Երեւանի N196 դպրոցը ստիպված կլինի օրական 65 հազար դրամի դիմակ ձեռք բերել. տնօրենը՝ դասերը վերսկսելու ուղեցույցի մասին

Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի կարծիքով՝ դասասենյակներում երեխաներին պարտադրելը, որ դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում դիմակ կրեն, տեղից չշարժվեն, գրեթե անհնար է լինելու: Նա ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը լավն է որակում, սակայն պնդում, որ առկա մի շարք կետեր դպրոցները չեն կարողանալու 100 տոկոսով իրականացնել եւ թերանալու են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից օրերս հրապարակվել է COVID-19-ի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը, որը քննադատությունների տեղիք է տվել: Շատերին բարկացրել է այն, որ դասերի ողջ ընթացքում աշակերտները պարտավոր են դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, ընդմիջումներին դասասենյակից դուրս չգալ եւ այլն:

Անուշ Նավասարդյանի հետ մեր զրույցն այդ թեմայով է:

- Տիկին Նավասարդյան, դասերի վերսկսման ուղեցույցը բուռն քննարկումների առիթ դարձավ: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ: Նման կանոններով դասերն իրականացնելը հնարավոր համարո՞ւմ եք:

- Ուղեցույցն իսկապես լուրջ քննարկման առիթ դարձավ, քանի որ մի քանի խնդիր է առաջ բերում: Իմ կարծիքով՝ այս պահին մշակվել է առավելագույն հնարավոր իրագործվող ուղեցույցը, սակայն այլ բան է տեսականորեն մշակել հնարավորինս անվտանգ դասընթաց, մեկ այլ բան՝ դրա իրականացումը: Պայմանավորված դպրոցների հզորությամբ, մասնագետների առկայությամբ, աշակերտների թվով՝ դպրոցներում տարբեր կերպ կիրականացվեն դասընթացները, ու խնդիրները տարբեր կլինեն: Գրեթե անիրականանալի է դասասենյակներում աշակերտների դիմակների կրումը, հատկապես տարրական դասարաններում, որովհետեւ երեխան ընկալում է ուսուցչին նաեւ շուրթերով, ժեստերով եւ հետո պարզապես անհարմարության իմաստով հնարավոր չի լինելու: Ավելին՝ մի քիչ ավելի վտանգ է իրենից ներկայացնելու այն իմաստով, որ երեխան դիմակը գցելու է, կեղտոտ ձեռքերով վերցնելու, այդ ընթացքում աչքերն է տրորելու:

- Դպրոցականները չպետք է գնան գրատախտակի մոտ, դուրս գան դասասենյակից, սա, ըստ Ձեզ, իրատեսակա՞ն է:

- Դա որեւէ կերպ իրատեսական չէ: Յուրաքանչյուր մասնագետ կփաստի, որ որքան էլ ապահովենք անվտանգությունը, սանիտարահիգիենիկ պայմանները, 100 %-ով այդ ամենը վերահսկելն անհնարին է, որովհետեւ երեխաներ են: Ուղեցույցում ասվում է, եթե դասարանում լինի կորոնավիրուսով վարակված անձ, դասարանը կթեստավորվի, եթե հայտնաբերվի նման դեպք, 14 օրով այդ դասարանի աշակերտները կբացակայեն, բայց չէ՞, որ դպրոցներում սովորում են նույն ընտանիքներից քույրեր, եղբայրներ: Ուղեցույցը բարի կամքի դրսեւորում է ստացվում, բայց չեմ ասում, որ ավելի լավը հնարավոր է ստեղծել: Պարզապես հավատալ, որ մենք կկարողանանք  պլանավորվածի համաձայն շարժվել, միամտություն կլինի:

Եթե աշակերտները կարգը խախտեն ի՞նչ է լինելու, տուգանվելո՞ւ են:

- Իհարկե ոչ: Ուսուցչի գործը մի փոքր բարդանում է. ոչ միայն պետք է կենտրոնանա դաս տալու, այլեւ հետեւի՝ արդյո՞ք  մեկը դիմակին կամ աչքերին ձեռք տվեց, ձեռքը տարավ բերանը: Դպրոցում աշխատողը կհասկանա՝ ինչ բարդ է այդ ամենն իրագործելը: Հնարավորինս կարվի. ուսուցիչը շատ հզոր կերպար է, դրա ապացույցը հեռավար դասերն էին:

Դիմակն իջեցնելու համար երեխային երկո՞ւս էլ չեն նշանակելու, ինչի մտավախությունն ունեն տարբեր ծնողներ:

- Չէ, չի կարող այդպես լինել: Ուսուցիչը պետք է բարկանա, համոզի: Արդեն ուսուցիչներին տրվել է հանձնարարություն անվտանգության կանոնների մասին խոսել ամեն օր դասի ժամանակ: Այս պահին բավական է Դավթաշենի յուրաքանչյուր շենքից նայել բակ ու տեսնել, թե քանի երեխա է խաղում առանց դիմակի ու հասկանալ՝ ինչ մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում ուսուցչի ուսերին, որ կարողանա հետեւել այս ամենին:

- Ուսուցիչներն այս պայմաններով եւ ամբողջ օրը դիմակով պատրա՞ստ են աշխատել:

- Կարծում եմ՝ ուղեցույցը որոշակի շտկումներ կունենա, օրինակ՝ հնարավորության դեպքում դիմակը փոխարինել դիմավահանով: Ուսուցիչը պատրաստ է, այս պահին էլ նրանք տարբեր գործերի համար գալիս են դպրոց, բոլորը դիմակով են, պահպանում են կանոնները: Նրանք պատրաստակամություն են հայտնում՝ ինչ ձեւով էլ լինի, դասի գալ: Ամեն դեպքում, եթե ընտրում ենք առկա՞ ուսուցում, թե՞ հեռավար, բնականաբար սա ավելի ընդունելի տարբերակ է, քանի որ մասնավորապես առաջին դասարանում հնարավոր չէ հեռավար կրթություն իրականացնել, երբ դեռ ուսուցիչը աշակերտին, նա էլ ուսուցչին չի ճանաչում:

- Ձեր դպրոցում կա՞ն ուսուցիչներ, որոնք հրաժարվել են այս պայմաններում դասի գալուց՝ հաշվի առնելով, որ ուղեցույցը ռիսկի խմբերին այդ հնարավորությունը տալիս է:

- Այս պահին նման ուսոuցիչներ չկան, ունենք քրոնիկ հիվանդություն ունեցողներ, որոնք պատրաստ են գալ, բայց ռիսկային գոտում են: Ուղեցույցում գրված է, որ ռիսկային գոտում գտնվող կամ քրոնիկ հիվանդություն ունեցողը կարող է նաեւ հրաժարվել դասի գնալուց: Այստեղ էլ է խնդիր առաջանում. դպրոցը պետք է վճարի չաշխատող ուսուցչին եւ նրան փոխարինողին: Նշվում է, որ ուսուցիչը կարող է մասնակցել նաեւ հեռավար տարբերակով: Այստեղ էլ դասացուցակ կազմելը բարդանում է, քանի որ մանկավարժը միայն մեկ դասարանում կամ դպրոցում չէ դասավանդում:

- Կա՞ն աշակերտներ, որոնք դիմում են գրել, որ չներկայանան դասերի որեւէ հիվանդության պատճառով:

- Մեր դպրոցում չկան, երեւի դեռ կլինեն, որովհետեւ կան քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներ: Բոլոր դեպքերում, ըստ ուղեցույցի, նրանց կարող է դասավանդել դպրոցի ուսուցիչը, նաեւ կենտրոնացված ուսուցում է կազմակերպվելու: Պետությունը հոգալու է այս մասին: Չգիտեմ՝ ո՞նց է լինելու գնահատականների փոխանցումը, բայց դա տեխնիկական խնդիր է, լուծելի է: Կարծում եմ՝ վաղ թե ուշ վարակի բռնկում լինելու է եւ անցնելու ենք հեռավարի: Շատ լավ կլիներ, որ առկա դասընթացները սկսեինք օգոստոսի 15-ից՝ ավելի քիչ ժամեր ապահովելով: Մեկ ամիսը չէինք կորցնի, դրսում կամ բաց պատուհաններով դասեր կանցկացնեինք: Բաց թողեցինք հնարավորությունը:

- Այս կանոններով դպրոց հաճախելը երեխայի մոտ հոգեբանական խնդիր կարո՞ղ է առաջացնել:

- Հոգեբանական խնդիր կունենան միայն առաջին դասարանցիներն ու նրանք, որոնք այլ դպրոցներից են տեղափոխվել, մյուսները՝ ոչ. երեխաներն ավելի շուտ են հարմարվում նման իրավիճակներին: Մեծերի խնդիրը միայն լինելու է այս անվտանգության կանոնների պահպանումը պարտադրելը, այլ լուրջ հարցեր չեն առաջանալու: Պարտադրված իրավիճակ է, պետք է դուրս գանք: Ի վերջո այս պետությունը եւ այս ուսուցիչներն 90-ականներն են անցկացրել եւ շատ բաների միջով են անցնել, սա էլ կհաղթահարեն:

Ձեր դպրոցում ինչպե՞ս են կազմակերվելու դասերը՝ երկու հերթո՞վ:

- Դավթաշենի դպրոցները միանման շենքային պայմաններ ունեն՝ մեծ դասասենյակներ, միջանցքներ: Յուրաքանչյուր հարկում կա սանհանգույց՝ աղջիկների եւ տղաների համար առանձնացված: Այս պարագայում դա հեշտ կլինի, իսկ ի՞նչ են անելու փոքր դասասենյակներ ունեցող կամ մուտքեր չունեցող դպրոցները: Մենք դասասենյակներում կարող են ապահովել նույնիսկ 25 հոգի տրված հեռավորությամբ: Մեկ այլ խնդիր է, որ եթե անձրեւներ գան, ջերմաչափելիս բակում հերթ է գոյանալու:

- Դպրոցում դիմակների տրամադրման հարցն ինչպե՞ս է կարգավորվելու:

- Այս պահին գրված է, որ ուսումնական հաստատությունը պետք է տրամադրի: Հաշվել եմ՝ մեր դպրոցի 1200 աշակերտի, 100 հոգի անձնակազմի համար միայն դիմակների մեկ օրվա արժեքը մոտ 65.000 դրամ է՝ ամենամատչելի տարբերակով (խոսքը մեկ անգամ տրամադրելու դեպքում, եթե ծնողը չապահովի): Չգիտեմ՝ փոքր դպրոցներն ինչպես են կարողանալու այդ գումարն ապահովել: Այս պահին օրինակ՝ ես կանգնեցրել եմ մի շինարարությունը, որը բուռն ընթանում էր, որպեսզի իմանամ՝ արդյո՞ք կարող եմ ֆինանսներն ուղղել այդ գործին: Պետությունը կֆինանսավորի՞ այդ հավելյալ վճարը, թե՝ ոչ, տեղեկատվություն դեռեւս չի տրամադրվել մեզ:

Թիվ 196 դպրոցում ոչ միայն դասասենյակները, այլեւ միջանցքները մեծ են: Երբ այնտեղ էինք, իրականցվում էին մաքրության, ախտահանման աշխատանքներ: Աթոռներն ու սեղանները հետագայում նաեւ իրարից հեռու են դրվելու՝ սոցիալական հեռավորությունն ապահովելու համար: Տնօրենի խոսքով՝ այս ուղեցույցով դասասենյակների հետ կապված իրենց դպրոցում խնդիր չի առաջանա: 

Տնօրեն Անուշ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նաեւ առաջարկ ներկայացրեց: Ըստ ուղեցույցի՝ որոշ դպրոցներ, որտեղ դասարանները կիսվում են, աշակերտները գալու են օրը մեջ, իսկ այն դասարանները, որոնք չեն կիսվում, դպրոցականները գալու են ամեն օր: Մեր զրուցակիցն առաջարկում է, որ աշակերտները դպրոց հաճախեն օրը մեջ՝ անկախ նրանից կիսվում են, թե՝ ոչ, որպեսզի խառնաշփոթ չլինի, հավասար պայմաններ ապահովվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12219 դիտում

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Գորիսում մառախուղ է

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել Պարի պետական անսամբլի համերգին. տեսանյութ

Երկրաշարժ ՀՀ տարածքում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու

Քաղաքացիների բողոքը դուրս չի գալիս Սահմանադրության շրջանակից. Վրաստանի նախագահ

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ

Երևանում կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. հայտնի են օրն ու ժամը

Հիվանդանոց են են տեղափոխվել նոյեմբերյանցի ամուսիններ ու նրանց 3 անչափահաս երեխան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ

Վրաստանը «Մայդան»-ի շեմին է. ինչու և ինչպես է իրավիճակը դուրս եկել վերահսկողությունից, ինչ հետևանքներ կլինեն

Նիհարեցնող դեղերը՝ վտանգ առողջության համար, որտեղից են ձեռք բերվում դրանք. բժիշկը զգուշացնում է. տեսանյութ

Վրաերթ «Առինջ մոլ»-ի տարածքում. քաղաքացին հոսպիտալացվել է

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է

Խոշոր և շղթայական ավտովթար Երևանում. կան տուժածներ

Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել

Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար վարորդները կտուգանվեն. քաղաքացիները՝ որոշման մասին. հարցում

Միսը հունցելուց մինչև եփման փուլ. Աննա Հակոբյանը ցույց է տվել իր պատրաստած տոլման

Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ընտանեկան դիտում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաստանի նախագահը ստիպված կլինի հրաժարական տալ և լքել նախագահական պալատը. Կոբախիձե

Ձմեռային հրաշք տեսարան Սյունիքից. Սուրենյան

Մտածում ենք 2025-ին Հրազդանի կիրճի մարզական հատվածը բերել շատ ավելի լավ տեսքի. վարչապետ

Հալեպում հայ բժիշկ է զոհվել

Բողոքի ցույցերի և հրաժարականների ֆոնին Կոբախիձեն հայտարարել է նոր նախարարների նշանակման մասին

Ինչպես պահպանել տեսողությունը համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու դեպքում. մանրամասնում է ակնաբանը

Երախտագիտություն եմ հայտնում Հայաստան-ԵՄ գործընկերությունն ուժեղացնելու հանձնառության համար. Միրզոյան

«Հարցրու բժշկին, Չ=Չ» նախաձեռնությունն ընդգծում է մասնագետների դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործում. Նանուշյան

«Ինչքա՞ն կարելի է տոլմա փաթաթել». վարչապետը ցույց է տվել կնոջ խոհարարական հմտությունները (տեսանյութ)

Սպանվել է Սիրայում դաժան մարտերը գլխավորող «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդը. ԶԼՄ-ներ

Առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները

Ընթերցանության ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. ցուցարարները խարույկներ են վառել, անվադողեր բերել

Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Զինյալ բախումները հեռու են հայկական թաղամասերից. Արամ Ա-ն հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին

«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքի՝ 70 ուղևորով վագոնին

Երևանի ջրանցքներից մեկում հայտնաբերվել է դի

ԱՄՆ-ում Թբիլիսիի դեսպանը, Վրաստանի ԱԳ փոխնախարարը և այլ դեսպաններ հրաժարական են տվել