Երևան
12 °C
Բանակին զուգահեռ աշխարհազոր ստեղծելու մասին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը հիմնականում դրական արձագանքներ է ստանում:
Նախարարությունը դեռեւս քննարկումների փուլում է եւ խուսափում է պարզաբանել նախագծի շուրջ առաջ եկած որոշ հարցեր: Ըստ հրապարակված նախնական տարբերակի՝ աշխարհազորը գործելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությամբ եւ լինելու է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում մեր երկրի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ:
Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ լինելու է համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Աշխարհազորային դառնալու համար անձը պայմանագիր է կնքելու: Ըստ նախագծի՝ պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության, ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Աշխարհազորայինին ամրակցվելու է զենք, հատկացվելու է համազգեստ եւ նա նշանակվելու է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի հրամանով: Զենքի ամրակցման եւ պահպանման կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը: Աշխարհազորայինները մասնակցելու են վարժանքների եւ պարապմունքների: Պարապմունքների ընթացքում նրանք ապահովվելու են անվճար սննդով:
Հավանաբար հաջորդ շաբաթ նախագիծը շրջանառության մեջ կդրվի Ազգային ժողովում: ՀԺ-ն գաղափարի շուրջ խնդրել է Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների մասնակիցների կարծիքները: Ստորեւ ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) հետ մեր զրույցը:
- Պարոն Մկրտչյան, ըստ ձեզ կա՞ աշխարհազորի ստեղծման անհրաժեշտություն: Արդյոք բանակը բավարար չէ՞ պետության սահմանների պաշտպանության համար:
- Հաշվի առնելով մեր տարածաշրջանը, մեր պետության կարգավիճակը, մեր հարեւանների քաղաքականությունը, այդ գաղափարը ոչ թե անհրաժեշտություն է, այլ շատ-շատ ուշացած: Մենք պետք է այդ մեխանիզմը արդեն մի քանի անգամ կյանքի կոչած լինեինք, որ դա դառնար մեզ համար առօրյայի նման մի բան: Բայց մի խոսք կա. ասում է՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Ես ուրախ եմ, որ հիմա նման բան է որոշվել, պետք է կարողանանք այդ գաղափարը կյանքի կոչել ազգովի, եւ ովքեր կարող են՝ ներգրավվել աշխարհազորի մեջ, օգտակար լինել մեր պետությանը, առավելեւս հիմա, երբ օրհասական վիճակում ենք:
- Ըստ ձեզ, հանրության, ազատամարտիկների կողմից ինչպիսի՞ն կլինի արձագանքը, կլինե՞ն բավարար թվով ներգրավվողներ:
-Անշուշտ կլինի լավ արձագանք. Արցախյան պատերազմին մասնակցած տղերքը հաստատ կընդգրկվեն, բավական մեծ մասը: Մեծ մասնակցություն կլինի նաեւ նոր սերնդի կողմից: Մենք իսկապես բավականին լավ սերունդ ունենք, որոնք իրենց ծառայությունը ավարտել են, պահեստազորի մեջ են գտնվում եւ կցանկանան ներգրավվել աշխարհազորում: Ես կարծում եմ մեզ անակնկալ սպասվում է՝ լավ առումով, այն իմաստով, որ կլինեն մեծ թվով կամավորականներ:
- Պարոն Մկրտչյան, դուք Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ձեր ընկերների հետ առաջնագիծ մեկնեցիք: Այսինքն դրա համար որեւէ աշխարհազորում ներգրավվելու կարիք չեղավ: Հիմա կարծիքներ են հնչում, թե այդ դեպքում ինչո՞ւ է անհրաժեշտ այս ֆորմալ կառույցը:
- Ես կարծում եմ, որ անհեթեթություն է նման արտահայտությունը: Նույն քառօրյայի փորձը բերեմ. ես Ստեփանակերտ հասել եմ գիշերը՝ 23:00- 23:30, երբ Ստեփանակերտի կամավորականները վաղուց ստացել էին զենքերը եւ գնացել դիրքեր: Հայաստանից ինչքան որ կամավորականներ կային, բոլորը հրապարակում էին մնացել եւ զենք ստանալու խնդիր էր առաջացել, չգիտեին՝ էդքան մարդուն ուր ուղարկեն: Պատերազմի ժամանակ նույնիսկ հասարակ հացից ու ջրից օգտվելը պետք է լինի կազմակերպված: Քառօրյայից հետո Շուշիի առանձնակի գումարտակը եւ մեզ միացած երիտասարդ տղաները, որոնք թրծվել էին առաջնագծում, դեռ նախկին իշխանությանը առաջարկում էինք ունենալ կամավորական գումարտակ, որը կունենա իր տարածքը եւ տարեկան երկու կամ երեք անգամ մուտք կանի այդ տարածք 15-20 օրով, վարժանքների կմասնակցի, կպատկերացնի իր խնդիրները:
Ինչքան հրաշալի կլինի, որ դու պատերազմի ժամանակ իմանաս, թե դու որտեղ, ում հետ եւ ինչ ես անելու: Դա շատ կարեւոր բան է: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես առնչվեցի երիտասարդ տղաների հետ, որոնք ծառայել էին Թալիշում, Մարտակերտում եւ շատ լավ իմանալով տեղանքը՝ ճիշտ կողմնորոշվում էին:
- Ինչո՞ւ աշխարհազորի ֆունկցիան չէր կարող կատարել Երկրապահը:
- Միգուցե եւ Երկրապահն իր աչքի առաջ նման խնդիր չի ունեցել: Միգուցե այլ խնդիր են լուծում: Սա միայն երկրապահի խնդիրը չէ, սա մեր ամբողջ ազգին խնդիրն է եւ պետք է լուծենք միասնաբար:
- Ըստ հրապարակված նախագծի աշխարհազորայինները ունենալու են իրենց ամրակցված զենքը: Սա խնդիր չի՞ առաջացնի այն իմաստով, որ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մարդիկ զենք են ունենալու փաստորեն: Կան կարծիքներ, մտահոգություններ, թե ոմանք հնարավոր է զենքով սկսեն շրջել քաղաքում:
-Նախ առաջին՝ մենք խոսում ենք նորմալ մարդկանց մասին: Ամեն մարդ չի, որ կարող է կամավոր լինել: Մեր ազգը ունի 5-7 տոկոս նվիրյալներ, որ միայն վառոդի հոտը զգալով պատրաստ են գնալու պատերազմ: Աշխարհազորը էդ տեսակ մարդկանցով պետք է համալրվի: Երկրորդ, ես կարծում եմ, որ ՊՆ-ն կտրամադրի պահեստներ եւ տարածքներ, որտեղ կպահվի զենքը՝ մինչեւ ըստ անհրաժեշտության այն ստանալը: Ահազանգի դեպքում յուրաքանչյուր կամավորական կստանա իր զենքը եւ կմեկնի իրեն հանձնարարված ուղղությամբ: Սա ավելի օպտիմալ եւ կազմակերպված տարբերակ է, քան զինկոմիսարիատների վրա դա թողնելը: Միայն թե ամեն ինչ նորմալ կազմակերպվի եւ ձեւական բնույթ չկրի:
- Այսինքն կարծում եք, որ սա կօգնի մոբիլիզացիան ավելի արա՞գ անել:
- Միանշամակ, ոչ միայն արագ, այլ արդյունավետ: Մարդը տարածքը գիտի, մարդը գիտի գործ անել, մարդը գիտի իր առաջադրանքը ինչ է, եւ այլն: Տեղանքից, իր առաջադրանքից անտեղյակ մարդուն, որքան էլ նա պատերազմի բովով անցած լինի, պետք է ժամանակ, որ կարողանա իրեն տրված առաջադրանքը հասկանալ: Առաջադրանքին խաղաղ պայմաններում ծանոթանալու պարագայում արդյունքը լրիվ այլ կլինի:
Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագծում գենդերային տարբերակում դրված չէ: Սա ենթադրում է, որ կանայք եւս կարող են աշխարհազորային լինել: Ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը (ընկեր Անահիտ) 56 տարեկան է, սակայն վստահեցնում է, որ ամեն ամիս գնում է առաջնագիծ եւ պատրաստ է նաեւ աշխարհազորային լինել: Ստորեւ մեր զրույցը նրա հետ.
- Ընկեր Անահիտ, Պաշտպանության նախարարությունը աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել քննարկման: Ի՞նչ կարծիք ունեք այդ գաղափարի մասին:
- Ես այդ նախագիծը ողջունում եմ, իհարկե: Մենք ամեն կողմից շրջապատված ենք թուրքերով եւ դա պետք է արվի ոչ թե կամավորության սկզբունքով, այլ պարտադիր: Պետք է կին-տղամարդ տարբերակում չդրվի: Ես 90-ականներին եղել եմ տղամարդկանցից կազմված ջոկատի հրամանատար, այն էլ հետախուզական, եւ կարող եմ ասել, որ որոշ դեպքերում կինն ավելի պարտաճանաչ է: Կին թե տղամարդ՝ առյուծը առյուծ է: Ես կարծում եմ, որ առաջնագծում պետք է լինի աշխարհազորը, կամավորականները, մարդիկ, որոնք լավ տիրապետում են զենքին: Ես իմ ջահել զինվորների ցավը տանեմ, չեմ ասում իրենք չեն տիրապետում, վատ են կատարում իրենց ծառայությունը, հակառակը՝ մեզ արժանի, ոսկե սերունդ են, բայց պետք է հեռու լինեն առաջնագծից:
- Եթե կազմավորվի աշխարհազոր, կդիմեի՞ք մասնակցության համար:
- Ես խնդիր չունեմ, այսպես թե այնպես Ապրիլյան պատերազմից հետո ես ամեն ամիս գնում եմ առաջնագիծ: Չեմ գնացել հունվարից հետո միայն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
-Ըստ ձեզ մարդիկ կհամաձայնե՞ն անդամագրվել:
- Ոնց որ մարդու կյանքը սկսվում է իր օրորոցից, այնպես էլ հայրենիքը սկսվում է սահմաններից: Մենք մեր սահմանները պետք է ամուր պահենք: Աշխարհազոր կլինի, ոնց կկոչեն դա՝ պետք է վաղուց նման մի բան կազմակերպվեր: Միայն մի խնդիր կա, մարդիկ պետք է վարձատրվեն, որ երբ որ իրենք սահման պահեն, իրենց ընտանիքները ապրելու հնարավորություն ունենան, ոչ թե գոյատեւեն: Ուրիշ խնդիր չկա:
-Ընկեր Անահիտ, աշխարհազորայիններին նախատեսվում է զենք տրամադրել: Այս մասով վտանգ տեսնո՞ւմ եք:
-Ես վտանգ տեսնում եմ, որովհետեւ կլինեն իհարկե մարդիկ, որոնք տաքարյուն են. զենքը տաս ձեռքը, կարող է մեկը մի բան ասի՝ զենքը վերցնի ու կրակի: Այսինքն պետք է հոգեբանական թեստ անցկացնել, հասկանալ՝ այդ մարդը կայո՞ւն մարդ է, արժե՞ նրան զենք տալ, թե՞ ոչ: Զենքը չպետք է թույլ տալ, որ տուն տանեն: Ես երբեք զենք չեմ բերել տուն, զենքը ինձ պետք է պատերազմում: Ես գնում էի, զորամասում ինձ զենք էին տալիս, գնում էի դիրքեր, հետո զենքը թողնում էի զորամասում, հետ գալիս Երեւան: Երեւանում ինձ զենք պետք չէր: Այսինքն պետք է մշակվի ծրագիր, կանոնակարգվի ամեն բան: Թե չէ՝ գաղափարը լավն է եւ վաղուց պետք է արվեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT