Երևան
12 °C
ԱՄՆ-ի 6 քաղաքների քաղաքապետները պահանջել են, որ Կոնգրեսը ընդունի օրենք, որով նախագահ Թրամփին արգելում են լրացուցիչ ոստիկանական ուժեր ուղարկել նահանգներ ՝ այնտեղ անկարգությունները ճնշելու համար, եթե չկա իրենց համաձայնությունը: Հանգստյան օրերին ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի նոր ալիքը Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում ստիպեց նրանց դիմել այս քայլին՝ երկրի նախագահի լիազորությունները սահմանափակելու պահանջով:
Քաղաքապետների խոսքով, ցուցարարները միայն իրացնում են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքները՝ խաղաղ ցույցեր անցկացնելով, մինչդեռ դաշնային իշխանությունների կողմից բողոքի ցույցերը բռնի կերպով ճնշելու փորձերը սադրում են ցուցարարներին ու պատճառ են դառնում բռնարարքների բռնկման: Իրենց հայտարարության մեջ նաեւ նշել են, որ ամերիկացիները բողոք են արտահայտում Ջորջ Ֆլոյդի, Բրենի Թեյլորի, Ահմաուդ Էրբերի սպանությունների դեմ: Հայտարարությունը ստորագրել են Չիկագոյի, Սիեթլի, Փորթլենդի, Ալբուկերկեի, Քանզաս-Սիթիի եւ Վաշինգտոնի քաղաքապետները: Նրանք հայտարարում են, որ ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի գործողությունները՝ ուղղված հատուկ ջոկատայինների օգնությամբ խաղաղ ցույցերը ճնշելու եւ մարդկանց իրավունքների սահմանափակման դեմ, անհանգստացնող են եւ չունեն վերը նշված քաղաքների իշխանությունների աջակցությունը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ դաշնային գործակալները ապօրինաբար են գործում, աշխատում են անպատժելիության մթնոլորտում եւ չեն հարգում օրենքը, ինչի կապակցությամբ էլ քաղաքապետները Կոնգրեսից պահանջում են Թրամփին արգելել նահանգներ ուղարկել լրացուցիչ ոստիկանական ուժեր՝ առանց տեղական իշխանությունների համաձայնության:
ԱՄՆ-ում ցույցերը շարունակվում են՝ արդեն նոր կոչերով: Մինչ այսօր ցուցարարները բողոքում էին ռասայական խտրականության, ոստիկանական բռնության դեմ, իսկ այսօր արդեն ներակայանում են Փորթլենդի ցուցարարներին աջակցություն հայտնող պաստառներով, որտեղ վերջերս ուժայինները բռնի ուժով ցուցարարներին հեռացրել էին խաղաղ հավաքի տարածքներից, ծեծի ենթարկել:
Օրեգոն նահանգում շարունակվում են ոստիկանական բախումները ցուցարարների հետ, կիրառվում է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, մինի-ռումբեր եւ բիրտ ուժով ձերբակալումներ: Ընդ որում, անհայտ ստորաբաժանման ծառայողները չեն լսում անգամ տեղական իշխանություններին: Օրինակ, նախորդ շաբաթ Փորթլենդում տուժել է նաեւ քաղաքապետ Թեդ Ուիլլերը՝ արցունքաբեր գազից: Նա դժգոհություն է հայտնել, որ ուժայինները, առանց քաղաքային իշխանությունների կարծիքն ու թույլտվությունը ստանալու, համայնքային տարածքում 2 մետրանոց պարիսպներ են տեղակայում՝ թույլ չտալով ցուցարարներին ազատ տեղաշարժվել քաղաքի փողոցներով:
Արդեն ստեղծվում են նոր շարժումներ, խաղաղ հավաքները վերածվում են պաշտպանական մարտերի: Արդեն կազմվել է «մայրերի պատ» (Wall of Moms), որի ժամանակ կանայք կենդանի պատ են կազմում ցուցարարների եւ ուժայինների միջեւ՝ փորձելով կանխել բախումները: Բացի այդ, կազմվել է նաեւ «վետերանների պատ» (Wall of Vets), որով էլ նախկին զինծառայողներն են փորձում պաշտպանել երիտասարդ ցուցարարներին:
Ի պատասխան 6 խոշոր քաղաքների քաղաքապետների դժգոհություններին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուժայինները փայլուն են աշխատում ու ինքը ավելացնելու է նրանց թիվը՝ այդպիսի ստորաբաժանումներ տեղակայելով Նյու-Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Բալթիմորում ու Օքլենդում, հիմնական առաջադրանքը լինելու է ցույցերի ցրումն ու բողոքի ակցիաների կանխումը:
Թվիթերի իր էջում թրամփը սպառնացել է Փորթլենդի ցուցարարներից յուրաքանչյուրին պատասխանատվության ենթարկել՝ մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:
Թրամփի գործողությունները, սակայն, հակառակ արդյունք են ունեցել: Այժմ արդեն, Փորթլենդի ցուցարարների պաշտպանության համար բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: 2 օրերի ընթացքում որոշ շրջաններում ցույցերը վերածվել են ոստիկանների հետ ծեծկռտուքի, դաշնային կառույցների հրկիզման փորձերի, ամբողջ երկրում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել:
Քենտուկի եւ Կոլորադո նահանգներում ցույցերի ժամանակ կրակոցներ են հնչել, փոխհրաձգության հետեւանքով մի քանի մարդ է վիրավորում ստացել: Տեհաս նահանգի Օստինե քաղաքում ցույցերի ժամանակ 28-ամյա քաղաքացի է սպանվել: Տեղի ոստիկանության տվյալներով, այդ երիտասարդը մշտապես մասնակցել է ցույցերին մայիսից սկսած եւ իր մոտ մշտապես ունեցել է օրինական գրանցված AK-47 ավտոմատ: Նա սպանվել է մեկ այլ ցուցարարի կողմից, որը քիչ ուշ հայտարարել է, թե ինքնապաշտպանվել է, քանի որ երիտասարդը սպառնացել է իրեն զենքով:
Կոլորադո նահանգի Ավրորո քաղաքում հանգստյան օրերին ցույցերի ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները կոտրել են շրջանային դատարանի ապակիները, այնուհետ՝ փորձել հրդեհել այն, այնուհետ փողոց են փակել: Սկսվել է վեճ վարորդների ու ցուցարարների միջեւ, որն ուղեկցվել է կրակոցներով, 2 մարդ վիրավորում է ստացել:
Քենտուկի նահանգում փողոցներ են դուրս եկել զինված սեւամորթներ, Լուիսվիլլ քաղաքում հրազենային վիրավորումներ են ստացել 3 սեւամորթներ՝ միմյանց օրինական գրանցված զենքերից:
Օրեգոն նահանգի Սիեթլ քաղաքում 47 ցուցարար է ձերբակալվել՝ ոստիկանների վրա հարձակման, հրկիզման փորձերի, կողոպուտների կազմակերպման մեղադրանքներով: 75 ցուցարար էլ ձերբակալվել է Օմահեում՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով:
Վիրջինյա նահանգի Ռիչմոնդ քաղաքում եւս ոստիկանությունը մասսայական ձերբակալումներ է իրականացրել՝ անկարգությունների հետեւանքով:
6 խոշոր քաղաքների քաղաքապետների հայտարարությանն արդեն իսկ աջակցություն են հայտնել մի շարք նահանգների նահանգապետներ եւ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներ:
Սպիտակ տանընից հայտարարել են, որ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր թեման լինելու է օրենքն ու օրինականությունը, որն էլ փորձում են հաստատել՝ ոստիկանական գործողություններով: Fox News-ի հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվելու ցույցերը կոշտ ձեւով ճնշելու տարբերակից եւ մտադիր է եւս 75 հազար հատուկ ջոկատային ուղարկել տարբեր նահանգներ:
Առայժմ Թրամփի ու նրա վարչակազմի որդեգրած քաղաքականությունը ցուցարարների նկատմամբ պսակվել է անհաջողությամբ: Բազմաթիվ հարցումների համաձայն, նախընտրական արշավի լիդերն առայժմ մնում է նախագահի թեկնածու, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT