավիճակով եւ «ընտրական հանձնաժողովների անդամների վրա առկա ճնշումներով»: Ընդ որում, զորահանդես անցկացնելիս համաճարակային իրավիճակը կարծես խոչնդոտ չէր: ԿԸՀ-ի նոր որոշման համաձայն՝ քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքում կարող են ներկա գտնվել միայն նրանք, ովքեր առաջինն են հավատարմագրվել, ոչ ավելի, քան 5 հոգի յուրաքանչյուր ընտրատեղամասում: Իսկ առաջին հավատարմագրվածների մեծամասնությունն ավանդաբար իշխանամետ «Սպիտակ Ռուսիա», «Բելառուսի երիտասարդական հանրապետական միություն», «Կանանց միություն» կազմակերպությունների ու արհմիությունների ներկայացուցիչներն են:

Քաղաքական գործընթացները Բելառուսում ընթանում են դեռեւս շախմատային սկզբունքով, գործողություն-հակագործողություն հերթականությամբ: Սակայն անհայտ է, թե ինչպես կընթանան զարգացումները, եթե ընդդիմադիր հատվածի առջեւ փակվեն օրինական պայքարի բոլոր միջոցները: Բոբրույսկում, Վիտեբսկում եւ Գոմելում Տիխանովսկայայի խոշոր՝ մի քանի հազար հոգաբոց հանրահավաքները եւ Լուկաշենկոյի իշխանությունից ընդհանուր հոգնածությունը հուշում են, որ օգոստոսի 9-ին գործող նախագահի «հաղթանակի» դեպքում «Պլոշչայի» սցենարից խուսափել չի հաջողվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5920 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը