Երևան
12 °C
26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագրի անժամկետ բնույթը։
Տվյալ եռակողմ փաստափուղթը, ինչպես նաև 1994 թ. մայիսի 12-ի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար և մինչ օրս խաղաղ գործընթացի հիմք են ծառայում։ Որպես ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև՝ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացի կարևոր բաղադրիչներ, վերոնշյալ համաձայնագրերը եռակողմ բանակցային ձևաչափի արդյունավետության լավագույն ապացույցն են, որի շրջանակներում էլ հնարավոր դարձավ դրանց ձեռքբերումը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարությունը է տարածել՝ հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ ասված է հետևյալը.
«Ցավոք, մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի փորձերին՝ հրաժարվելու տարածաշրջանում խաղաղության պահպանման սեփական պարտավորություններից և իրեն իրավունք վերապահելու՝ պատերազմ սանձազերծել, ինչպես նաև խափանելու նշված համաձայնագրերի գործողությունը, որոնք ընկած են խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում։ Սակայն, նմանատիպ փորձերը մշտապես հանդիպել են միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքին։
2016 թվականին, ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր պատերազմի սանձազերծման և 1994 թ. մայիսի 12-ի Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու պաշտոնական Բաքվի փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ արեցին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորություններին՝ դրանով իսկ ճանաչելով 1994-1995 թթ. վերոնշյալ համաձայնագրերի պարտադիր բնույթը։
Ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ուղղակի զինված ագրեսիայի և իրավիճակի հետագա միտումնավոր սրման ֆոնին ավելի արդիական է դառնում խաղաղ գործընթացի անդառնալիությունը ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Հուլիսի 12-ի լարվածության սրումը ևս մեկ հիշեցում է հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականության մասին:
Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին:
Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT