Երևան
12 °C
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ:
Ալեքսան Պետրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հունվարի 10-ին փոխարինվել էր գրավով. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց: Այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել երկու կողմերն էլ. մեղադրող դատախազը՝ գրավի կիրառման դեմ, պաշտպանը՝ հիմնավոր կասկածի առկայության եւ առհասարակ խափանման միջոցի հիմքերի դեմ: Վերաքննիչ դատարանը, սակայն, փետրվարի 17-ին մերժել էր բողոքները: Դրանից հետո դատախազությունը նաեւ վճռաբեկ բողոք էր ներկայացրել:
Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ, վճռաբեկ բողոք ներկայացնելով, գլխավոր դատախազը խնդրել է բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը եւ կայացնել Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու մասին նոր դատական ակտ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել խափանման միջոց կիրառելու հիմքերի, գրավի կիրառման եւ օրինականության խախտումներ:
Դրանից բացի, բողոք բերած անձը նշել է, որ վիճարկվող որոշմամբ կիրառված նորմի մեկնաբանությունը հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նախկինում կայացրած մի շարք որոշումներին, ինչը, օրենքի համաձայն, արդեն իսկ հիմք է բողոքը վարույթ ընդունելու համար: Ըստ գլխավոր դատախազի՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով (վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը) կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Վճռաբեկ դատարանը, սակայն, ուսումնասիրելով վիճարկվող որոշումը եւ բողոքը, գտել է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ուստի հանգել է հետեւության, որ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:
Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:
Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ գործը գտնվում է դատաքննության փուլում: Այն նախագահում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Ա. Գրիգորյանը, որի լիազորությունները, սակայն, վերջերս դադարել են՝ 65 տարեկանը լրանալու հիմքով, ուստի գործը պետք է փոխանցվի այլ դատավորի: Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ վերամակագրման գործընթացը դեռեւս չի կատարվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT