Երևան
12 °C
ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին Վայոց ձորում ծեծի ենթարկելու գործը մակագրվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին:
Դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ նիստի օր դեռեւս նշանակված չէ:
Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երկու եղբայրներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանները: Վերջինիս եւ ինքնությունը դեռեւս չպարզված անձանց վերաբերյալ նախաքննությունը Քննչական կոմիտեում շարունակվում է, դատարանում է միայն Հարություն Գրիգորյանի վերաբերյալ գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ծեծի եւ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ կողմերի միջեւ վեճը եւ ծեծկռտուքը սկսվել է այն բանից, երբ Հարություն Գրիգորյանը Արա Մխիթարյանին եւ նրա ծառայակից ընկերներին ավտոմեքենայի միջից սեւեռուն հայացքով նայել է, եւ Մխիթարյանը ցանկացել է պարզել դրա նպատակը, որի ընթացքում էլ Գրիգորյանը փոխգնդապետին դիմել է «հը, արա»-ով, ինչի համար վերջինս նրանից պարզաբանում է պահանջել:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում՝ եղբոր՝ Զավեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնածող ծանր վնաս, ինչպես նաեւ ծեծի է ենթարկել Լեւոն Հարությունյանին:
Այսպես. 2019թ. սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանն իր զինակից ընկերներ Մխիթար Մելքոնյանի, Լեւոն Հարությունյանի, ժորա Բաղդասարյանի, ինչպես նաեւ մի քանի այլ անձանց հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում տեղակայված զորամասին կից ռեստորան՝ հաց ուտելու, որի ընթացքում նրանք օգտագործել են օղի: Դեռ խնջույքը չավարտած՝ Արա Մխիթարյանը դուրս է եկել ռեստորանից եւ գնացել «Լճակ» ռեստորանային համալիր՝ խնջույքը շարունակելու: ժամը 22:00-ի սահմաններում Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը, ժորա Բաղդասարյանը, վերջինիս պատկանող ավտոմեքենայով «Լճակ» ռեստորանային համալիրից վերցնելով Արա Մխիթարյանին՝ գնացել են վերջինիս՝ Եղեգնաձոր քաղաքի բնակության վայր՝ նրան տուն ճանապարհելու, եւ կանգնած զրուցել են նշված շենքի բակում:
ժամը 23:30-ի սահմաններում Հարություն Գրիգորյանն իրեն պատկանող ավտոմեքենայով ժամանել է իր բնակության վայր, որտեղ նկատելով հարակից շենքի բակում կանգնած, իրար հետ բարձրաձայն զրուցող զինվորական համազգեստով վերը նշված չորս անձանց՝ իջեցրել է մեքենայի պատուհանի ապակին եւ սեւեռուն հայացքով նայել նրանց ուղղությամբ, որից հետո ավտոմեքենան կայանել է շենքի առաջին մուտքի աստիճանահարթակի մոտ: Մինչ Հարություն Գրիգորյանի կողմից ավտոմեքենայից իջնելը իրենց նման կերպ նայելու պատճառը պարզելու նպատակով Հարություն Գրիգորյանի ավտոմեքենային է մոտեցել Արա Մխիթարյանը: Ավտոմեքենայից դուրս գալով եւ նկատելով Արա Մխիթարյանին իր ավտոմեքենայի մոտ կանգնած՝ Հարություն Գրիգորյանն իր անձի առավելությունը ցույց տալու նպատակով, անտեսելով զինվորականի համազգեստը՝ նրան դիմել է «Հը, արա» արտահայտությամբ: Նշված արհամարհական արտահայտության պարզաբանման նպատակով սկսված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Հարություն Գրիգորյանը եւ Արա Մխիթարյանը սկսել են քաշքշել միմյանց, իրար հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Վիճաբանությունը դադարեցնելու եւ իրենց զինակցին տուն ուղեկցելու նպատակով նրանց են մոտեցել Լեւոն Հարությունյանը և Մխիթար Մելքոնյանը, փորձել հետ պահել Արա Մխիթարյանին, սակայն վերջինս չի ենթարկվել նրանց պահանջներին, պնդել է, որ պարզաբանում ստանա Հարություն Գրիգորյանից իրեն «արա»-ով դիմելու համար: Հարություն Գրիգորյանը, շարունակելով Արա Մխիթարյանի հետ վիճաբանությունը, մտել է իր տան շքամուտք, բարձրացել աստիճաններով վերև, իսկ զինվորականները հետևել են նրան: Այդ ընթացքում Հարություն Գրիգորյանը զանգահարել է իր ընկերներին, այդ թվում՝ եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, եւ հայտնելով կատարվածի մասին՝ կանչել հիշյալ շենքի բակ:
Որոշ ժամանակ անց մի քանի ավտոմեքենաներով շենքի բակ են եկել Հարություն Գրիգորյանի ընկերները եւ եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որից հետո Հարություն Գրիգորյանը եւ նշված չորս զինվորականները շքամուտքից դուրս են եկել շենքի բակ, որտեղ նրանց ընդառաջ են գնացել Հարություն Գրիգորյանի կանչով այնտեղ հասած ընկերները և եղբայրը: Արա Մխիթարյանը Լևոն Հարությունյանի, ժորա Բաղդասարյանի և Մխիթար Մելքոնյանի խնդրանքով հեռու է կանգնել շենքի բակ ժամանած տղաների խմբից, իսկ նրա հիշյալ զինակից-ընկերները զրույցի են բռնվել Հարություն Գրիգորյանի ընկերների հետ, որին ներկա է եղել նաև Հարություն Գրիգորյանն ու նրա եղբայրը:
Բակում գտնվելու ընթացքում Հարություն Գրիգորյանը անսպասելի մոտեցել է միայնակ եւ հանգիստ կանգնած Արա Մխիթարյանին եւ դիտավորությամբ, բռունցքով մեկ անգամ հարվածել է Արա Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո Հարություն Գրիգորյանը, Զավեն Գրիգորյանը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Արա Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին, ինչպես նաև իր մարմնով Արա Մխիթարյանին հարվածներից պաշտպանելու համար նրա վրա կռացած Լեւոն Հարությունյանի մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում Արա Մխիթարյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ Լևոն Հարությունյանին ծեծի ենթարկելու հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դեպքից հետո ժամանած շտապ օգնության անձնակազմը Արա Մխիթարյանին տեղափոխել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ 2019թ. սեպտեմբերի 18-ին Արա Մխիթարյանն ընդունվել է ՀՀ ՊՆ զորամաս, վիրահատվել և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:
Նշենք նաեւ, որ գործով ականատես վկաներ Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, ինչը պնդել են նաեւ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ, սակայն Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել: Այնուամենայնիվ, միջադեպից հետո մարզպետը հրաժարական է տվել: Իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը արդեն նախկին մարզպետի օգնականն է:
Ինչ վերաբերում է նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, վերջինս մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Մոտ 6 ամսվա կալանքից հետո՝ 2020 թվականի մարտ ամսին, նա ազատ էր արձակվել 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT