Երևան
12 °C
«Սիրելի՛ ընկերներ, ես արդեն տանն եմ շարունակում կորոնավիրուսի՝ անվերջ թվացող բուժումը, համեմատաբար լավ եմ. չնայած սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս»:
Այս մասին ֆեյսբքուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ ներկայացնելով իր բուժման ընթացքի մասին մանրամասներ.
«Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ վիճակում կլինեի, եթե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի գերհոգատար ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմը արագ չգործեր եւ ոտքի չկանգնեցներ, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, թե ինչ դժոխային ցավերի միջով են անցնում ծանր հիվանդները, երբ իմ վիճակը գնահատվում էր միջին ծանրության, բայց այդքանն էլ արդեն իսկ անտանելի էր։
Հիվանդանոցում ես միայն լիարժեքորեն հասկանում ու գնահատում բժիշկների նվիրումն ու անմնացորդ աշխատանքի ծավալը։ Խոնարհվում եմ բոլոր բուժաշխատողների առաջ, որոնք գերհոգնած ու գերծանրաբեռնված այս օրերին շարունակում են նվիրված աշխատել, հոգատարությամբ ու ջերմությամբ բուժել ու սփոփել հիվանդներին՝ չնայած հենց իրենք շատ-շատերից առավել հոգածության կարիք ունեն։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Mher Davidyants-ին, 1-ին բաժանմունքի ղեկավար Arshak Ghazaryan-ին՝ այս ողջ ամիսներին իրականացրած պրոֆեսիոնալ աշխատանքի եւ նվիրումի համար, երախտապարտ եմ ողջ բուժանձնակազմին՝ կորոնավիրուսի ճիրաններից ինձ հնարավորինս անվնաս ազատելու եւ կյանք վերադարձնելու համար։
Բոլորիդ խնդրում եմ զգույշ լինել, երբեք չգիտեք, թե ինչ դրսեւորումներ կունենա այս չարիքը ձեր օրգանիզմում, ես չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետեւանքներն անկանխատեսելի էին։
Հ.Գ. Մղձավանջային սարսափելի ցավերի մեջ գտնվող հիվանդների համար ամենատհաճ բանը, որ կարող է լինել հիվանդանոցի մոտակայքում, հրավառություններն են, համակեցության տարրական կանոնների ու մարդկային նվազագույն ապրումակցման բացակայության այս մթնոլորտն իսկապես անտանելի է ու ցավալի... (հրավառությունների մասով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել եմ՝ շատ խիստ կարգավորումներով)։
Բայց մղձավանջը չէր ավարտվում միայն երեկոյան հրավառություններով. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում ինչ-որ մեկը որոշել էր աքլոր պահել..., եւ կորոնավիրուսի ցավերից, անքնությունից ուժասպառ լուսադեմերը խաթարվում էին աքլորականչով, թվում է ծիծաղելի, բայց, հավատացեք, երբ ցավերի մեջ ես ողջ գիշեր եւ լուսադեմին միայն մի փոքր կարողանում ես քնել, աքլորականչը դառնում է հերթական մղձավանջը...
Մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը հենց միմյանց նկատմամբ հոգածության պակասն է, բացառապես սեփական հարմարավետության ապահովումը մյուսների հաշվին դարձել է «լավ տղա» լինելու չափանիշ, եսակենտրոնությունը ամենալուրջ խնդիրն է, որ ճգնաժամային այս իրավիճակներում ակնհայտ է դառնում։ Մենք նաեւ, որպես հանրույթ, առողջանալու եւ վերափոխվելու կարիք ունենք։
Առո՛ղջ եղեք, պահպանե՛ք կանոններն ու մի փոքր հոգացե՛ք մյուսների մասին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը
Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում
Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով
Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT