Երևան
12 °C
Պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու գործով ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերով բացատրության հրավիրված այդ կառույցի երբեմնի տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո հերթական անգամ «սպառնաց» «քաղաքական ակտիվ գործողություններով»:
Այդ համատեքստում նա չբացառեց հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը այն նույն Քոչարյանի ու Սարգսյանի մասի՞ն է, որոնց ինքը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ, Վանեցյանը արձագանքեց, թե հարցը տեղին չէ. «Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»:
Ինչպես հայտնի է՝ քաղաքական գործընթացներով օրերս «սպառնացել» էր նաեւ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ընդամենը վերջերս 4 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանը:
«5-րդ ալիք», «Հ2» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ չբացառելով ճանապարհներ փակելու միջոցով զանգվածային ճնշումները:
Թե ինչ տենդենցի մասին է վկայում քրեական հետապնդման ենթարկվողների այս քաղաքական սպառնալիքները՝ այդ հարցին ՀԺ-ի հետ զրույցում պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
- Պարոն Ենգիբարյան, Արթուր Վանեցյանն այսօր հայտարարում էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով դադարեցնել իր քաղաղաքական գործունեությունը: Թեեւ վերջին շրջանում քաղաքական որեւէ ակնհայտ գործունեություն չկա, բայց ամեն դեպքում ըստ ձեզ այդքան վտանգավո՞ր է Վանեցյանի գործունեությունը:
-Նախ, մեր երկրում քաղաքական հետապնդում որեւէ մեկի նկատմամբ չի կարող լինել: Ով- ով, բայց մեր քաղաքական ուժը շատ լավ հասկանում է քաղաքական ազատությունների կարեւորությունը: Հետեւաբար բացառում եմ, որ որեւէ քաղաքական հետապնդում կլինի: Երկրորդ, կարծես թե մեր երկրում հեղափոխությունից հետո արատավոր ավանդույթ է ձեւավորվել. այն մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք պոտենցյալ քրեական հետապնդման շեմին են կանգնած, սկսում են բուռն քաղաքական գործունեությամբ զբաղվել, որպեսզի հետո կարողանան քաղաքական հետապնդման պատրվակով ինչ-ինչ ազատություն ներ ստանալ: Մեր երկրում դատարանները անկախ են, ինչի մասին բազմիցս համոզվել ենք, իշխող ուժի կողմից նրանց գործունեությունը չի ուղղորդվում, հետեւաբար քաղաքական հետապնդման մասին խոսելն անիմաստ է:
- Վանեցյանը սպառնում է առաջիկայում շատ ակտիվ գործողություններով. այդ մասին նախօրեին խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց հայտարարությունների այս սինխրոն բնույթը:
-Չեմ բացառում, որ կապեր կարող են լինել, բայց այդպիսի տեղեկություն էլ չունեմ: Մենք բոլորի քաղաքական գործունեությունը ողջունում ենք եւ երաշխավորում ենք իրենց գործունեության ազատությունը: Բոլորն էլ իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, միայն էդ իմ ասած արատավոր երեւույթը, որ թվացյալ քաղաքական գործունեությունը պիտի ազատի քրեական հետապնդումից՝ դա եւս բացառվում է:
- Դա նաեւ Ռոբերտ Քոչարյանի՞ն է վերաբերում:
- Նա դեռ 2 տարի առաջ քննչական ծառայությունների հրավերով ժամանեց Հայաստան եւ հենց առաջին հարցազրույցով տվեց ուղերձ, որ զբաղվելու է քաղաքականությամբ: Հարց է ծագում՝ եթե պարոն Քոչարյանը Հայաստանի ներքին քաղաքական գործընացներով այդքան հետաքրքրված էր, ինչո՞ւ 10 տարվա ընթացքում Հայաստանում չէր: Եթե մեր երկրում քաղաքական կարիերան շարունակելու ցանկություն ունենար, մինչ այդ էլ կգար Հայաստան կամ գոնե տարին մեկ մի հատ հարցազրույց կտար: Բայց հենց քրեական հետապնդումը սկսվեց, սկսվեցին իր քաղաքական հավակնությունները: Շատ դժվար չի կռահել, որ դրանք ընդամենը պատրվակ են կամ շղարշ քրեական հետապնդումից խուսափելու համար:
- Երեւի տեղյակ եք, որ իշխանության հասցեին հնչում են մեղադրանքներ, որ Քոչարյանը բանտից ազատվեց գրավով եւ հիմա ազատորեն ոչ միայն հարցազրույցներ է տալիս, այլեւ սպառնում ինչ-որ հեղափոխական գործողություններով: Տեսնո՞ւմ եք այդտեղ իշխանության մեղքը:
- Գիտեք, մեր քաղաքացիները շատ են նյարդայնանում դատական համակարգի գործունեությունից, բայց մեզ համար առաջին օրվանից սկզբունքային է եղել որեւէ ձեւով չմիջամտել դատական իշխանության գործունեությանը: Ես հասկանում եմ՝ դա հաճախ մեզ էլ կարող է նյարդայնացնել, բայց դա հենց առաջին ապացույցն է նրա, որ դատարանները ազատ են գոնե քաղաքական իշխանությունից: Այս քաղաքականությունը ապագային միտված է, այսինքն եթե էսօր ժողովրդահաճո քայլերի գնանք, սկսեն մեկ-երկու զանգ կատարել դատարաններ, մենք շատ արագ կվերածվենք նախկին իշխանության նման մի խմբի:
- Կան նման մեկնաբանություններ՝ մենք հեղափոխություն արեցինք, որ էսօր ամեն անկյունից լսենք Քոչարյանի հոխորտանքը եւ նյարդայնանա՞նք:
- Շատ լավ հասկանում եմ մարդկանց, բայց մեզ համար երկարաժամկետ առումով պետության հավասարակշռության եւ զսպումների մեխանիզմը ներդնելը շատ ավելի կարեւոր է: Ու մենք պետք է երաշխավորենք նաեւ մարդկանց խոսքի ազատությունը՝ լինի դա Քոչարյանը կամ որեւէ մեկ այլ պաշտոնյա: Բայց նորից կրկնեմ, որ քրեական հետապնդումները քաղաքական շղարշով ծածկելը անհնար է լինելու:
- Եթե փորձենք Քոչարյանի հայտարարությանը զուտ բովանդակային մակարդակով անդրադառնալ. նա ասում է՝ «բոլորը ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն փոխվելու եւ իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային, զանգվածային ճնշումների միջոցով կարելի է գնալ»: Ըստ էության ակնարկում է նաեւ Մայդանի իրականացում կամ 2018-ի հեղափոխության կրկնություն: Որքանո՞վ եք ռեալ համարում նման գործողությունները Քոչարյանի կամ մյուսների կողմից:
- Դա բացարձակ անիրատեսական հայտարարություն է, որովհետեւ բոլոր հետազոտություններով մեր երկրում նման պահանջարկ չկա: Երեւի նման հայտարարություն անողը հույս ունի, որ հիմա երկրում արտակարգ դրության ընթացքում հնարավոր չի դա անել, մտածում է, որ մինչ արտակարգ դրության ավարտը կփակվի թեման, կմոռացվի, բայց արտակարգ դրությունը կանցնի ու մենք կտեսնենք՝ քանի հոգի կհավաքվի իրենց շուրջ:
- Ըստ ձեզ քանի՞ հոգի կհավաքվի:
- Ես կարծում եմ, որ դա հնարավոր կլինի հիշողությունով հաշվել:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Այսինքն այնքան քիչ, որ հնարավոր կլինի հիշել, թե ովքեր էին հավաքվել:
- Այսինքն մատների վրա հաշվելու չա՞փ:
- Չէ, մատների վրայից մի քիչ ավել, բայց շատ չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT