Երևան
12 °C
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում փլուզված քառահարկ շենքի հարեւանությամբ ապրող բնակիչները, պատմելով պայթյունի մասին, նշում են, որ առավոտյան արթնացել են ուժգին պայթյունի ձայնից եւ շտապել դեպքի վայր:
Բնակիչներն իրենց ուժերով կարողացել են մի քաղաքացու դուրս բերել փլատակների տակից։
Ականատեսներից Էմմա Ասլանյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ հարակից շենքերի բնակիչներն են դուրս բերել պայթյունից առավել տուժած կնոջը, որն այժմ հիվանդանոցում է: «Տղամարդիկ պայթյունի ձայնը լսելուց հետո միանգամից համախբվեցին եւ օգնության հասան: Այդ կնոջը դուրս բերեցին, ծանր տեսարան էր, արյունոտված, ասում՝ են ինչ-որ սալջարդեր, վնասվածքներ ուներ: Բարեբախտաբար, կինը գիտակից վիճակում էր»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ հիվանդանոցում գտնվող մյուս տուժածը՝ 56 -ամյա տղամարդը, ամբողջովին մերկ է եղել, հարեւանները փորձել են նրան էլ դուրս բերել, այդ ժամանակ օգնության են հասել 911-ի աշխատակիցները. «Ենթադրվում է, որ տղամարդը լողանալիս է եղել, եւ գազը պայթել է, իհարկե, դեռեւս պաշտոնական տեղեկություն չկա, բայց այդպես են ասում»:
Հարակից շենքի բնակիչ Էմմա Ասլանյանը նշեց, որ տեսել է տարհանման պրոցեսը, ոչ ոք վնասվածքներ չի ունեցել, պարզապես հոգեբանորեն ծանր վիճակում են եղել, կային նաեւ երեխաներ:
Վերջինիս խոսքով՝ փլուզված շենքն իրենց շենքից մոտ 30 մետր հեռավորության վրա է եղել, սակայն պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ իրենց շենքի ապակիներն են կոտրվել:
Մեկ այլ ականատես տատիկ էլ նշեց, որ քնած չի եղել, սակայն շատ է վախեցել:
Ականատեսների վստահեցմամբ՝ պայթյունից հետո այդ հատվածում ասեղ գցելու տեղ չկար, բոլորն աշխատում էին ինչ-որ բանով օգտակար լինել տուժածներին:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի, նրանց արդեն դուրս են բերել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերի ուղևորություններ պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT