Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հսկայական կորուստներ են կրել ռուսական նավթագազային ընկերությունները

Կորոնավիրուսի  համավարակի եւ գրեթե համամոլորակային կարանտինային սահմանափակումների այս  ժամանակահատվածում հսկայական դրամական կորուստներ են կրել են ռուսական նավթային եւ գազային ընկերությունները: Այս մասին են վկայում «Ազգային ռեյտինգային գործակալության» (NRA) հաշվարկները ՝ հիմնված  Росстат-ի տվյալների վրա: Զուգահեռաբար, նույն ժամանակահատվածում աճել են դեղամիջոցների եւ ծխախոտային արտադրանքներ թողարկող ընկերությունների եկամուտները. այս ոլորտները  շահող են դուրս եկել համաճարակից:

BBC-ի խնդրանքով կատարված «Ազգային ռեյտինգային գործակալության» հաշվարկներից պարզ է դառնում, որ ակտիվ կարանտինային միջոցառումների միայն 2 ամիսների ընթացքում Ռուսաստանի խոշոր նավթային եւ գազային ընկերությունների ընդհանուր կորուստները կազմել են 408 միլիարդ ռուբլի ՝ 2019-ի ապրիլ-մայիս ամիսների 596 միլիարդ ռուբլու շահույթի մնացորդի դիմաց:

Կարանտինի ընթացքում նավթամթերքի արտադրությունը նույնպես բացասական արդյունքներ է գրանցել (-51 միլիարդ ռուբլի ՝ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին): Զգալի կորուստներ են կրել նաեւ այնպիսի արդյունաբերական ճյուղեր, ինչպիսիք են օդային տրանսպորտը (-17 միլիարդ ռուբլի) եւ հետազոտությունն ու գիտությունը (-14 միլիարդ ռուբլի):

Ավելի վաղ, Moody's  վարկանիշային գործակալությունը նաեւ հրապարակել էր ուսումնասիրություն նավթի եւ գազի համաշխարհային շուկայում Covid-19 համաճարակի ազդեցության վերաբերյալ: Դրա հեղինակները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի բռնկումը «տեւական ազդեցություն կունենա նավթի ու գազի գլոբալ արդյունաբերության վրա ՝ խաթարելով զարգացած երկրներում էներգիայի սպառման երկարատեւ  կառուցվածքը, ինչպես նաեւ կբարձրացնի նավթի ու գազի գների անկայունությունը ՝ շուկայի աստիճանական վերափոխման արդյունքում»:

NRA-ի փորձահետները հավաստում են, որ նավթագազային ընկերությունները կորուստներ են կրել՝ համաշխարհային շուկայում գրանցված գնանկման եւ պահանջարկի անկման պատճառով, իսկ դրամական կորուստների զգալի քանակը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է  նավթի եւ գազի սպառման չափով:

Որոշ փորձագետներ գտնում են, որ նավթի շուկայում ճգնաժամը մեծանում էր նույնիսկ մինչեւ համավարակի սկիզբը ՝ աշխարհում նավթի ավելցուկի պայմաններում, իսկ կորոնավիրուսն ավելի է սրել իրավիճակը: Հենց նավթի եւ գազի շուկայի ճգնաժամն է մեծ մասամբ տնտեսական ճգնաժամի պատճառ դարձել շատ երկրներում:

Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը նաեւ նշում է, որ ածխաջրածնային շուկայում ճգնաժամը սկսվել է 2018-ի աշնանը, երբ շուկայի գերաճածության պատճառով նավթի գները կտրուկ ընկան: Այնուամենայնիվ, ներկայիս ճգնաժամը սրվում է էներգետիկ ռեսուրսների պահանջարկի անկմամբ:

«Նախորդ երկու նավթային ճգնաժամերը տեղի են ունեցել աճող պահանջարկի ֆոնի վրա, պարզապես առաջարկը գերազանցել է պահանջարկը: Եվ այժմ, ապրիլին մատակարարումը գերազանցել է պահանջարկը 25-30%-ով: Դա հանգեցրել է ավելցուկային պաշարների հսկայական կուտակման, որը առաջին վեց ամիսների ընթացքում հասել է 1,5 միլիարդ բարելի» , - բացատրել է Ֆրոլովը:

Նավթային շուկայի հիմնախնդիրներին ավելացավ նաեւ այն փաստը, որ ՕՊԵԿ +-ի երկրները (այն պետությունները, որոնք ՕՊԵԿ-ի անդամ են, ինչպես նաեւ Ռուսաստանը), չկարողացան պայմանավորվել մարտի սկզբին նավթի արդյունահանման նոր կրճատումների շուրջ: Դրանից հետո OPEC + գործարքը փաստացի դադարեց գոյություն ունենալ: Նավթ արտադրող երկրները կարողացան համաձայնության գալ նոր սահմանափակումների վերաբերյալ միայն ապրիլին:

«Ազգային ռեյտինգային գործակալությունը» առանձնացրել է նաեւ արդյունաբերություններ, որոնք տուժել են ոչ թե ուղղակիորեն, այլ մասնակի՝ առանձին արտադրություններում: Այս ոլորտները սովորաբար տնտեսության փոքր մասն են կազմում:

Դատելով ամենից, այդ ցանկում են հայտնվել սպասարկման ոլորտի ընկերություններ, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Դրանք հիմնականում հյուրանոցային եւ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններն են, որոնց վերականգնման համար փորձագետներն առնվազն 1,5 տարի են կանխատեսում:

Օգոստոսի 12-ին FinExpertiza աուդիտորական եւ խորհրդատվական ցանցը հրապարակել էր ուսումնասիրություն, ըստ որի ՝ գարնանը ռուսական ընկերությունների (բացառությամբ փոքր բիզնեսի) ընդհանուր շահույթը նվազել է 67% -ով: Բիզնեսի համար առավել աղետալի ամիսը մարտն է եղել, ընդհանուր կորուստը կազմել է 277 միլիարդ ռուբլի:

Այնուամենայնիվ, կան նաեւ ոլորտներ, որոնք կարողացել են մեծացնել շահույթը եւ հաջողությամբ զարգանալ կորոնավիրուսային սահմանափակումների ընթացքում: 

Ըստ NRA -ի, նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսների ֆինանսական արդյունքի համեմատությամբ, մանրածախ առեւտրով զբաղվող եւ դեղամիջոցներ, դեղագործական նյութեր, քիմիական նյութեր եւ ծխախոտային արտադրանքներ թողարկող, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտում ներգրավված ընկերությունների, հաջողվել է մի քանի անգամ ավելացնել իրենց ընդհանուր շահույթը:

Ապրիլ-մայիս ամիսների ընդհանուր շահույթի ամենամեծ աճը գրանցվել է մետաղագործական  արտադրության մեջ, սակայն, հավանաբար, ուղիղ կապ չկա համաճարակի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1520 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ

Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան

Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան

Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը

Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան

Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին

ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ