Երևան
12 °C
Հայաստանի բանկային պամտության մեջ առաջին անգամ հայկական բանկի պարտատոմսերը ցուցակվել են Ռուսաստանում: Յունիբանկի 10-րդ թողարկման 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում: Պարտատոմսերով առևտուրը կսկսվի ս.թ. օգոստոսի 4-ից (ISIN – AMUNIBB2AER2):
Յունիբանկը Ռուսաստանում ցուցակման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ռուսաստանյան ներդրողների մեծ հետաքրքրությունը բանկի դոլարային պարտատոմսերի նկատմամբ: Մոսկվայի բորսայում երկրորդային ցուցակումը հնարավորություն կտա ռուսաստանյան ներդրողներին ձեռքբերել հայաստանյան բանկի կողմից թողարկված պարտատոմսեր պարզեցված ընթացակարգով՝ առանց Հայաստանում բանկային կամ արժեթղթերի հաշիվներ բացելու: Անհրաժեշտ է պարզապես հաշիվ ունենալ ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում կամ վերջինիս պահառուներից մեկի մոտ:
«Մոսկվայի բորսան ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները ԵԱՏՄ երկրների շուկայի մասնակիցների հետ՝ հաստատելով տարածաշրջանային ներդրումային կենտրոնի իր կարգավիճակը: Մոսկվայի բորսայում շրջանառվող արժեթղթերի թվում են Բելառուսի պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ղազախական թողարկողների արժեթղթերը: Երկրորդային ցուցակման շնորհիվ Յունիբանկը ռուսական ներդրողներին կներկայացնի իր արժեթղթերը, ինչը կարող է հետագայում հնարավորություն տալ իրականացնել նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում: Ներդրողները, իրենց հերթին, ստանում են նոր արժութային գործիք և հնարավորություն են ունենում կատարել ներդրումների դիվերսիֆիկացում», - ասաց Մոսկվայի բորսայի թողարկողների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննա Վասիլենկոն:
Պարտատոմսերի առաջնային ցուցակումը կատարվել էր Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX): Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի ազդագիրը և թողարկման ավելի մանրամասն պայմանները հրապարակված են այստեղ:
«Մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների լայն շրջանակի մոտ նաև Հայաստանից դուրս: Այս գործիքը հիանալի տարբերակ է ցածր ռիսկայնությամբ ներդրումների համար: Յունիբանկը նախաձեռնել է այս նախագիծը, և Ռուսաստանի և Հայաստանի բորսաների հետ համատեղ մեծ աշխատանք է կատարել՝ դրանով իսկ ընդլայնելով կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները: Վստահ ենք, որ մեր պարտատոմսերը բավարարում են ռուսաստանյան ներդրողների պահանջներին և այս շահավետ առաջարկից կօգտվեն մեծ թվով գնորդներ, որոնք ցանկանում են պահպանել և մեծացնել իրենց կապիտալը: Չէ որ Յունիբանկի պարտատոմսերը եկամտաբեր են, ապահով և ունեն բարձր լիկվիդայնություն», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Կարևորելով Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկվայի ֆոնդային բորսայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց. «Սա պատմական իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը ցուցակվում են նաև արտասահմանյան բորսայում։ Եվրասիական տնտեսական միությունում 2025թ․ նախատեսվող միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն ընդառաջ Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կապիտալի շուկայի շահագրգիռ մասնակիցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ստեղծել են հնարավորություն՝ մեծացնելու թողարկող ընկերությունների միջազգային ճանաչումը, արժեթղթերի շրջանառությունը, փոխցուցակման (cross listing) միջոցով ներգրավելու ներդրումներ ռուսական շուկայից։ Հուսով ենք, որ այս հնարավորությունից կօգտվեն Հայաստանի ֆոնդային բորսայի մյուս անդամները նույնպես»։
Յունիբանկի պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերի առքուվաճառքի գնանշմամբ զբաղվելու է GX2 միջազգային խմբի կազմում ընդգրկված «Ջի Էքս Թու Ինվեստ» (GX2 Invest) ընկերությունը:
«Ռուսաստանյան շուկայում մանրածախ ներդրողներին հասանելի բարձր եկամտաբերությամբ դոլարային պարտատոսմերը շատ քիչ են: Այժմ ռուսաստանյան ներդրողների մեծ մասը կարող է գնել և վաճառել Յունիբանկի պարտատոմսերը Մոսկվայի բորսայում՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է ընդամենը 100 դոլար: Մենք շատ ուրախ ենք, որ Յունիբանկը, լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը, վստահել է մեզ իր պարտատոմսերի գնանշումը», - նշեց «Ջի Էքս Թու Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Կիրիյան:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետաքրքրությունն այս ներդրումայն գործիքի նկատմամբ պայմանավորված է նաև Յունիբանկի բարձր հեղինակությամբ: Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին Յունիբանկի հաճախորդ է: Բանկը հանդիսանում է մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը: POS-վարկերի քանակով 2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջատար դիրք:
Յունիբանկն առաջինը Հայաստանում 2015թ.-ին անցկացրեց IPO և տեղաբաշխեց իր արժեթղթերը հայաստանյան բորսայում: Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշ, կանխատեսումը` կայուն: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 51 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո Հայաստանի տարբեր քաղաքներում: Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են՝ մանրածախ բիզնեսը, ՓՄՁ-ներին աջակցությունը և private banking-ը: Unibank Privé-ն արժանացել է SPEAR'S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում լավագույն սպասարկման համար:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.unibank.am
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT