Թրամփն առաջարկում է հետաձգել նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առաջարկել է հետաձգել նոյեմբերին երկրում սպասվող նախագահական ընտրությունները: Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում:

Առաջարկը նախագահն հիմնավորել է կորոնավիրուսի համավարակի հանգամանքով, որի պատճառով ստիպված են լինելու երկրի մեծ մասում կատարել փոստային քվեարկություն:

«2020 թվականի քվեարկությունը լինելու է պատմության մեջ ամենասխալն ու մեքենայություններով լին: Այն լինելու է ԱՄՆ-ի ամոթը»,-գրել է նա՝ հավելելով, որ քվեարկությունըն անհրաժեշտ է կազմակերպել բաց ու թափանցիկ, հենց դրա համար էլ հարկավոր է տեղափոխել քվեարկության օրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցության եւ նրա թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշը հնարավոր է այս տարի լինի նախորդ ընտրությունների համեմատությամբ երբեւէ եղած ռեկորդային ցածր վարկանիշը:

ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, երկրում նախագահական ընտրությունների ժամկետը փոփոխել կարող է միայն Կոնգրեսը: Դաշնային օրենքի միաժամանակ 3 կետեր էլ սահմանում են, որ Միացյալ նահանգներում ընտրությունները պետք է անցկացվեն հստակ նախանշված ժամկետում, որը սահմանվում է նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը: Այս դրույթը փոփոխության չի ենթարկվել անգամ Կոնգրեսի կողմից՝ սկսած 1845 թվականից:

Ստեղծված իրավիճակում, եթե նախագահական ընտրությունների արդյունքները ապահովող ընտրողների կոլեգիան չքվեարկի նշանակված ամսաթվին ընտրություններ անցկացնելու համար, Թրամփի պաշտոնավարման ժամկետը իրավաբանորեն լրացած կհամարվի 2021 թվականի հունվարի 20-ին:

Մինչ ընտրությունների մասին հստակ որոշման կայացումը, դեմոկրատականները խոսում են ընտրություններում օտարերկրյա միջամտության մասին, իսկ փոստային տարբերակով քվեարկության դեպքում, ըստ Թրամփի, ցանկացած օտար երկիր կկարողանա միջամտել ընտրություններին: ԱՄՆ-ի նախագահը նախկինում բազմիցս հանդես է եկել փոստային քվեարկությանը դեմ լինելու մասին պնդումներով՝ նշելով այդ ընտրությունների մի շարք վատ կողմեր:

ԱՄՆ-ի մի քանի նահանգներ արդեն իսկ հայտարարել են, որ պարզեցրել են քվեարկությունների ընթացքը՝ ներառելով փոստային քվեարկության տարբերակ, որոշումը կապված է եղել կորոնավիրուսի համաճարակի հետ: 6 նահանգներում քվեարկությունն ամբողջությամբ անցկացվելու է փոստային տարբերակով: Այդ նահանգներն են Կալիֆորնիան, Յուտան, Հավայը, Կոլորադոն, Օրեգոնն ու Վաշինգտոնը, մի շարք այլ նահանգներ էլ պատրաստվում են անցնել շուտով փոստային քվեարկության տարբերակին: Այն նահանգներում, որտեղ արդեն հստակ վճռել են ընտրություններն անցկացնել հեռահար տարբերակով, փոստային բաժանմունքները բոլոր գրանցված թեկնածուներին կուղարկեն քվեաթերթիկները փոստարկղերով, կամ էլ փոստատարները դրանք կհասցնեն բոլոր հասցներով: Առկա եղանակով քվեարկության մասնակցել եւս հնարավոր կլինի, բայց առանձին դեպքերում միայն՝ խիստ անհրաժեշտության դեպքում:

Հարցումներն ու հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ փոստային քվեարկության տարբերակն այնքան էլ ընունելի չէ ամերիկացի ընտրողների շրջանում:

Թրամփի թվիթերյան գրառումը՝ ընտրությունների օրը հետաձգելու առաջարկի մասին, ըստ փորձագետների, բուռն քաղաքական քննարկումների թեմա է դառնալու, մանավանդ՝ Թրամփի հավանական պարտության մասին շշուկների համատեքստում: Բացի այդ, առանց Կոնգրեսի հավանության Թրամփը չի կարողանա կյանքի կոչել իր առաջարկը, մինչդեռ այնտեղ գերակշռում են դեմոկրատները, որոնք կարող են չհամաձայնել տեղափոխել ընտրությունների օրը՝ վստահ լինելով գործող նախագահի պարտության հանգամանքի վրա: Արդեն մի շարք կոնգրեսականներ դեմ են  հանդես  եկել ժամկետների փոփոխությանը:

Որոշ քաղաքական դեմքեր էլ հասցրել են կարծիք  հայտնել, որ այս գրառմամբ նոր քննարկումների տեղիք տալով, Թրամփը փորձում է շեղել ամերիկացիների ուշադրությունը՝ տնտեսական ցուցանիշների փլուզվող թվերից, որոնք արդեն իսկ հրապարակվել են երրրորդ եռամսյակի համար ու այնքան էլ հուսադրող չեն: ԱՄՆ-ի նախագահը հույս ուներ, որ տնտեսական աճը կամրապնդեր իր քաղաքական թիմի դիրքերը, սակայն այդպես չեղավ: Մյուս կողմից էլ, որոշ փորձագետներ կարծում են, որ փոստային քվեարկության բացասական կողմերի մասին խոսելով Թրամփը փորձում է հետագայի համար արդարացում փնտրել՝ հավանական պարտության դեպքում, քանի որ կա կարծիք, որ ընտրությունները հետաձգելու առաջարկ չէր անի իր ուժերի վրա վստահ թեկնածուն:

Ընտրությունների հետաձգմանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի դաշնային ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլեն Վայնթրաուբը: Նա նշել է, որ ընտրությունները հետաձգելու իրավունք նախագահը չունի, փոխարենը՝ կարող է մտածել ընտրությունների ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ՝ կորոնավիրուսի պայմաններում դրա անվտանգ ընթացքն ապահովելու համար:

Միացյալ Նահանգներն այս պահին էլ շարունակում է առաջատար մնալ աշխարհի բոլոր պետությունների կորոնավիրուսով վարակակիրների եւ դրա հետեւանքով գրանցված մահացությունների շարքում: Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական համալսարանի տվյալներով, երկրում արդեն գրանցվել է վարակման 4,4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 150,7 հազար մարդ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3177 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք